Նոր Սահմանադրության տեքստը կունենա նաև տարածաշրջանային նշանակություն. Փաշինյան

13 Մարտի, 2025

«Նոր Սահմանադրության մասին առաջարկած իմ ուղերձից հետո լայնորեն մեկնաբանվեց որպես  Ադրբեջանի կողմից առաջադրված պահանջի կատարում։ Իրականում, «Իրական Հայաստանի» գաղափարախոսության համատեքստում այն ունի այլ նշանակություն՝ չնայած այս պայմաններում հնարավոր չի ժխտել, որ այն տեքստը, որը կարող է լինել, ինքը կունենա նաև տարածաշրջանային նշանակություն»,-«Իրական Հայաստանի» գաղափարախոսության նախագծի քննարկումների ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նա հիշեցրել է, որ դեռևս 2020 թվականի փետրվարից իրենք նոր Սահմանադրության օրակարգի  մասին խոսել են, ավելին՝ 2018 թականի հեղափոխության հետ նոր Սահմանադրության օրակարգը եղել է։

Խոսելով հարևան երկրների տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին՝ նա ասել է. «Երբ որ մենք հայտարարում ենք, որ ճանաչում ենք մեր հարևանների տարածքային ամբողջականությունը, թվում է, թե մենք ճանաչում ենք մեր հարևանների տարածքային ամբողջականությունը և դա ճիշտ է, այդպես է, բայց խորքային մեկ այլ նպատակ  ունի, որ դու ճանաչում ես քո իսկ երկրի տարածքային ամբողջականությունը։

Եվ այդ ժամանակ ինքդ հասկանում ես, որ փաստորեն դու ինքդ այդքան էլ չես ճանաչել, կամ ճանաչելիս չես եղել առնվազն այն իմաստով, որ երկրիդ տարածքի թիվն անծանոթ է եղել քեզ, այնքան էլ ճանաչելիս չես եղել քո երկրի տարածքային ամբողջականությունը։

Առաջին հերթին սեփական երկրի տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար ենք ճանաչում  մեր հարևանների տարածքային ամբողջականությունը։ Հետագայում արդեն անդրադարձ կլինի, թե իսկ ինչո՞ւ ենք մենք ճանաչում մեր երկրի տարածքային ամբողջականությունը։ Սա էլ է հարց, որը մեր իրականության մեջ նույնպես հնչում է, և եթե հնչում է պետք է փորձ անել պատասխանել»։

Նմանատիպ նյութեր

Մելիքսեթ Պողոսյանը մերժել է Գորիսի ընտրություններում իշխանական ցուցակը գլխավորելու առաջարկը․ «Հրապարակ»

Մելիքսեթ Պողոսյանը մերժել է Գորիսի ընտրություններում իշխանական ցուցակը գլխավորելու առաջարկը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է, որ Մելիքսեթ Պողոսյանը մերժել է ՔՊ-ի՝ հոկտեմբերի 25-ին Գորիսի ընտրություններում իշխանական ցուցակը գլխավորելու առաջարկը։ Թերթի տվյալներով՝ հարցումներով նա տարածաշրջանի ամենավարկանիշային թեկնածուն է, ուստի որոշել էին նրան առաջադրել։ Ըստ աղբյուրի՝...

Ընդամենը երկու կամուրջների համար քաղաքային բյուջեից նախատեսվում է ծախսել 780 մլն դրամ․ «Ժողովուրդ»

Ընդամենը երկու կամուրջների համար քաղաքային բյուջեից նախատեսվում է ծախսել 780 մլն դրամ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է հերթական խոշորածավալ հիմնանորոգմանը․ սեպտեմբերի 10-ից նախատեսվում է սկսել Դավիթ Անհաղթ և Կոմիտաս փողոցներն իրար միացնող ուղեանցի՝ «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը։ ArmLur.am-ի հարցմանն ի պատասխան՝...

Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը. «Փաստ»

Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը չի հրապարակվել և ուղարկվել է ԱԺ առաջին (գաղտնի) բաժին՝ գաղտնի տեղեկատվության պատճառաբանությամբ, թեև խոստացվել է հասանելի դարձնել ոչ գաղտնի հատվածները։ Նշվում է, որ...

Բյուրեղավանում ջրի որակի շուրջ մտահոգությունները նոր թափ են ստացել․ «Ժողովուրդ»

Բյուրեղավանում ջրի որակի շուրջ մտահոգությունները նոր թափ են ստացել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բյուրեղավանում ջրի որակի շուրջ առաջացած մտահոգությունները նոր թափ են ստացել։ Սեպտեմբերի 6-ին վեց քաղաքացի դիմել է բուժօգնության, և նախնական տվյալներով՝ նրանց մոտ արձանագրվել է աղիքային վարակ։ Իրավիճակի ֆոնին Հիվանդությունների վերահսկման...

Բնակչությունը նվազում է, իսկ ընտրողների թիվը՝ աճում․ «Հրապարակ»

Բնակչությունը նվազում է, իսկ ընտրողների թիվը՝ աճում․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը, հղում անելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքին, գրում է, որ 2026-ի հոկտեմբերի 25-ին Իջեւանի ավագանու համամասնական ընտրություններին ընտրողների թիվը 34 504 է, մինչդեռ 2021-ի նոյեմբերի 14-ին եղել է 33 090՝ աճելով 1414-ով։ Նույն աղբյուրը նշում է, որ...