Եվ իսկապես, ի՞նչ կլիներ, եթե նրանք՝ (ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը), չմիանային իրենց մերժողներին․ Սայաթ Շիրինյան

7 Մարտի, 2025

Սայաթ Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Մտովի տեղափոխվենք 2018թ. մայիս ամիս՝ ընտրություններին նախորդող օրեր։
Ակնհայտ էր, որ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն նաև երկրում ստեղծված էֆորիայի ազդեցության տակ, նիկոլի հետ գործարքի գնացին։
Նպատակը՝ պետական կառավարմանը՝ իրենց տրվելիք պորտֆելների մասնաբաժնով մասնակցություն և պատասխանատվություն ունենալն էր։
Նորմալ եմ համարում։
Բայց շատերի համար այդպես էլ անհասկանալի մնաց, թե Սերժ Սարգսյանը և իր Հանրապետականներն ինչու՞ ԱԺ-ում անհրաժեշտ ձայներ ապահովեցին իրենց մերժողին։
Ընդունենք ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի պարագայում կար Սերժին մերժելու ու նաև պաշտոններ ստանալու գայթակղությունը, ապա ՀՀԿ-ի պարագայում շատ անհասկանալի է։ Քեզ մերժում են, անարգում են, ստորացնում են, դագաղներ են դնում ձեր դռներին և այլն և այլն, բայց դու «մեծահոգաբար» ձայներ ես ապահովում քեզ այդ օրը գցողի՞ն։
Տարօրինա՞կ չի։
Միանշանակ դա այդպես չպետք է լիներ, եթե իհարկե նիկոլը Սերժ Սարգսյանի ինչ-որ ծրագրի մաս չէր կազմում։
Այլապես ինչպե՞ս մեկնաբանել։
Եվ ինչու՞ դա արեց։ Ինչու՞ իրեն մերժողին ինքն էլ չմերժեց, այն էլ այն դեպքում, որ առաջին անգամ լուրջ հիմնավորումներով ՀՀԿ-ն չէր ընտրել նիկոլին։
Իսկ ինչու՞ դա արեց երկրորդ անգամ։
Քանի դեռ մինչ օրս որևէ հոդաբախշ խոսք չի հնչել Սերժ Սարգսյանի բերանից, քանի դեռ նա խուսափում է մամուլի ասուլիս տալ ու պարզաբանել, հետևաբար մարդկանց մոտ ձևավորված այն կարծիքը, որ, եթե ՀՀԿ-ն ձայն չտար նիկոլին, ապա կփլուզվեր Սերժ Սարգսյանի կառուցած բուրգը, իրավունք ունի գոյություն ունենալ։
Հ. Գ. Եվ իսկապես, ի՞նչ կլիներ, եթե նրանք՝ (ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը), չմիանային իրենց մերժողներին։
Սերժ « մերժողները՝ » միանշանակ բավարարված կլինեին նրա հրաժարականով։
Հետևաբար՝ նիկոլը վարչապետ չէր ընտրվի ու կլիներ ԱԺ-ի արտահերթ ընտրություններ։
Վստահաբար երկրում և ոչ մի ցնցում էլ չէր լինի։
Եվ ով գիտի ինչ ճակատագիր կունենար Արցախը, ինչ ապագա՝ Հայաստանաը։
Հ.Գ. Այսքանից հետո պարզ է դառնում, որ ոչ թե ժողովուրդն է պաչել ամենաուժեղ զռացող էշի ճակատը, ինչպես պնդում էր Սերժ Սարգսյանը, այլ ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի «շախմատային» քայլի արդյունքում՝ ԱԺ-ում անհրաժեշտ ձայներ ապահովելով, նիկոլին վարչապետ դարձնելով։
Հ.Գ. Սերժ Սարգսյանին մերժողների շարքերում երբեք չեմ եղել, առավել ևս՝ նիկոլ սատարողների։
Լակոտակրատիայի իշխանության դեռ չեկած օրերից մինչ օրս՝ պայքարել, պայքարում ու պայքարելու եմ նիկոլախտի դեմ։
Բայց չպարզաբանված հարցերը պետք է բարձրաձայնեմ, անկախ նրանից ում դուր չի գա։
Թքած ունեմ։

Նմանատիպ նյութեր

Անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա․ Բագրատ Սրբազան 

  «Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա»,- դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ հնարավոր արտահերթ ընտրություն անցկացնելու մասին...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | 2 դատական նիստ․ քննվում է Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքի երկարաձգման հարցը

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | 2 դատական նիստ․ քննվում է Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքի երկարաձգման հարցը

Հակակոռուպցիոն դատարանը, Արամ Գրիգորյանի նախագահությամբ, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ժամը 14։00-ից քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու միջնորդությունը։ Ժամը 16։30-ին նույն դատարանը՝ դատավոր Վարդգես...

ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո»

ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո»

Խորհրդարանական ընտրությունների գիշերը՝ քվեարկության արդյունքներն ամփոփելիս ԿԸՀ կայքի վրա կիբերհարձակման մասին իրավապահ մարմիններն անտեղյակ են, նման հաղորդում չեն ստացել։ Այդ մասին պաշտոնապես ՔԿ-ից հայտնել են «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան։ Ինչպես հայտնի է՝...

Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա․ Բագրատ սրբազան

Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա․ Բագրատ սրբազան

«Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա»,- դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ սրբազանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ հնարավոր արտահերթ ընտրություն անցկացնելու մասին հայտարարությանը։ «Այս իշխանությունը...

Ֆրանսիայում առաջիկա օրերին կարգելվեն ցույցերը

Ֆրանսիայում առաջիկա օրերին կարգելվեն ցույցերը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ տեղական իշխանություններն արգելելու են առաջիկա օրերին նախատեսված բոլոր ցույցերը՝ բացառությամբ արհմիությունների կազմակերպածների։ Հայտնում են տեղական ԶԼՄ-ները։ «Եթե խոսքը արհմիութենական կազմակերպությունների մասին է, ապա...