Հիմար բաներով ձեր իշխանությունը խաբել է ժողովրդին․ Լևոն Քոչարյանը՝ ԱԳ նախարարին

14 Մարտի, 2025

«Երբ մենք վտանգների մասին խոսում ենք, դուք փորձում եք տեղափոխել պատերազմ թե խաղաղության դիսկուրսի մեջ։ Մենք ամեն դեպքում գործ ունենք մի երկրի հետ, ում հետ երկար տարիներ ունեցել ենք կոնֆլիկտ։ Այդ երկրին աջակցում է մի մեծ երկիրը, որը ցեղասպանություն է իրականացրել հայ ժողովրդի նկատմամբ։ Մենք գործ ունենք Ադրբեջանի հետ, որը քնած հային սպանողին հերոսացրել է, ով տարեց դիակներ է պղծել, դրանք հրապարակել և շատ ու շատ այլ բաներ։ Էթնիկ զտման է ենթարկել մեր հայրենակիցներին՝ մինչ այդ շրջափակման մեջ պահելով, սովի մատնելով, ու հիմա շարունակում է ցինիկաբար դատել մեր հայրենակիցներին աշխարհի բոլորի առջև՝ խախտեով մարդու իրավունքները, համամարդկային նորմերը»,- այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ խորհրդարանում քննարկման ժամանակ դիմելով արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։

«Էս հարցերը, որ մենք բարձրացնում ենք, նորմալ ու բնական է։ Մենք երբեք դեմ չենք եղել խաղաղությանը։ Մենք ասում ենք՝ դուք ճանաչել եք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կոնկրետ քառակուսի կիլոմետրերով, իրենք նման բան չեն արել և ես շատ կասկածում եմ, որ էս պայմանագրով անելու են դա քառակուսի կիլոմետրով։ Նիկոլ Փաշինյաը ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում ու նշել կոնկրետ քառակուսի կիոմետր։ Իրենք դրան զուգահեռ նույնը չեն անում։ 

Դուք վերադարձրել եք բոլոր գերիներին, նրանք նույնը չեն արել։ Սահմանադրության մասով իրենց այսպես կոչված «մտահոգությունները» փարատելու համար ձեր ՍԴ-ն որոշում է կայացնում, դրանից չեն հանգստանում, խոսում եք նոր սամանադրություն ընդունելու մասին։ Դրան զուգահեռ, Ադրբեջանի սահմանադրությունը, ինչպես ասացիք, ունի պահանջներ մեզ հետ կապված, դրանից շատ թեթև ակնարկում եք՝ վախվորած վիճակում։

Հետ եք քաշում մեր դիրքերը Տավուշում սահմանազատման գործընթացի արդյունքում ու իրենց կողմից անգամ խոսք չկա, որ պատրաստվում են հետ գնալ էն տարածքներից, որ օկուպացրել են։

Նրանք խոսում են 300 հազար ադրբեջանցիների վերադարձի մասին, մեր իշխանությունները վախենում են բարձրացնել արցախահայության վերադարձի հարցը, թեման պահել օրակարգում, էն դեպքում, երբ աշխարհում գրեթե բոլոր հիմնական երկրները այս մասին խոսում են։

Մեր մտավախությունները օդից չեն։ Էս ճանապարհին իրենք ստանում են ինչ ուզում են ու, ի վերջո, էն վտանգները, որ մեր երկրի գլխին կանգնած են, շարունակում են մնալ։

Իրենց կողմից չի երևում էն խաղաղասիրությունը, ինչպես որ ձեր կողմից է։ Ու բնական է, որ հայ ժողովրդի մեջ էս կասկածները լուրջ են։ Մենք անընդհատ տեսնում ենք այս իշխանությունների համաձայնեցումը նրանց պահանջներին ու հակառակը չենք տեսնում։ Կներեք, եթե ձեր լավատեսությունը չենք կարողանում կիսել ու բնական ձևով էս հարցերը առաջ են գալիս»,- ասաց Լևոն Քոչարյանը։

Արարատ Միրզոյանը պատասխանում մեղադրանքներ հնչեցրեց նախկին իշխանություններին, որ հարցը չեն լուծել և եկել-հասել է «Քաղաքացիական պայմանագրի» իշխանությանը։

