Արցախահայության հավաքական վերադարձի ճանապարհին ամենամեծ խոչընդոտը Հայաստանի իշխանություններն են․ Գալստյան

10 Մարտի, 2025

 

 

Արցախահայության իրավունքների և հավաքական վերադարձի իրավունքի ճանապարհին ամենամեծ խոչընդոտը, ցավոք սրտի, Հայաստանի իշխանություններն են։ Այս մասին այսօր՝ մարտի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ բյուրոյի անդամ Լիլիթ Գալստյանը։

«Եթե հետևեք ՀՀ իշխանությունների պաշտոնական խոսույթին թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս, երբևէ դուք այդ խոսույթը, այդ պահանջատիրությունը, ադրբեջանական գործողությունների իրական գնահատականը, որը ցեղասպանական գործողություն էր, էթնիկ զտում էր։ Սեփական բնօրրանից նրանց արտաքսումը և բռնի ուժով տեղահանությունը՝ սրանք բոլորը միջազգային իրավունքի կոմպոնենտներ են, որոնց պաշտպանությունը, առաջ մղումը շատ ավելի հնարավոր է դառնում և ավելի հավանական, երբ Հայաստանը, որը տարիներ շարունակ եղել էր Արցախի Հանրապետության անվտանգային երաշխավորը չուրանար այդ պարտականությունը։ Ոչ միայն ուրացել է այդ պարտականությունը, այլև այսօր միջազգային բոլոր հարթակներում ո՛չ գերիների վերադարձի մասին պահանջատիրություն, խոսույթ կա, որը այսօր ամենամեծ ազգային ամոթն ա մեզ համար և նույնը վերաբերում արցախահայության իրավունքների ամենալայն սպեկտորին, ներառյալ վերադարձի իրավունքը»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

Այս գործը բացառապես քաղաքական է, մեկ մարդու անձնական վրեժխնդրության արդյունք է․ Խամոյան 

«Որևէ հիմնավորում, թե ինչու խափանման միջոցը պետք է լինի կալանքը, չի ներկայացվել ո՛չ դատախազության, ո՛չ քննիչների կողմից։ Հիմա, երբ դատախազությունը կրկին միջնորդել է ևս երկու ամսով երկարացնել կալանքը, դարձյալ որևէ փաստ չի ներկայացնում՝...

Երիտասարդները մեքենաներից գողություններ են կատարել՝ թողնելով տելեգրամյան ալիքի հասցե

Երիտասարդները մեքենաներից գողություններ են կատարել՝ թողնելով տելեգրամյան ալիքի հասցե

Հոկտեմբերի 14-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հանցագործության մասին հաղորդում էր ստացվել․ մայրաքաղաքի Հովսեփ Էմինի փողոցում գողացել էին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները՝ դիմապակու վրա թողնելով տելեգրամյան ալիքի հասցե։ Նախաձեռնվեց...

Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է

Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է

Չնայած դատարանը կաթողիկոսի եղբորը՝ Գևորգ Ներսիսյանին, և նրա որդուն՝ Համբարձում Ներսիսյանին, մեղավոր է ճանաչել, նրանց պատժաչափը դեռ հայտնի չէ։ «Ազատության» փոխանցմամբ՝ այսօրվա դատական նիստը հետաձգվեց։ «Հաշվի առնելով, որ դատավճիռ կայացնելու համար անհրաժեշտ է որոշակի...

Ես հորդորում եմ դատական մարմիններին` չենթարկվել Նիկոլ Փաշինյանի սադրանքներին․ Հռիփսիմե Եգանյան 

«Սա հակաիրավական է, հակասահմանադրական է, շատ անմարդկային է։ Ես չգիտեմ՝ էլ ինչ լեզվով ասեմ։ Ես ուղղակի հորդորում եմ, խնդրում եմ դատական մարմիններին, որ իրենք չենթարկվեն Նիկոլ Փաշինյանի սադրանքներին։ Ես չգիտեմ՝ ինչ կոմպրոմատներ ունի այդ...

Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ տուժածը 9-ամյա երեխա է

Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ տուժածը 9-ամյա երեխա է

Երեկ՝ հոկտեմբերի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Ներքին Գետաշեն բնակավայրում, Գեղարքունիքի մարզի բնակիչ 48-ամյա Լաերտ Ղ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ...