Որոշվել է Գյումրիի և Փարաքարի ընտրություններին որ ուժը որ համարի տակ է մասնակցելու

11 Մարտի, 2025

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 11-ի հերթական նիստում  մարտի 30-ին նշանակված ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին հերթական համարներ տրամադրելու համար իրականացրել է վիճակահանություններ։

ԿԸՀ-ից հայտնում են, որ վիճակահանություններն իրականացվել են յուրաքանչյուր համայնքի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջև առանձին՝ մեկնարկելով Փարաքար համայնքից, որտեղ առաջադրված կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների թիվը ամենափոքրն է։

Այն կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքը, որը մասնակցել է Փարաքար համայնքի համար անցկացված վիճակահանությանը, Գյումրի համայնքի համար անցկացվող վիճակահանությանն այլևս չի մասնակցել։ Համապատասխան թիվը Գյումրի համայնքի համար անցկացվող վիճակահանությանը չի օգտագործվել։

Այսպիսով Փարաքար համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերը վիճակահանության արդյունքում ստացել են հետևյալ հերթական համարները՝

  • «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ- 1
  • «ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ-2
  • ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-3
  • «ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-4

Գյումրի համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշիները ստացել են հետևյալ հերթական համարները՝

  • «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-1
  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-2
  • «ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-3
  • «ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ-4
  • «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՇԽԱՏԱՎՈՐԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-5
  • «ԵՎՐԱԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ-6
  • «ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-7
  • «ՄԵՐ ՔԱՂԱՔԸ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ-8
  • «ԻՄ ՀԶՈՐ ՀԱՄԱՅՆՔ»-9

 

Նմանատիպ նյութեր

Քոչարյանի «քեյսը»․ ինչո՞ւ են 8 տարի հետապնդում նախկին նախագահին

Քոչարյանի «քեյսը»․ ինչո՞ւ են 8 տարի հետապնդում նախկին նախագահին

2018 թվականի հունիսի 12-ին, ՀՔԾ նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին հատուկ քննչական ծառայության աշխատակազմին ներկայացնելիս Փաշինյանը հայտարարեց. «Ամենակարևոր գործերից մեկը, որ պետք է իրականացնի ՀՔԾ-ն՝ Մարտի 1-ի բացահայտումն է», գրում է News.am-ը: Մեկ և կես ամիս անց՝...

Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Էրդողան

Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Էրդողան

Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացում, հայտարարել է Էրդողանը: «Մենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում»,-ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում հայտարարել է Թուրքիայի...

Փաշինյանը կմեկնի Թուրքմենստան

Փաշինյանը կմեկնի Թուրքմենստան

Նիկոլ Փաշինյանն առաջիկայում աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան: Այս մասին հայտնել է Աշխաբադում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը՝ անկախության 35-ամյակի կապակցությամբ կազմակերպված ընդունելության ժամանակ։ Այս մասին գրում է Turkmenportal-ը։ Սպասվում է նաև Թուրքմենստանի...

Վրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացի

Վրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացի

Վրաստանի Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ վերջին օրերին Վրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացի։ Արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել Վրաստան։ «Ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության աշխատակիցները, նախարարության համապատասխան...

Արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը մեկնել է Ադրբեջան

Արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը մեկնել է Ադրբեջան

ՀՀ Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնել է Բաքու։ Նա մասնակցում է Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումին։ Այս մասին 24News-ի հարցմանն ի պատասխան ասաց վարչապետի խոսնակ Մելանյա Հարությունյանը։ Ավելի վաղ...