Շանտաժով, միակողմանի զիջումներով հնարավոր չէ հասնել երկարատև խաղաղության․ Ագնեսա Խամոյան

14 Մարտի, 2025

Դուք պարտավոր եք ՀՀ քաղաքացիներին վերադարձնել ՀՀ և մի փորձեք հայ ժողովրդի վրա վաճառել, որ ձեր գործողությունների արդյունքում էն մարդիկ, ովքեր հայտնվել են Բաքվում գերության մեջ, այ ձեզ հաջողվել է 100-ից ավել մարդու վերադարձնել ՀՀ։ Այս մասին այսօր՝ մարտի 14-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Անդրադառնալով ԵՄ դիտորդների հարցին, նա ասաց․

«Դուք եք մեզ համոզել, որ շատ կարևոր է իրենց առկայությունը սահմանին։ Դուք եք դեմ գնացել սկզբում Ադրբեջանի պահանջներին ի հակազդեցություն և ասել եք, որ միևնույն է իրենք պետք է տեղակայվեն այդտեղ։ Հիմա ասում եք՝ ֆիզիկապես իրենք այդտեղ չեն լինելու, բայց մենք իրենց կարող ենք բերել Երևան և իրենք հեռադիտակով մշտադիտարկում իրականացնեն։

Չկա ՀՀ-ում մարդ, որ չուզենա խաղաղություն, բայց մենք ասում ենք, որ շանտաժով, միակողմանի զիջումներով հնարավոր չի հասնել առնվազն երկարատև խաղաղության։ Այ սա է մեր և ձեր մոտեցումների տարբերությունը»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

Եվրապաշտոնյաները իրենք են բացահայտում Փաշինյանի սուտը․ Հայաստանը չի դառնալու ԵՄ անդամ․ Խամոյան

«Այո՛, ես ուրախ եմ, որ եվրապաշտոնյաները հենց իրենք են բացահայտում Նիկոլ Փաշինյանի սուտը։ Հայաստանը չի դառնալու Եվրամիության անդամ առաջիկա տասնամյակում, 20-ամյակում։ Եվ նաև կեղծիք է, որ 2029 թվականին վիզաների ազատականացման գործընթացն...

«Ուկրաինան պարտվում է պատերազմում». The Spectator

«Ուկրաինան պարտվում է պատերազմում». The Spectator

Բրիտանական The Spectator ամսագիրը գրում է, որ Ուկրաինան պարտվում է պատերազմում, իսկ Կիևի համար ամենալուրջ ռազմավարական ճգնաժամը կապված է արևմտյան դաշնակիցների կողմից թույլ տրված երեք հիմնական ձախողումների հետ։ Առաջին՝ Մեծ Բրիտանիան և եվրոպական այլ երկրներ խոսում էին...

Առաջարկում եմ չգնալ քայլերի, որի համար հետո պատասխան եք տալու. Լևոն Քոչարյանը՝ իրավապահներին

«Այս վերջին օրերին համեմատություն եմ անում 2018 թվականի հետ, երբ այն ժամանակ էլ կալանք կար, այս ապօրինի հետապնդումները կային։ Իսկապես պատկերն այս առումով՝ աջակցության, մարդկանց ընկալման տեսանկյունից, տրամագծորեն տարբեր էր։ Շատ լուրջ...

Հերթական անգամ հրապարակել են 44-օրյա պատերազմի զոհերի թիվը, անունները՝ ոչ

Հերթական անգամ հրապարակել են 44-օրյա պատերազմի զոհերի թիվը, անունները՝ ոչ

ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել. «հարկ ենք համարում տեղեկացնել, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, որոնցից 3755-ը՝ զինծառայողներ, 78-ը քաղաքացիական անձինք: Անհայտ է 191 անձի գտնվելու վայրը, որոնցից 172-ը՝ զինծառայող, 19-ը՝...

Կայացված որոշումները մենք դիտարկում ենք որպես ակնհայտ ապօրինի և հանցավոր․ Հովհաննես Խուդոյան

«Այս ընթացքում նախագահի դեմ կայացված որոշումները  բողոքարկման գործընթացում են։ Ակնկալում ենք, որ հաջորդ ատյաններում դատարանները, որոնք քննելու են այս գործերը, առաջնորդվելու են օրենքի տառով և չեն կրկնելու իրենց նախորդների օրինակները,...