Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունեց Վարժական հավաքներ անցկացնելու մասին որոշում։
Հիմնավորման մեջ ասվում է, որ վարժական հավաքներ անցկացնելը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման, ըստ անհրաժեշտության պահեստազորայիններին մարտական հերթապահության ներգրավելու անհրաժեշտությամբ:
Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է 2025թ. ապրիլի 1-ից մինչև հունիսի 13-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, մասնագիտությունները, քանակները, ներգրավման ժամկետները: