2018-ին վարչապետ ընտրված Փաշինյանը… ԱՆՑԵ՞Լ Է ՄԵԼԻՔ-ԱԴԱՄՅԱՆ ՓՈՂՈՑՈՎ. Միհրդատ Մադաթյան

6 Մարտի, 2025

Միհրդատ Մադաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ՄԱՍ 3
ПУСТЬ ПЛАТИТ ОДИН ВОСЕМЬДЕСЯТ ПЯТЬ, БОЛИВАРУ НЕ СНЕСТИ ДВОИХ.
(Վերնագրիրը՝ հատուկ այն մարդկանց համար, ովքեր ԿԱՐԴԱՑԵԼ ԵՆ Օ. Հենրիի «Дороги, которые мы выбираем» գրվածքը և ցիտում են հասկանալով, թե սույն ցիտատը ինչ է նշանակում)։

Ես խոստացել էի, որ քանի մեր ՀՀԿ գործընկերները… Ամեն դեպքում, այսօր տեսա ոմն Генрих Даниелян-ի անդրադարձը իմ գրառմանը, ով համացանցում ներկայանում է որպես՝ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ, և առանձնահատուկ չէի ցանկանում անդրադառնալ այս երիտասարդի ԲԱՆՍԱՐԿՈւԹՅԱՆԸ, եթե իմ կողմից շատ հարգված Էդուարդ Շարմազանով \ Eduard Sharmazanov-ը, իր ՖԲ էջում չկիսվեր այդ, նիկոլականների՝ «4 միլիարդի առասպելի» նման կեղծիք տարածող գրառումը, և ինչով կարծես թե պաշտոնապես չհայտարարեր, որ այս, «Հայկական Ժամանակի» ոճով արված բանսարկությունը, որը միտված է կեղծ ինֆորմացիա տարածել, ունի ՀՀԿ համակարգային բնույթ։ Իհարկե ինձ համար հասկանալի չէ, թե առ այսօր տրված իմ 7 հարցերից ինչու՞ էր ՀՀԿ-ի համար ԱՄԵՆԱՑԱՎՈՏԸ եղել Արմեն Սարգսյանի հետ կապված հարցը (տես նախորդ գրառումս, 5-րդ հարցս Սերժ Սարգսյանին), ընդ որում, այն էլ ոչ թե բուն հարցը, այլ ձևակերպման ձևը… ))))) (գրառման անդրադարձը, որի մասին խոսում եմ, ստորև՝ սքրինշոթով)։

Հիմա ուզում եմ այստեղ դնել այն պաշտոնական հաղորդագրությունը, որտեղ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը փաստում է, որ՝ «Նախագահ Քոչարյանը նախագահի ՀՀԿ թեկնածու Արմեն Սարգսյանի հետ 2018 թվականին որևէ հանդիպում չի ունեցել…» (ում հետաքրքիր է ամբողջական կարդալ հայտարարությունը՝

Եվ քանի որ ես հասկացա, որ ցավոտ էր հենց այս հարցը, փորձեմ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված այսօրվա հարցերս ձևակերպել այսօրվա բանսարկության թեմային մոտ՝

8. Ինչպե՞ս եղավ, որ 2013 թվականին Երևան քաղաքի դատախազ նշանակված, 2016թ. հունիսի 22-ի՝ ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ և համարյա անմիջապես ՀՀ գլխավոր դատախազ նշանակված Արթուր Դավթյանը, 2018 -ից մինչև 2022 թվականը մնաց աշխատել այս, Ձեր որակումով «Կապիտուլյանտի» հետ, ակտիվ հսկելով Փաշինյանականների անվանած՝ «Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների» գործը, իսկ արդեն 2022 թվականից հետո, ազատվելով աշխատանքից, կրկին սկսեց դիրքավորվել որպես «ընդդիմադիր»։ Երկորդ նախագահի ազգականները հուսամ չեն սպառնացել նրան մնալ և աշխատել…

9. Ինչպե՞ս եղավ, որ 2011 թվականին ՀՀԿ կողմից ԿԸՀ նախագահ «նշանակված» Տիգրան Մուկուչյանը, ում ինքը՝ Փաշինյանը որակում էր որպես «նկարիչ» ու բազմաթիվ բողոքներ է ունեցել նրա մասով, ի լուր ամբողջ աշխարհի գոռալով, որ վերջինս ընտրություններ է կեղծում, կրկին… Խնդրում եմ ուշադիր, մինչև 2022 թվականը մնում է աշխատելու Փաշինյանի հետ անցկացնելով 2018 թվականի խորհրադարանական ընտրությունները և ուշադիր… 2021 թվականի արտահերթ ընտրությունները։ Ի պատիվ իրեն, 2022 թվականին, իր պաշտոնից հեռանալուց հետո, համենայն դեպս հանրայնորեն, որպես ընդդիմադիր չի դիրքավորվում։ Ռոբերտ Քոչարյանը սրա հետ է՞լ է կապված։

