Թուրքիայում ներքաղաքական ճգնաժամը կարող է նկատելիորեն թուլացնել Ադրբեջանին. Գեղամյան

22 Մարտի, 2025

Առաջին անգամ 2016 թ. ի վեր Թուրքիայում հասունանում է լուրջ ներքաղաքական ճգնաժամ։ Ճգնաժամը կապված է իշխանության դիրքերի մասնակի թուլացման, ընդդիմության դիրքերի մասնակի ամրացման ու վերջապես ուժեղ առաջնորդի կայացման, տնտեսական ու սոցիալական բազմաթիվ կուտակված խնդիրների հետ։ Այս մասին գրել է գրում է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«Այդ բոլորի երևան գալու առիթը սկսվեց 4 օր առաջ, երբ իշխանությունը որոշեց ձերբակալել ընդդիմության առաջնորդ, Ստամբուլի գործող քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին, որին հետևեցին մի կողմից՝ բռնաճնշումները ընդդիմադիր բոլոր օղակների վրա, իսկ մյուս կողմից՝ փողոցային ցույցեր և անհնազանդություն ողջ Թուրքիայի տարածքում։ Վաղը՝ կիրակի ընդդիմությունը նախատեսում է ողջ երկրում զանգվածային ցույցեր կազմակերպել, որոնք առաջինն են լինելու 2013 թ. ի վեր։ Իշխանությունը՝ ոստիկանական ուժերով, ավելի քան պատրաստ է նման սցենարին ու դժվար թե հեշտ հանձնվի։ Սպասվում է թեժ պայքար, որը կունենա նաև արտաքին թաղանթ։

Ինչո՞ւ եմ գրում այս ամենը, երբ մեր պետականությունը շարունակում է գտնվել կապիտուլյանտների ձեռքին ու կործանման ճանապարհի վրա։

Թուրքիայում ներքաղաքական ճգնաժամը խորանալու բոլոր միտումներն ունի՝ անկախ առաջիկա օրերի փողոցային պայքարի արդյունքներից։ Իսկ դա նշանակում է, որ այսուհետ Էրդողանն ու իր թիմը ստիպված են լինելու բավական շատ ժամանակ ու քաղաքական ռեսուրս ծախսել ներքին ճակատում։ Երբ դրան գումարում ենք Սիրիայում հաղթանակած, բայց բազմաթիվ նոր խնդիրների մեջ թաթախված լինելը, քրդական հիմնահարցի ընթացիկ բարդ դրությունը, ինչպես նաև ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծումը առաջիկա շաբաթների ընթացքում, Էրդողանի արտաքին քաղաքականությամբ մանևրելու հնարավորությունները մասամբ քչանում են։ Ահա այս պարագայում կա հավանականություն, որ Թուրքիայի՝ Հարավային Կովկասի ուղղությամբ ճնշումը մասամբ կթուլանա՝ առաջնայնության բերումով։

Դա կարող է նկատելիորեն թուլացնել Ադրբեջանին, իսկ մեզ համար ստեղծել հնարավորությունների պատուհան (առանց Թուրքիայի Ադրբեջանի հնարավորությունները շատ ավելի փոքր են)։ Պատուհան, որից կարելի է օգտվել։ Պատուհան, որը բաց է լինելու ոչ շատ երկար։ Պատուհան, որը կարող է դառնալ ելքի դուռ, եթե այն բացող ազգային ուժեր լինեն։ Հ.Գ. Նկարում այս օրերի բողոքի ցույցերից մի ուսանելի պաստառ է։ Պաստառին գրված է. «VPN-ի առաջարկ՝ փողոցը»։ Ցուցարարի կարծիքով համացանցում բողոքելը բավարար չէ, պետք է դուրս գալ փողոց»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը վստահություն է հայտնել, որ եղբայրական...

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Դատարանը 2 ամսով կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է  «Ուժեղ Հայաստան» կուսակցության 14 համակիրներ և կուսակիցներ, այդ թվում՝  «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի...