Ղարիբ Բաբայանի գործով դատահոգեբանական-դատալեզվաբանական համալիր փորձաքննություն է նշանակվել

7 Մարտի, 2025

Հանրապետության Հրապարակում օտարերկրացիների կողմից ադրբեջաներեն «Ղարաբաղ» երգելու տեսանյութը տարածելու վերաբերյալ Ղարիբ Բաբայանի գործով դատահոգեբանական-դատալեզվաբանական համալիր փորձաքննություն է նշանակվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց պաշտպան Աբգար Պողոսյանը։

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ հունվարի 31-ին համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ օտարազգիների կողմից հրապարակում երգում էին «Ղարաբաղ», ընդ որում՝ ադրբեջաներեն: Իրավապահ մարմիններն արձագանքեցին տեսայնութին, բայց ոչ թե ներկայացնելու, թե ովքեր եւ ինչու էին Երեւանի սրտում ադրբեջաներեն երգում «Ղարաբաղ», այլ հայտարարելու, որ վարույթ է նախաձեռնվելու այդ խայտառակ դեպքի մասին բարձրաձայնողի, այն է՝ «Ռազմավարական Հետազոտությունների Անկախ Կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Ղարիբ Բաբայանի նկատմամբ՝ իբր, քաղաքական և սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված՝ ատելություն և անհանդուրժողականություն հրահրելուն և/կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքով։

Թե ատելության խոսքը ում էր ուղղված ԱԱԾ-ն չէր մանրամասնել, բայց ՔԿ-ն անմիջապես հայտնեց քրեական վարույթ հարուցելու եւ Ղարիբ Բաբայանի նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) քրեական հետապնդում հարուցելու համար։ Ղարիբ Բաբայանը, ով արցախցի է, 70 տարեկան, անվանի գիտնական ու կրթության կազմակերպիչ, ձերբակալվել էր, ավելին, ՔԿ-ն ներկայացրել էր նրան կալանավորելու միջնորդություն։ Դատարանը մասնակի էր բավարարել միջնորդությունը ու որպես խափանման միջոց կիրառել վարչական հսկողությունը։

Այդուհանդերձ, Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, բավարարել է Ղարիբ Բաբայանի նկատմամբ որպես խափանման միջոց վարչական հսկողությունը կիրառելու որոշման դեմ պաշտպանի բողոքը՝ արձանագրելով հիմնավոր կասկածի բացակայությունը։ Բաբայանի նկատմամբ կիրառված սահմանափակումները ենթակա են վերացման։

Նմանատիպ նյութեր

Սեպտեմբերի 1-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Սեպտեմբերի 1-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում օգոստոսի 27-ի երեկոյան հնարավոր է, 28-ին կեսօրից հետո, 29-31-ին և սեպտեմբերի 1-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ։ Հանրապետության տարածքում օգոստոսի 27-ին...

Իրանի դեմ պատժամիջոցային քաղաքականությունը ճնշում է գործադրում համաշխարհային տնտեսության վրա. Հասան Ղաշղավի

Իրանի դեմ պատժամիջոցային քաղաքականությունը ճնշում է գործադրում համաշխարհային տնտեսության վրա. Հասան Ղաշղավի

ԱՄՆ-ն այնքան շատ պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ, որ պարզ չէ՝ էլ ինչ կարող են սահմանափակել, РИА Новости-ին հայտնել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Հասան Ղաշղավին։ «Արդեն ամբողջ աշխարհն է հարց...

Ռեթքլիֆը մեկնել է Մոսկվա՝ Ռուսաստանին զգուշացնելու, որ չհարձակվի ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա. ТWJ

Ռեթքլիֆը մեկնել է Մոսկվա՝ Ռուսաստանին զգուշացնելու, որ չհարձակվի ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա. ТWJ

CIA-ի տնօրեն Ջոն Ռեթքլիֆը այս շաբաթվա սկզբին մեկնել է Մոսկվա՝ Ռուսաստանին զգուշացնելու, որ չհարձակվի ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա։ Այդ մասին The Wall Street Journal-ին հայտնել են այցի մասին տեղեկացված աղբյուրներ։ Այցը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի հետախուզական նոր...

Ասել եք՝ «Տոյոտան» կապարակնքում ենք, բոլորիդ Corolla ենք բաժանելո՞ւ․ Խաչատրյանը՝ ՔՊ-ականներին 

«Վերջին երկու օրվա իրադարձությունները, այն քաղաքական բեսպրիդելը, որը իրականացվում է Ռոբերտ Քոչարյանի և իր ընտանիքի անդամների հետ կապված, այսպիսի մի խոսք կա՝ նույնիսկ ոզնուն է հայտնի, որ սա քաղաքական հետապնդում է։ Որքան էլ որ փորձեք ինչ-որ...

Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների նկատմամաբ կիրառվող մեղադրանքը անօրինական միջամտություն է Եկեղեցու ներքին կյանքին․ Մայր Աթոռ

Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների նկատմամաբ կիրառվող մեղադրանքը անօրինական միջամտություն է Եկեղեցու ներքին կյանքին․ Մայր Աթոռ

Ի գիտություն մեր զավակների հայտնում ենք, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով նախնական դատալսումների նիստը նշանակվել է 2026 թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 16։30-ին։ Այս մասին...