Ավինյանի «ընթերցանությունը» 54 մլն դրամ է արժեցել. «Ժողովուրդ»

8 Մարտի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանում մարտի 1-ին եւ 2-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղի ունեցավ «Երեւանը կարդում է» գրական-երաժշտական միջոցառումը, որը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Երեւանի քաղաքապետարանի եւ հպարտ հարկատու քաղաքացու համար արժեցավ 54 մլն 991 հազար (գրեթե 55 մլն) դրամ, որը համարժեք է 140 հազար դոլարի։

Քաղաքապետարանից միջոցառմանն ընդառաջ հայտնել էին, որ մարտի 1-ից հրապարակում կգործի գրքերի տոնավաճառ, իսկ մարտի 2-ին տոնավաճառին զուգահեռաբար կկայանա համերգ, որտեղ ելույթ կունենան «Լավ էլի», Սոնա Գյուլխասյան – Ռաֆայել Պետրոսյան, «Ջազ քնեքշն» եւ «Նեմրա» խմբերը։

Միջոցառման ընթացքում կազմակերպվել էին պանելային քննարկումներ, նաեւ ընթերցանության անկյուն, որտեղ ժամանակակից եւ դասական հեղինակների ստեղծագործություններ էին կարդում հայտնի եւ տաղանդավոր դերասաններն ու արտիստները։

ՀՀ Պետական գնումների կայքից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կնքված պայմանագրի համաձայն՝ Ազնավուրի անվան հրապարակում տեղադրվել է 17 վրան, որոնք վարձակալությամբ են տվել գրքավաճառներին։

Այս միջոցառման համար անգամ 28 հատ հատուկ պահարաններ են պատրաստվել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Չարենցավանում բախվել են «Toyota Camry»-ն, «Opel»-ը, «Mitsubishi»-ն և «Lada»-ն․ կա 4 վիրավոր

Չարենցավանում բախվել են «Toyota Camry»-ն, «Opel»-ը, «Mitsubishi»-ն և «Lada»-ն․ կա 4 վիրավոր

Երեկ՝ հուլիսի 4-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 48-ամյա Գևորգ Հ․-ի վարած «Opel» մակնիշի, 37-ամյա Նվեր Ս․-ի վարած «Mitsubishi» մակնիշի, 42-ամյա...

Ադրբեջանում երկրաշարժ է եղել

Ադրբեջանում երկրաշարժ է եղել

Ադրբեջանում 3․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել։ Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի (ԱԳԱ) Հանրապետական ​​սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից APA-ին հայտնել են, որ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը...

Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զnhերի թիվը հասել է 2954-ի

Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զnhերի թիվը հասել է 2954-ի

Վենեսուելայում կրկնակի երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 2,954-ի, վիրավորվել է 16,592 մարդ: Այս մասին ասված է Հաղորդակցության և տեղեկատվության նախարարության (MIPPCI) ամփոփագրում, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։ «2954 զոհ, 16592 վիրավոր։ Փրկվել է 6,462 մարդ»,- ասված է...

Միշուստինը երկուշաբթի օրը բանակցություններ կվարի Փաշինյանի հետ

Միշուստինը երկուշաբթի օրը բանակցություններ կվարի Փաշինյանի հետ

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը երկուշաբթի օրը Եկատերինբուրգում բանակցություններ կվարի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնում է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը։ Երկուշաբթի օրը Ռուսաստանի և Հայաստանի վարչապետները Սվերդլովսկի մարզի...

Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր

Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Գյումրի-Երևան ավտոճանապարհի 102 կմ հատվածում բախվել են «Mercedes» մակնիշի և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի...