Հեղափոխությունը լինում է ոչ արդյունավետ կառավարման արդյունքում․ Ովքե՞ր էին կառավարում․ Աղվան Վարդանյան

6 Մարտի, 2025

 

Քաղաքական հիմնական ուժերը դիրքավորվելու, իրենց կարողությունը մեծացնելու խնդիր են փորձում լուծել։ Եթե համախմբում հնարավոր չէ, տարանջատվելն ու մոտեցումները հստակեցնելը մյուս ժանապարհն է։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

«Այս առումով նախագահ Քոչարյանի ասուլիսը կատալիզատոր դարձավ: Երկրորդի ծանրակշիռ ներկայությունը շատերի մոտ է խնդիր առաջացնում: 2015-ից Հայաստանը խորհրդարանական երկիր է։ 2018-ին գործադիր իշխանութունը հանձնել է խորհրդարանը, հետո էլ ԱԺ-ն է հանձնել: ՀՀԿ-ն մեծամասնություն էր։ Կարո՞ղ էին չհանձնել։ Իրենք են ասել՝ եթե իմանայինք այսպիսի հետևանքներ են լինելու, այլ կերպ կվարվեինք։ Ավելի վճռական կլինեինք։ Մինչև վերջին պահը համոզված էին, որ ամեն ինչ վերահսկողության տակ է, այդպես էին զեկուցում։ Էլեկտրիկ Երևանի նոր տարբերակն էր։ Հետո միանգամից փլվեց։ Արտաքին ուժային կենտրոններից մեկը զանգվածը մեծացրեց փողով, ՀԿ-ներով, այլով, մյուսը տեսավ,  որ բանը բանից անցնում է, որոշեց անմասն չմնալ, զանգվածը կրկնապատկվեց։ Այստեղից էլ՝ ես Նիկոլին չեմ պարտվել, այլ՝ շատ ավելի հզոր ուժերի՝ հաստատումը»,-ասաց Վարդանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

Երկու օր ՀՀ տարածքում ավտոմատով զինված ադրբեջանցի կա․ իշխանությունը գիտի ու բնակչությանը չի տեղեկացնում․ լրագրող

Երկու օր ՀՀ տարածքում ավտոմատով զինված ադրբեջանցի կա․ իշխանությունը գիտի ու բնակչությանը չի տեղեկացնում․ լրագրող

Լրագրող Ազա Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երկու օր Հայաստանի տարածքում ավտոմատով զինված ադրբեջանցի զինվոր կա, իսկ իշխանությունը գիտի , բայց սահմանամերձ տարածքների բնակչությանը չի տեղեկացնում նման վտանգի մասին։ Երկու օր անց ադրբեջանցի զինվորը հարձակվում է հայ...

Ինչո՞ւ է ԱԱԾ-ն լռել զինված ադրբեջանցու՝ օրեր շարունակ Հայաստան ներխուժած լինելու մասին․ «Կարճ ասած»

Երկար-բարակ խաղաղությունից էր խոսում մարդամեկը կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 1-ի նիստում։ Մի քանի օր առաջ էլ ՄԱԿ-ի ամբիոնից էր խոսում անշրջելի խաղաղությունից։ Դրանից առաջ շնորհակալություն էր հայտնում Ալիևին։ Այսօր...

Հայաստանի պետական սահմաններն ու քաղաքացիների անվտանգությունը բարձիթողի վիճակում են․ «Ուժեղ Հայաստան»

Հայաստանի պետական սահմաններն ու քաղաքացիների անվտանգությունը բարձիթողի վիճակում են․ «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը դեռևս ամիսներ առաջ ահազանգում էր այն վտանգի մասին, որ գործող իշխանությունների վարած կործանարար քաղաքականության պատճառով ադրբեջանցիները կարող են անարգել, առանց որևէ խոչընդոտի ներթափանցել Հայաստանի սուվերեն տարածք։ Այն, ինչի մասին...

Ադրբեջանցի զինծառայողը զորամասը լքել է սեպտեմբերի 26-ին

Ադրբեջանցի զինծառայողը զորամասը լքել է սեպտեմբերի 26-ին

Ըստ ադրբեջանական APA-ի՝ Ադրբեջանի զինդատախազության տվյալներով զինծառայող Նասիմի Մուսաևը ծառայության վայրից բացակայել է սեպտեմբերի 26-ից, ինչից հետո հետախուզում է հայտարարվել նրա նկատմամբ։ «Ավելի ուշ պարզվել է, որ զինծառայողը գտնվում է Հայաստանում և ձերբակալվել է այդ...

Պայմանագրային զինծառայող է մահացել․ «Փաստինֆո»

Պայմանագրային զինծառայող է մահացել․ «Փաստինֆո»

Պաշտպանության նախարարությունից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ նախնական տվյալներով՝ ծառայության հետ չկապված պատճառով պայմանագրայինի հանկարծամահության դեպք արձանագրվել է, նման դեպքերի մասին պաշտպանության նախարարությունը, որպես շատ վաղուց գործող կանոն, չի հաղորդում: «Նշված...