Օրվա և տեղի մասով համաձայնություն չունենք, երբ որ լինի, հրապարակային նաև տեքստը կներկայացնենք. ԱԽ քարտուղար

20 Մարտի, 2025

Այսօր՝ մարտի 20-ին, ճեպազրույցի ընթացքում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե «խաղաղության պայմանագրի» ստորագրումից հետո ադրբեջանցիները դուրս գալո՞ւ են ՀՀ ինքնիշխան տարածքից, պատասխանեց․ «Դելիմիտացիայի շրջանակներում այդ հարցը հասցեագրվել է»։

Ինչո՞ւ չի հրապարակվում այդ փաստաթուղթը, որպեսզի հասարակությունն իմանա, թե ի՞նչ է պատրաստվում ստորագրել Փաշինյանը, հարցին էլ Արմեն Գրիգորյանը պատասխանեց․ «Եթե ուշադիր հետևեք ամբողջ քննարկումներին, խաղաղության պայմանագրի գործընթացի վերաբերյալ հրապարակային կիսվել ենք։ Ես հասկանում եմ, որ հանրային հետաքրքրություն կա՝ պայմանագիրն ավելի մանրամասն իմանալու համար, բայց հաշվի առնելով, որ դեռևս օրվա և տեղի մասով համաձայնություն չունենք, երբ որ լինի, հրապարակային նաև տեքստը կներկայացնենք»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 

 

Նմանատիպ նյութեր

Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է գրանցվել․ Sputnik Արմենիա

Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է գրանցվել․ Sputnik Արմենիա

Գիշերվա ընթացքում Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է ստացվել: Sputnik Արմենիա-ի փոխանցմամբ՝  «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Վարդումյանը հայտնել է, որ 2 կանչ ստացվել է Արզնի, 1-ը՝ Նուռնուս, 12-ը՝...

Իրանը պաշտպանությունից կանցնի հարձակողական գործողությունների․ Ռեզայի

Իրանը պաշտպանությունից կանցնի հարձակողական գործողությունների․ Ռեզայի

Իրանը պաշտպանությունից կանցնի հարձակողական գործողությունների, եթե ԱՄՆ-ն շարունակի հարձակումները Իսլամական Հանրապետության վրա 2-3 օրվա ընթացքում, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա 2-3 օրվա ընթացքում, Իրանի...

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ

Երևանում հուլիսի 18-ի և 21-22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 18-21-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ ՝ 13-16մ/վ։ Հանրապետության տարածքում հուլիսի...

«Արմավիր» ՔԿՀ-ից ցմահ դատապարտյալը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել է հիվանդանոց. Արմլուր

«Արմավիր» ՔԿՀ-ից ցմահ դատապարտյալը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել է հիվանդանոց. Արմլուր

ArmLur.am-ի տեղեկություններով՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 2-րդ տեղամասի 77-րդ խցում պատիժ կրող, արդեն 33 տարի ազատազրկման մեջ գտնվող ցմահ դատապարտյալ Սեյրան Մարկոսյանը 2 օր առաջ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։ Դատապարտյալները...

Պատերազմների դեմքը փոխվել է, պետք է պատրաստ լինել մարտահրավերներին․ Հրայր Կամենդատյան

Պատերազմների դեմքը փոխվել է, պետք է պատրաստ լինել մարտահրավերներին․ Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «ԱԹՍ-ների դերը նորօրյա պատերազմներում. ի՞նչ դասեր պետք է քաղենք․ Ժամանակակից պատերազմների դեմքը փոխվել է անդառնալիորեն։ Այն, ինչ նախկինում համարվում էր ապագայի տեխնոլոգիա, այսօր դարձել է մարտադաշտի ելքը վճռող...