Փաշինյանն այս բոլոր սարսափելի բաներն արել է կեղծ «իրական Հայաստան» ստեղծելու անվան տակ. Սասունյան

16 Հոկտեմբերի, 2025

Անցյալ ամիս կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հայտարարեց մի նոր խորամանկ քայլի մասին՝ հաջորդ տարի ստեղծել Հայաստանի Չորրորդ Հանրապետությունը։

Չբավարարվելով իր բազմակի փորձերով՝ ջնջելու Հայաստանի մի քանի հազարամյա պատմությունը և մոլորության մեջ գցելու ժողովրդին, որ երկիրն սկսել է գոյություն ունենալ 2018-ին իր իշխանության գալով, Փաշինյանն այժմ ցանկանում է քողարկել իր յոթամյա աղետալի կառավարման հետևանքները և 2026 թվականին ամեն ինչ սկսել նորից։

Անկախ նրանից՝ Փաշինյանին դուր է գալիս, թե ոչ, անհնար է մոռանալ Հայաստանի բազմադարյան գոյությունը՝ սկսած հնագույն թագավորություններից, Կիլիկիայի թագավորության հիմնադրումից 1078 թվականին, առաջին անկախ Հայաստանի Հանրապետությունից (1918-1920թթ) և երկրորդ անկախ Հայաստանի Հանրապետությունից 1991թվականին։

Եթե նկատեցիք, ես բաց եմ թողել Խորհրդային Հայաստանը։ Չնայած այդ ժամանակաշրջանում հայ ժողովուրդն ունեցել է բազմաթիվ մշակութային նվաճումներ, սակայն Խորհրդային Հայաստանն ինքնիշխան, անկախ պետություն չէր, քանի որ այն Խորհրդային Միության մաս էր կազմում։ Հետևաբար, Խորհրդային Հայաստանը չի կարող համարվել երկրորդ Հայաստանի Հանրապետություն։ Եղել են միայն միայն երկու անկախ հայկական հանրապետություններ՝ առաջինը՝ 1918 թվականին, և երկրորդը՝ 1991 թվականին։ Փաշինյանի Չորրորդ Հանրապետություն ստեղծման ծրագիրը կրկնակի սխալ է, քանի որ երրորդ հանրապետություն չի եղել, հետևաբար, չի կարող լինել չորրորդը։

Անկախ այն հնարքներից, որոնք Փաշինյանը կիրառում է իր չարագործությունները թաքցնելու համար, հայ ժողովուրդը չի կարող մոռանալ, որ.

– Նա պատասխանատու է Արցախի կորստի, հազարավոր հայ զինվորների մահվան և Հայաստանի Հանրապետության տարածքային կորուստների համար։

– Նա անպատասխանատու հարցեր է բարձրացրել Հայոց ցեղասպանության և Արցախի ազատագրման վերաբերյալ։

– Նա քննադատաբար է խոսել Հայաստանի սրբազան հայրենասիրական խորհրդանիշների մասին, այդ թվում՝ զինանշանի, օրհներգի և Արարատ լեռան։

– Նա լռելյայն համաձայնել է Ադրբեջանի պահանջներին և մի շարք զիջումներ արել  նախագահ Ալիևին, ներառյալ նոր սահմանադրության պատրաստում, Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ  միջազգային դատարաններում ներկայացված հայցերից հրաժարում, ԵԱՀԿ Մինսկի միջնորդական խմբի լուծարում, ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի օգնության արգելքի վերացում, ԵՄ դիտորդների հեռացում Հայաստանից և Ադրբեջանին «անխոչընդոտ» ճանապարհի տրամադրում Հայաստանի տարածքով։

Փաշինյանն այս բոլոր սարսափելի բաներն արել է կեղծ «իրական Հայաստան» ստեղծելու անվան տակ՝ Հայաստանի թշնամիների պահանջներին համապատասխան։ Նա փորձում է իրականացնել այն, ինչը ո՛չ Թուրքիային, ո՛չ էլ Ադրբեջանին չի հաջողվել՝ վերացնել հայերի սրտերից և մտքերից պատմական Հայաստանի վերականգնման երազանքը, որը ներառում է Արևմտյան Հայաստանը և Արցախը։ Ադրբեջանն ու Թուրքիան գրավել են մեր հողերը, բայց նրանք երբեք չեն կարող ջնջել մեր հիշողությունը։ Միայն մեր կորցրած տարածքները չմոռանալով և դրանք վերագտնելու հանձնառությամբ՝ երբ հարմար պահ լինի, կարող ենք իրականացնել մեր երազանքը։ Հրեաները 2000 տարի երազել են վերադառնալ Իսրայել և այդ ցանկությունը փոխանցել են հաջորդ սերունդներին, մինչև 1948 թվականին հարմար պահ եղավ, և նրանք ստեղծեցին իրենց սեփական պետությունը։ Եթե հրեաները կարողացել են պահել իրենց երազանքը 2000 տարի, ինչո՞ւ հայ ժողովուրդը չի կարող նույնն անել։ Նրանք, ովքեր ասում են, որ անհնար է իրականացնել մեր երազանքը, քանի որ հզոր թշնամիները գրավել են մեր հողերը, չեն հասկանում, որ ես չեմ խոսում տարածքների վերականգնման մասին վաղն առավոտյան, այլ ապագայում, երբ տարածաշրջանի իրավիճակը փոխվի։ Ոչ մի երկիր հավերժ հզոր չի մնում։ Եթե հայերը հրաժարվեն իրենց հողերը երբևէ վերագտնելու հույսից, նրանք կանեն այն, ինչ մեր թշնամիներն են ուզում։ Երբ հրաժարվում ես քո երազանքից և չես փոխանցում այն սերնդեսերունդ, չես կարող օգտվել հնարավորությունից, երբ այն գա։ Մի մեղադրեք ո՛չ ադրբեջանցիներին, ո՛չ թուրքերին. դուք եք հրաժարվում այն ամենից, ինչը ձեզ պատկանում է։

