Մեր առաջարկները չեն ստացել կառուցողական պատասխան Ադրբեջանից․ Արարատ Միրզոյան

20 Մարտի, 2025

«Համաձայնելով խաղաղության պայմանագրի նախագծի վերջին տարբերակին՝ Հայաստանը ճանապարհ հարթեց նախագծի տեքստի վերջնականացման և նախագծի շուրջ բանակցությունների ավարտի համար: Այսպիսով, Պայմանագիրը պատրաստ է ստորագրման, և Հայաստանը պատրաստ է ստորագրել պայմանագիրը, որը կարող է դառնալ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման կարևոր հիմնասյուն»,- Բրազիլի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Ըստ նրա, մյուս կարևոր հենասյուներից են սահմանների սահմանազատումն ու տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը։

«Անցյալ տարի մենք զգալի առաջընթաց գրանցեցինք սահմանազատման գործընթացում՝ հիմնվելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա հաջողությամբ սահմանազատվեց և սահմանանշվեց ավելի քան 12 կիլոմետր սահմանագիծ։

Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ մենք Ադրբեջանին ներկայացրել ենք շատ կոնկրետ առաջարկներ, որոնք, եթե կյանքի կոչվեն, կարող են հնարավորություն տալ սկզբում երկաթուղու գործարկմանը, ապա նաև ստեղծել լայն հնարավորություններ հաղորդակցությունների ընդլայնման համար։ Իհարկե, ինչպես կարող եք պատկերացնել, փոխկապվածության թեման դուրս է գալիս մեր երկու երկրների սահմաններից, և տարածաշրջանային ու գլոբալ լոգիստիկ ուղիներին միանալու և դրանցում ներդրում ունենալու տեսլականով Հայաստանը նախաձեռնել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, նախագիծ, որը նպատակ ունի հասնել ճանապարհների, երկաթուղիների, խողովակաշարերի և էներգետիկ ցանցերի  տարածաշրջանային հաղորդակցությունների ներառական շրջանակի ձևավորմանը։

Կանխատեսելիության բարձրացման և փոխվստահության ձևավորման համար՝ Հայաստանը նաև հանդես է եկել սպառազինությունների փոխադարձ վերահսկման և վերիֆիկացիայի մեխանիզմների ստեղծման վերաբերյալ կառուցողական նախաձեռնություններով։

Ցավոք, նշված առաջարկները չեն ստացել կառուցողական պատասխան Ադրբեջանից. մենք դեռևս չունենք դրական արձագանք հաղորդակցությունների և սպառազինության վերահսկման վերաբերյալ առաջարկների առնչությամբ

Չնայած մենք հայտարարել ենք Խաղաղության համաձայնագրի նախագծի վերջնականացման մասին,  վերջին օրերին Ադրբեջանը լիովին կեղծ մեղադրանքներ է ներկայացրել՝ կապված հրադադարի խախտումների հետ, որոնք Հայաստանը կտրականապես մերժում է։ Խաղաղության բաղձալի նպատակին հասնելու համար Հայաստանի ամուր քաղաքական կամքը պետք է փոխադարձվի:

Եթե խաղաղությունը պետք է կյանքի կոչվի, ապա երկու կողմերն էլ պետք է հանձնառու լինեն վստահության և երկխոսության մթնոլորտի ձևավորմանը։ Այս համատեքստում չլուծված հումանիտար հարցերի կարգավորումը, ինչպիսին է հայ ռազմագերիների և մյուս պահվող անձանց ազատ արձակումը, կարող է էականորեն թեթևացնել իրավիճակը»։

Նմանատիպ նյութեր

Սահմանադրական դատարանի առաքելությունն իշխանությանը ծառայելը չէ. Ռուբեն Մխիթարյան

Սահմանադրական դատարանի առաքելությունն իշխանությանը ծառայելը չէ. Ռուբեն Մխիթարյան

ԱԺ պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը մտահոգիչ է համարում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի՝ Սահմանադրական դատարանի նախագահ ընտրվելը՝ նշելով, որ դա հարցեր է առաջացնում իշխանությունների բաժանման սկզբունքի և սահմանադրական...

Գևորգ Պապոյանը կտրվել է աշխարհից․ Մեսրոպ Մանուկյան 

«Քանի որ Գևորգ Պապոյանն ասում է, որ Հայաստանի տնտեսությունը  երկու անգամ աշխարհից առաջ է անցել, կարծում եմ՝ ինքն էլ երկու անգամ աշխարհից է կտրվել, այսինքն՝ իրականության հետ որևէ կապ չունի իր ասածը։ Իրականում ճիշտ է ասում՝ երկու անգամ առաջ...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դավիթ Ղազինյանի մամուլի ասուլիսը

Մամուլի ասուլիսով է հանդես գալիս ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը։ Թեման քաղաքական հրահանգով մասշտաբային խուզարկություններն են։ Ասուլիսն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Վլադիմիր Վարդանյանի՝ ՍԴ նախագահ ընտրվելուց հետո Էդգար Շաթիրյանը հրաժարվել է փոխնախագահի պաշտոնից

Վլադիմիր Վարդանյանի՝ ՍԴ նախագահ ընտրվելուց հետո Էդգար Շաթիրյանը հրաժարվել է փոխնախագահի պաշտոնից

«Հաշվի առնելով այն, որ փաստեցին ձևավորված իրողությունները, անհնարին համարեցի իմ հետագա պաշտոնավարումը որպես ՍԴ փոխնախագահ և կարծում եմ՝ այս քայլը միանգամայն տրամաբանական է»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՍԴ փոխնախագահ Էդգար Շաթիրյանը՝ նշելով, որ շարունակելու է...

Պուտինն ու Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Պուտինն ու Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Պուտինն ու Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը քննարկել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցեր։ Այս մասին հայտնում են Կրեմլից։ Հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել Պարսից ծոցի և Մերձավոր Արևելքի իրավիճակին։ Քննարկվել են նաև Մոսկվայի և Թեհրանի...