Ինչ է իրենից ներկայացնում «իրական Հայաստան» ասված «գաղափարախոսությունը». Ստեփան Դանիելյան

13 Մարտի, 2025

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «իրական Հայաստան» գաղափարախոսության քննարկումներին, գրում է.

«Ովքեր դեռ այդպես էլ չեն հասկացել, թե ինչ է իրենից ներկայացնում «իրական Հայաստան» ասված «գաղափարախոսությունն», ապա մի քանի թեզերով դա պարզ ներկայացնեմ։

— Մենք շրջափակված ենք Թուրքիայով և Ադրբեջանով և այս «իրողությունը« չենք կարող փոխել։
— Մեր ոչ հեռավոր նախնիները դա չեն հասկացել, չեն ցանկացել ապրել Թուրքիայի ու Ադրբեջանի կազմում, ապստամբել են ու պատժվել են։
— Մեր թշնամությունը թուրքերի հանդեպ օգտագործել են օտար ուժերն իրենց իմպերիալիատական նպատակների համար։
Դրա համար մենք պետք է ընկալենք այս «իրողությունն»  ու.
— կատարենք բոլոր պահանջները,
— մոռանալ Ցեղասպանությունը, որի համար մենք ինքներս ենք մեղավոր, քանի որ անկախ պետականություն ենք ցանկացել,
— հրաժարվել Արցախից, ինչը գիտակցված կերպով արել է  «Իրական Հայաստան» կառուցող գործող իշխանությունը,
— փոխել մշակույթը, պատմությսն դասագրքերը, ջնջել անցյալի գրականությունը, որոնք ներծծված են ազգայնականությամբ և հակաթրկությամբ,
— այս, թե այն ձևակերպմամբ զիջել Սյունիքը, որը թյուրքական աշխարհի խոչընդոտն է, գուցե նաև Սևանի մի հատվածը,

Այս ամենն անելուց հետո, թուրքերը մեզ կխղճան, հիմնավոր պատճառ չեն ունենա մեզ հետ թշնամություն անելու և մենք ներկա  Հայաստանի որոշ հատվածից  կստանանք  «Իրական Հայաստան«  և, գուցե,  կկարողանանք գոյություն պահպանել։

Սա մշակված թեզեր են, որի գաղափարախոսն է Ժիրայր Լիպարիտյանը, ՔՊ-ի, և ոչ միայն ՔՊ-ի, հոգևոր հայրը»։

Նմանատիպ նյութեր

Սեպտեմբերի 1-ին և հետո ծնված երեխայի դեպքում ծննդյան միանվագ նպաստի չափը կկազմի 500,000 դրամ

Սեպտեմբերի 1-ին և հետո ծնված երեխայի դեպքում ծննդյան միանվագ նպաստի չափը կկազմի 500,000 դրամ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրապարակել է ՝ երեխայի ծննդով պայմանավորված նպաստների վերաբերյալ առավել հաճախ հնչող հարցերն ու դրանց պատասխանները։ ՀԱՐՑ 1։ Ընտանիքում երեխա ծնվելու դեպքում ի՞նչ աջակցություն կարող եմ ստանալ պետության կողմից։...

Րոպեների ընթացքում ԱԱԾ տեսանյութը հայտնվում է համացանցում, սա՞ է իրավական պետությունը. Քոչարյան

  «Իսկապես կարևոր է ու գնահատելի է, երբ քննադատում եք անձնական տվյալների հետ կապված այն խնդիրները, որը կա թե՛ վերջին գործով, թե՛ նաև հարց եղավ տեսանյութերի հետ կապված։ Հիմա արդյոք խնդիր չե՞ք տեսնում, երբ պետական կառույցի, օրինակ՝...

Աշխտանքի և սոցիալական հարցերի փոխնախարարն ազատվել է պաշտոնից

Աշխտանքի և սոցիալական հարցերի փոխնախարարն ազատվել է պաշտոնից

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արաիկ Եսայանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Որոշումը ստորագրել է Նիկոլ Փաշինյանն այսօր։ Հիշեցնենք, որ սա նոր  կառավարության ձևավորումից հետո այս նախարարությունում առաջին փոփոխությունն է։ Արաիկ...

Բաշար Ասադը հեռակա կարգով դատապարտվել է մահապատժի

Բաշար Ասադը հեռակա կարգով դատապարտվել է մահապատժի

Դամասկոսում դատարանը մահապատժի մասին որոշում է կայացրել Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի, նրա եղբայր Մահեր Ասադի և զարմիկ Նաջիբ Աթեֆի նկատմամբ։ Ինչպես հայտնում է SANA-ն, նրանք, ինչպես նաև գործով անցնող մյուս անձինք, մեղադրվում են «սիրիական ժողովրդի դեմ...

Կապանում բախվել են բեռնատարն ու երթուղայինը․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Կապանում բախվել են բեռնատարն ու երթուղայինը․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Օգոստոսի 11-ին՝ ժամը 10.33-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապանի Բաղաբերդ թաղամասում «ՀՈՎՈ» մակնիշի բեռնատարը բախվել է կայանված վիճակում գտնվող՝ Սյունիք գյուղ-Կապան քաղաք երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի տրանսպորտային միջոցին։ Այս...