Փաշինյանը խորամանկորեն շարունակում է կրկնել «խաղաղություն» բառը՝ ժողովրդին մոլորեցնելու և հաջորդ տարվա ընտրություններում նրանց ստիպելու վերընտրել իր խորհրդարանական մեծամասնությանը, այդպիսով ևս հինգ տարի մնալով որպես վարչապետ։

Հայաստանն անդունդի եզրից փրկելու համար Հայաստանի քաղաքացիներին անհրաժեշտ է երկու բան անել

1. Ընտրել ձեռնհաս և հայրենասեր ղեկավար, որը կարող է աստիճանաբար ուղղել Փաշինյանի սխալները։

2. Կենտրոնացնել Հայաստանի ռեսուրսները՝ ստեղծելու ռազմականապես այնպիսի հզոր պետություն, որը կարող է պաշտպանվել թշնամի հարևաններից: Լավ զինված Հայաստանը կարող է բավարար վնաս հասցնել՝ կանխելու թշնամու հարձակումները: Եթե չպաշտպանենք մեր սահմանները, թշնամիները կկարողանան մտնել և գրավել Հայաստանն առանց մի կրակոցի։

Հաջորդ հայրենասեր կառավարությունը պետք է չեղյալ հայտարարի Փաշինյանի կողմից ստորագրված բոլոր անօրինական համաձայնագրերն ու զիջումները: Այն, ինչ նա հիմա ստորագրում և տալիս է, անիմաստ թղթի կտոր է:

Բոլոր ընդդիմադիր խմբերն ու կուսակցությունները պետք է միավորվեն և ձևավորեն հզոր կոալիցիա՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում պարտության մատնելու Փաշինյանի կուսակցությանը։

Հաջորդ տարվա հանրաքվեում Հայաստանի քաղաքացիները պետք է մերժեն Փաշինյանի նոր սահմանադրությունը, որը պարտադրվել է նախագահ Ալիևի կողմից: Սա կխափանի Փաշինյանի և Ալիևի աղետաբեր ծրագրերը, քանի որ Ալիևը հայտարարել է, որ չի ստորագրի այսպես կոչված խաղաղության պայմանագիրը, եթե Հայաստանը չփոխի իր սահմանադրությունը:

Չնայած Փաշինյանի կառավարման օրոք Հայաստանը շատ բան է կորցրել, սակայն ամեն ինչ կորած չէ։ Դեռ կա հնարավորություն փրկելու երկիրը՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին թշնամիներից։

Հարութ Սասունյան/TheCaliforniaCourier.com

Նմանատիպ նյութեր

Հորդառատ անձրեւների պատճառով Գյուրջյան փողոցը կրկին վերածվել է «Վենետիկի»

Հորդառատ անձրեւների պատճառով Գյուրջյան փողոցը կրկին վերածվել է «Վենետիկի»

Այսօր՝ օգոստոսի 30-ին, եղանակի անձրևային լինելու հետևանքով կրկին անանցանելի է դարձել Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցը։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դիտահորերի խցանման պատճառով ավտոմեքենաներ են մնացել ջրի մեջ, մի քանիսն էլ...

Փաշինյանի հետ յուրաքանչյուր շփում կարևոր է, բայց մենք չենք կարող հայ լինել ավելի, քան իրենք․ Պեսկով

Փաշինյանի հետ յուրաքանչյուր շփում կարևոր է, բայց մենք չենք կարող հայ լինել ավելի, քան իրենք․ Պեսկով

Փաշինյանի հետ յուրաքանչյուր բարձր մակարդակի շփում կարևոր է։ Պուտինը հանդիպման ժամանակ կփոխանցի Ռուսաստանի դիրքորոշումը, բայց մենք չենք կարող ավելի հայ լինել, քան հայերն իրենք։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պոսկոցը, հաղորդում  է ՏԱՍՍ...

Հայաստանին շատ մեծ փորձությունների ու ողբերգությունների են պատրաստում. Մեսրոպ Մանուկյան

Հայաստանին շատ մեծ փորձությունների ու ողբերգությունների են պատրաստում. Մեսրոպ Մանուկյան

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հանրային հեռուստաընկերություն, Դո՛ւք պարտավոր եք ծառայել հանրային շահին, այլ ոչ թե դառնալ ՔՊ-ի էժանագին պրոպագանդայի մաս… Քոչարյանի կալանավորումից հետո իմ մոտ համոզմունք է ձևավորվում, որ...

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ։ Այդ մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից «Օգոստոսի 30-ին Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, մատուցվեց...

Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ քան 270 ուղևորով նավ է կողաշրջվել

Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ քան 270 ուղևորով նավ է կողաշրջվել

Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ կողաշրջվել է ավելի քան 270 մարդ տեղափոխող ուղևորատար նավ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։ Kibris Postati-ն հաղորդում է, որ Filo Denizcilik նավի վրա կա 259 ուղևոր և անձնակազմի ութ անդամ։ Միջադեպը տեղի է ունեցել...