10. Ինչպե՞ս եղավ, որ կրկին՝ 2016 թվականին ՀՀԿ մեծամասնություն ունեցող ԱԺ-ով ՀՀ մարդու իրավունքների պաշտպան ընտրված Արման Թաթոյանը, բռնի հեղաշրջումից հետո, մնաց աշխատելու «կապիտուլյանտի» և 2018 թվականի ՔՊ խորհրդարանի հետ ինչպես նաև 2021 թվականի խորհրդարանի հետ, և միայն 2022 թվականին պաշտոնից հրաժարվելուց հետո կրկին դիրքավորվեց որպես ընդդիմադիր, և որոշ ՀՀԿ-ի հետ աֆիլացվող շրջանակների համար նույնիսկ որպես «փռգիչ»։

Հիմա այս գրառումը կարդացողներից շատերը հարց կտան՝ ի՞նչի եմ ես այս սուբյեկտներին հիշել, ասեմ՝ 2015 թվականին, իշխող կուսակցության խոսնակը, Էդուարդ Շարմազանովը հայտարարեց՝ «առաջիկա 10 տարիներին ամենաազդեցիկ քաղաքական ուժը՝ Հանրապետական կուսակցությունն է լինելու… Եվ անկախ նրանից՝ ով ինչ պաշտոն է ուզում զբաղեցնի, առանց Մելիք-Ադամյան 2-ով անցնելու, այսինքն՝ առանց Հանրապետական կուսակցության կարծիքը հարցնելու՝ ծանրակշիռ կարծիքը, չի կարող հաջողություն ունենալ»։

Ճանաչելով պրն Շարմազանովին, ի պատիվ իրեն պետք է ասեմ, որ նա ազնիվ ՀՀԿական է և լինելով ՀՀԿ խոսնակ, միշտ արտահայտել է նախագահ Սարգսյանի կուսակցության պաշտոնական կարծիքը։ Հավելեմ, որ 2014 թվականի ապրիլին էլ՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի անակնկալ հրաժարականից շաբաթներ անց, Շարմազանովը հայտարարել էր՝ «…եթե որևէ մեկը հավակնում է դառնալ Հայաստանի Հանրապետության նախագահ կամ վարչապետ, ապա այդ ճանապարհը ուղիղ անցնում է Մելիք-Ադամյան փողոցով»:

Հիմա իրավմամբ հնչեցնեմ այսօրվա բոնուսային հարցը՝ (…барабанная дробь…)

11. 2018 թվականի մայիսի 8-ին, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների 59 կողմ, 42 դեմ ձայնով Հայաստանի 16-րդ վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանը… ԱՆՑԵ՞Լ Է ՄԵԼԻՔ-ԱԴԱՄՅԱՆ ՓՈՂՈՑՈՎ։ Հուսամ հասկանում եք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարծիքը չէր արտահայտում ՀՀԿ խոսնակը։

Կարծում եմ հարցս տրամաբանական է, քանզի 2018 թվականը ընկնում է Շարմազանովի հիշատակած 10 տարիների ժամանակահատվածում, Տիկնայք և Պարոնայք 😉

Ինչպես և խոստացել եմ՝
ՇԱՐՈւՆԱԿԵԼԻ…

#գլուխը_միայն_ուտելու_համար_չի

Նմանատիպ նյութեր

Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ-ի աշխատանքը

Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ-ի աշխատանքը

Հունիսի 25-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Պետրոս Ադամյան փողոցում Իրանի Իսլամական...

Հայաստանի մասին պետք է մտածի Հայաստանի կառավարող ուժը, ոչ թե որևէ աշխարհաքաղաքական կենտրոն․ Հակոբ Բադալյան

Հայաստանի մասին պետք է մտածի Հայաստանի կառավարող ուժը, ոչ թե որևէ աշխարհաքաղաքական կենտրոն․ Հակոբ Բադալյան

Հաշվե՞լ եք, թե որքան մարդ է մտահոգ գյուղմթերքի արտահանման սահմանափակումների հետեւանքով առաջացող խնդիրներից, եւ որքան մարդ է գոհ, որ երեւանյան շուկաներում ու սուպերմարկետներում նկատելի էժան են այդ մթերքները: Այս մասին գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ «Մինչդեռ...

«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները. Նարեկ Կարապետյան

Մենք արգելափակել ենք Ալիևի սահմանադրական փոփոխությունները: Այս մասին հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը: Պատմության մեջ առաջին անգամ Փաշինյանը չունի սահմանադրական...

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ

Երևան քաղաքում հուլիսի 5-ին՝ կեսօրից հետո, 6–8-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է, 9–10-ին՝ քաղաքի առանձին հատվածներում՝ երեկոյան ժամերին, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17–20 մ/վ արագությամբ։ Այս մասին հայտնում...

Չարենցավանում բախվել են «Toyota Camry»-ն, «Opel»-ը, «Mitsubishi»-ն և «Lada»-ն․ կա 4 վիրավոր

Չարենցավանում բախվել են «Toyota Camry»-ն, «Opel»-ը, «Mitsubishi»-ն և «Lada»-ն․ կա 4 վիրավոր

Երեկ՝ հուլիսի 4-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 48-ամյա Գևորգ Հ․-ի վարած «Opel» մակնիշի, 37-ամյա Նվեր Ս․-ի վարած «Mitsubishi» մակնիշի, 42-ամյա...