Խայտառակ ու հակասահմանադրական օրենսդրական կարգավորում է ուժի մեջ մտել. Լևոն Սահակյան

12 Մարտի, 2025

 

Հայաստանի փաստաբանների պալատի անդամ Լևոն Սահակյանը գրում է.

«Մի խայտառակ ու հակասահմանադրական օրենսդրական կարգավորում է ուժի մեջ մտել 2024 թվականի դեկտեմբերին։

Խոսքը «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածով սահմանված ինչ որ չափորոշիչների ու դրանց հետ կապված կարգավորումների մասին է, որոնցով առաջնորդվելով, ՀՀ-ն կարող է աննպատակահարմար համարել արտերկրում պատիժը կրող ՀՀ քաղաքացի դատապարտյալի Հայաստանի քրեակատարողական հիմնարկ փոխանցելը և այդ հիմքով մերժել սեփական քաղաքացուն ընդունել։

Այդպիսի չափորոշիչներ են՝ հանցանքի ծանրությունը, ԱԱԾ-ի կարծիքը, ՀՀ-ի հետ ունեցած սոցիալական կապը, քրեակատարողական հիմնարկի գերծանրաբեռնվածությունը և այլ անհետաքրքիր հանգամանքներ։

Լավ, ամոթ չէ՞։ Ի՞նչ չափորոշիչ, ի՞նչ նպատակահարմարություն, ի՞նչ սոցիալական կապ, ի՞նչ ԱԱԾ…

Խոսքը ՀՀ քաղաքացու մասին է։

Այն նույն քաղաքացու մասին, ով, Սահմանադրության համաձայն, էքստրադիցիայի ենթակա չէ։

Այն նույն քաղաքացու մասին, ով, Սահմանադրության համաձայն, արտերկրում գտնվում է ՀՀ պաշտպանության ներքո։

Այն նույն քաղաքացու մասին, ով ՀՀ մուտք գործելու իրավունք ունի, և այդ իրավունքը, Սահմանադրության համաձայն, անգամ օրենքով չի կարող սահմանափակվել։

Վերջապես, խոսքն այն նույն քաղաքացու մասին է, որ, անկախ իր սոցիալական կապից կամ այլ «չափորոշիչներից», մեր մյուս քաղաքացիների հետ հավասար պարտավոր է մասնակցել ՀՀ-ի պաշտպանությանը ու զորակոչից խուսափելու դեպքում ենթարկվում է քրեական պատասխանատվության։

«Սեփական քաղաքացուն տեր չկանգնելու մասին» ՀՀ օրենքը ընդունվել է այն պայմաններում, երբ «Դատապարտյալների փոխանցման մասին» կոնվենցիան «նպատակահարմարություն» բառ անգամ չի պարունակում։

Այդ օրենքն ընդունվել է այն պայմաններում, երբ շատ երկրներ անգամ պատերազմում են իրենց քաղաքացիներին ՏՈՒՆ վերադարձնելու համար։

Այդ օրենքն ընդունվել է նաև այն պայմաններում, երբ ամբողջ աշխարհը մտքում ծիծաղում է Հայաստանի վրա, թե ինչ կարգի այս երկիրը չի անհանգստանում թշնամի երկրում «դատվող» նվիրյալ քաղաքացիների ճակատագրով…

Նմանատիպ գործ արդեն մենք ունենք, երբ Մեծ Բրիտանիան համաձայն է այնտեղ պատիժը կրող ՀՀ քաղաքացուն փոխանցել ՀՀ, դատապարտյալը ցանկանում է պատիժը կրել ՀՀ-ում, բայց ՀՀ-ն հրաժարվել է ընդունել սեփական քաղաքացուն, պատճառաբանելով, որ սոցիալական կապը ՀՀ-ի հետ քիչ է։

Գործն արդեն Վարչական դատարանում է, և շուտով կհայտնվի նաև Սահմանադրական դատարանում…

Խայտառակ կարգավորումը պետք է վերանա»։

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | 7 հարց՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի օրակարգում

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | 7 հարց՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի օրակարգում

Տեղի է ունենում ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ։ Օրակարգում 7 հարց է․ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում լրացումներ և...

«Հանքային» շրջադարձ․ Փաշինյանը կրկին իրար հակասող բաներ է ասում

  Հոկտեմբերի 17-ին «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026»-ի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «Մեր ռազմավարական ընկալումն այն է, որ հանքարդյունաբերության ոլորտը պետք է դառնա առաջամարտիկը ՀՀ-ում բաց բաժնետիրացման...

Հորմուզի նեղուցը բաց չի լինի բոլորի համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Իրանի պայմանները․ Արաղչի

Հորմուզի նեղուցը բաց չի լինի բոլորի համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Իրանի պայմանները․ Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին «Ալ-Իխբարիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է․ Կարմիր ծովում տեղի ունեցող իրադարձությունները որևէ կապ չունեն Իրանի հետ։ Այդ տարածաշրջանն իր խնդիրներն ունի։ Սակայն Հորմուզի նեղուցի վերաբերյալ մեր դիրքորոշումը...

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Աբովյանում, վիրավոր կա

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Աբովյանում, վիրավոր կա

Հոկտեմբերի 18-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:10-ի սահմաններում անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժին, որ Աբովյան քաղաքում...

Կրեմլում դեռևս չեն ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման մասին զեկույցին. Պեսկով

Կրեմլում դեռևս չեն ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման մասին զեկույցին. Պեսկով

Կրեմլում դեռևս չեն ծանոթացել Եվրասիական միջկառավարական խորհրդի զեկույցին, որը վերաբերում է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հնարավոր հետևանքներին։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝  հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ոչ, չենք...