Լևոն Քոչարյանն արձագանքեց․ «Փաստորեն, ձեր խոսքերից ստացվում է՝ Արցախն ընդհանրապես պետք է իր ինքնորոշման համար չպայքարեր։ Ինքնորոշման ամրագրումը, որն իրենք արել են, էն ռազմական հաջողությունները, որ ունեցել ենք, ու նաև հետո դիվանագիտական ճամբարում ունեցել ենք, սա շարունակական աշխատանք էր, ու ամեն հաջորդ իշխանություն պետք է փորձեր էդ քարի վրա մի հատ ավել քար ավելացնել։ Այնինչ դուք եկել եք ու էդ ամողջ պատը փլել-գցել եք մի կողմ, ձեր զրոյական կետերով, պատերազմով, Պրահայում ճանաչելով։

Շատ ճիշտ է, պատմությունն իր գնահատականը տալու է, ամեն ինչ եղել է բոլորի աչքի առաջ, ում օրոք է այս ամենը տեղի ունեցել, ինչի արդյունքում է տեղի ուեցել։ Միշտ էլ կարելի է ինչ-որ բան ավերել, վերացնել ու հետին թվով փորձել սրբագրել, թե՝ կարելի էր էս ժամանակ էս լիներ։ Փաստացի կար էին ինչ կար։ Բայց եկեք նայենք՝ 96-ից ինչի ենք հասել, երբ ոչ մեկ չէր ուզում խոսել ինքնորոշման իրավունքի մասին, հետո դա մենք էդ սկզբունքը ամրագրել ենք, համանախագահների կողմից ներկայացված։ Բա մի բան էլ ձեր կողմից ավելացնեիք»։

Հարցուպատասխանը՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

«Ուկրաինան պարտվում է պատերազմում». The Spectator

«Ուկրաինան պարտվում է պատերազմում». The Spectator

Բրիտանական The Spectator ամսագիրը գրում է, որ Ուկրաինան պարտվում է պատերազմում, իսկ Կիևի համար ամենալուրջ ռազմավարական ճգնաժամը կապված է արևմտյան դաշնակիցների կողմից թույլ տրված երեք հիմնական ձախողումների հետ։ Առաջին՝ Մեծ Բրիտանիան և եվրոպական այլ երկրներ խոսում էին...

Առաջարկում եմ չգնալ քայլերի, որի համար հետո պատասխան եք տալու. Լևոն Քոչարյանը՝ իրավապահներին

«Այս վերջին օրերին համեմատություն եմ անում 2018 թվականի հետ, երբ այն ժամանակ էլ կալանք կար, այս ապօրինի հետապնդումները կային։ Իսկապես պատկերն այս առումով՝ աջակցության, մարդկանց ընկալման տեսանկյունից, տրամագծորեն տարբեր էր։ Շատ լուրջ...

Հերթական անգամ հրապարակել են 44-օրյա պատերազմի զոհերի թիվը, անունները՝ ոչ

Հերթական անգամ հրապարակել են 44-օրյա պատերազմի զոհերի թիվը, անունները՝ ոչ

ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել. «հարկ ենք համարում տեղեկացնել, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, որոնցից 3755-ը՝ զինծառայողներ, 78-ը քաղաքացիական անձինք: Անհայտ է 191 անձի գտնվելու վայրը, որոնցից 172-ը՝ զինծառայող, 19-ը՝...

Կայացված որոշումները մենք դիտարկում ենք որպես ակնհայտ ապօրինի և հանցավոր․ Հովհաննես Խուդոյան

«Այս ընթացքում նախագահի դեմ կայացված որոշումները  բողոքարկման գործընթացում են։ Ակնկալում ենք, որ հաջորդ ատյաններում դատարանները, որոնք քննելու են այս գործերը, առաջնորդվելու են օրենքի տառով և չեն կրկնելու իրենց նախորդների օրինակները,...

Կայա Կալասը կոչ է անում ավելացնել ռազմական օգնությունը Կիևին

Կայա Կալասը կոչ է անում ավելացնել ռազմական օգնությունը Կիևին

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ Ուկրաինային ռազմական օգնության, մասնավորապես՝ հակաօդային պաշտպանության միջոցների ավելացումը կարող է նպաստել պատերազմի ավարտին։ Կալասը ԵՄ երկրների...