Սա ՀՀ իշխանությունների հերթական ձախողումն է և մասնավորապես՝ դիվանագիտության ․ Խաչատրյան 

14 Մարտի, 2025

 

«Սա հերթական ձախողումն է ՀՀ իշխանությունների և մասնավորապես՝ դիվանագիտության: Միակ հիմնավորումը, որ ՀՀ արտգործնախարարը բերեց՝ այն էր, որ մեզ անհրաժեշտ է խաղաղություն, ինչը բխում է Հայաստանի շահերից: Այսինքն, Ադրբեջանն ինչ պարտադրել է, այս իշխանությունները համաձայնել են և հիմա այս իշխանությունները շանտաժի են ենթարկում Հայաստանի Հանրապետության ժողովրդին և համայն հայությանը, որ եթե հանկարծ մենք Ադրբեջանի պահանջներին չենթարկվեինք, պատերազմ կլիներ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրին, որի տեքստի շուրջ Փաշինյանի հայտարարմամբ համաձայնություն է ձեռք բերվել:

«Թե տիկին Քրիստինե Վարդանյանը, թե՛ ես երկու անգամ այդ հարցը տվեցինք, նշեք գոնե մի հարց, որտեղ Ադրբեջանը գնացել է զիջումների, որպեսզի կարողանանք ասել, որ եղել է փոխզիջում: Ալմա Աթայի մասին առաջինն Ադրբեջանն էր խոսում դեռևս 2008թ դեկտեմբերի 29-ին… Եվ այնտեղ վարչական սահմանների մասին ընդհանրապես խոսք չկա: Այսինքն, եթե ՀՀ արտգործնախարարը չի կարողանում գոնե մի զիջում ներկայացնել Ադրբեջանի կողմից, ինչի՞ մասին է խոսքը»,- հավելեց պատգամավորը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 30-ին

Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 30-ին

Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան 6 հոգևորականների գործով դատական հաջորդ նիստը տեղի է ունենալու հոկտեմբերի 30-ին, ժամը 16։00-ին։ Հիշեցնենք՝ Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել երկիրը։ «Մեր փաստաբանական թիմը խորապես մտահոգված է պետական իշխանության լծակների...

Օկուպացված Քաշաթաղում տրակտորը պայթել է ականի վրա

Օկուպացված Քաշաթաղում տրակտորը պայթել է ականի վրա

Ադրբեջանի կողմից օկուպացված Քաշաթաղի գյուղերից մեկում երեկ՝ սեպտեմբերի 25-ին տրակտորը պայթել է ականի վրա․ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Տրակտորի ղեկին եղել է 1992թ. ծնված Գուլիև Սադայօղլուն, սակայն նա վնասվածքներ չի ստացել։ Երեկ ՄԱԿ-ի ամբիոնից Ադրբեջանի...

Թրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել․ Փեզեշքիան

Թրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել․ Փեզեշքիան

Թրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել։ Այս մասին CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։ «Լսեք, նախ և առաջ, դուք գիտեք, թե ինչպիսին է...

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Գևորգի օրը

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Գևորգի օրը

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրը։ Արարատյան հայրապետական թեմից մանրամասնում են, որ Ս. Գևորգը Կապադովկացի բարեպաշտ քրիստոնյա ընտանիքի զավակ է: Զինվորագրվելով հռոմեական բանակին` իր...

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 28-ի և 30-ի երեկոյան, 29-ին, հոկտեմբերի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16- 19 մ/վ արագությամբ։ Այս մասին հայտնում...