Նիկոլին փոխելու հետ պետք է փոխել նաև ծրագիրը, որով բերվել է․ Բորիս Մուրազի

14 Մարտի, 2025

Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ուկրաինայում 2014 թվականին ժամանակավոր իշխանության բերվեց Յացենյուկը, հետո լավ ապագայի համար Ուկրաինայի ժողովրդին ընտրել տվեցին Պոռոշենկոյին ու ռուսների դեմ սկսվեց պատերազմ, հետո ռուսների հետ լեզու գտնելու օրակարգով իշխանության բերվեց Զելենսկին, բայց պատերազմը անասելի թափ ստացավ։ Բոլոր դեպքերում ուկրաինացի ժողովրդին թվացել է, թե առաջին դեմքերին փոխելով լավացնելու է իր վիճակը։ Իսկ իրականում առաջին դեմքերը փոխվում էին, բայց նրանց բերողների ծրագիրը մնում էր նույնը։
Ահա, հենց այս դիտանկյունից երբ նայում ես, ապա պետք է արձանագրել, որ շատ, շատ-շատ կարևոր է հասկանալ, թե ո՞վ է բերել Նիկոլին ու ի՞նչ ծրագրով։ Նիկոլին փոխելու հետ պետք է փոխել նաև ծրագիրը, որով բերվել է, իսկ դա իրեն բերելու գործի տեղի պատասխանատուների հետ անհնար է անել։ Թե չէ կարող ենք Նիկոլին փոխել, թողնելով ծրագիրը ու այս անգամ էլ ծրագիրը շարունակի կյանքի կոչել ասենք Արման անունով մեկը։ Այս անգամ էլ հիպոթետիկ Արմանի կերած բողկերի համար կմեղադրեք հայ ժողովրդին։ Այնպես որ, հիմա առավել քան կարևոր է, թե ո՞վ է բերել Նիկոլին (բերողների տեղական մենեջերներն ովքե՞ր են) ու ի՞նչ ծրագրով։

Նմանատիպ նյութեր

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Իրանին՝ ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների նախաշեմին նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ։ «Նրանք նույնիսկ միջադեպեր են հորինում, պայթյուններ հրահրում և այլ ստոր գործողություններ իրականացնում, քանի որ այժմ Հորմուզի...

Նախագահը լիազորություն չուներ չվավերացնելու Կառավարության որոշումները․ Արամ Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստում այժմ ներկայացված միջնորդության շուրջ հարցուպատասխանի փուլն է։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով...