Փաշինյանի հեծանիվի ուսուցիչը պաշտոն է ստացել․ «Հրապարակ»

4 Մարտի, 2025

«Հրապարակ»-ը գրում է․ Նիկոլ Փաշինյանի հեծանիվի ուսուցիչ Արման Անտոնյանը պետական ապարատում պաշտոն է ստացել` նշանակվել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խորհրդական։ Անտոնյանը Սիրողական հեծանվորդների ֆեդերացիայի նախագահն է, Փաշինյանի հեծանվային զբոսանքների կազմակերպիչն էր։ «Հրապարակ»-ի հետ զրույցում Անտոնյանն ասաց՝ Ժաննա Անդրեասյանից է պաշտոնի առաջարկը ստացել։ Արդո՞ք Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերություններն են այս նշանակման պատճառը, ասաց, որ չի ուզում մեկը մյուսի հետ կապել, եւ իր արժանիքները հիշեցրեց՝ 25 տարվա հասարակական գործունեություն, 5 տարի Երեւանի ավագանու անդամ։ «Ուզում եմ չմոռանաք, որ եղել եմ շուրջ 5 տարի ավագանու անդամ, ֆինանսավարկային հանձնաժողովի անդամ եմ եղել։ Շատ տարբեր նախագծերի հեղինակ եմ»,-ասաց նա։ Անտոնյանը դեռ չգիտի, թե որ ոլորտի գծով է խորհրդական լինելու, ենթադրում է՝ սպորտի։ Իսկ ի՞նչ խորհուրդներ է տալու Ժաննա Անդրեասյանին։

«Իմ մոտեցումն առհասարակ որեւէ ոլորտում համակարգային բարեփոխումներ անելն է, խորհուրդների հետ կապված՝ պիտի մանրամասն հասկանամ ոլորտային խնդիրները։ Ենթադրում եմ, որ սպորտի գծով խորհրդական կլինեմ»,- նշեց նա։ Սպորտի գծով ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանի հեռանալուց հետո փոխնախարարի աթոռը թափուր է, Անտոնյանը չի բացառում, որ ինքն այն կզբաղեցնի։ «Ոչինչ չեմ բացառում»։

Իսկ շարունակելո՞ւ է Փաշինյանի հեծանվային զբոսանքները կազմակերպել, ասաց, որ վերջին շրջանում չեն վարում՝ եղանակային պայմաններից ելնելով, ձմեռային հեծանվային նախագծեր ունեն, բայց ուզում են, որ մի քիչ «կոմֆորտ զոնա» լինի, երեւի՝ որ վարչապետը չմրսի: «Հեծանիվ 2000-ականներից սկսել եմ վարել, անկախ պաշտոնից` շարունակելու եմ վարել, ինչու ոչ»։ Անտոնյանի հետ զրույցում պարզեցինք նաեւ, որ «Վարչապետի գավաթ» մրցաշարն այլեւս ամենամյա է դարձել եւ ընդգրկվել է դպրոցական ծրագրում։ Իսկ սիրողական հեծանվորդների համար ստեղծվել է «Սեւանի շուրջ հեծանվային զբոսաշրջային արշավ» նախագիծը։

«Դպրոցականներին հեծանիվներ են բաժանվել, որպեսզի մինչեւ «Վարչապետի գավաթը» մրցաշարը երեխաները հասցնեն պարապել, որոշակի հմտություններ ունենալ, պատրաստված լինել։ Սիրողականների համար հիմնադրվեց «Սեւանի շուրջ» նախագիծը, որն ուղղակի զբոսաշրջային նախագիծ է՝ սիրողականների մասնակցությամբ»,- հավելեց նա։ Երկուսն էլ Նիկոլ Փաշինյանի հորինած միջոցառումներն են, որոնց վրա պետական բյուջեից ահռելի գումար է վատնվում։

Նմանատիպ նյութեր

Հենց Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք աճեց գույքահարկը. Վահե Սարգսյան

Հենց Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք աճեց գույքահարկը. Վահե Սարգսյան

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վրաստանի խորհրդարանը գույքահարկից ազատել է մինչև 100,000 լարի տարեկան եկամուտ ունեցող անձանց. փոփոխություններն անցել են վերջնական ընթերցմամբ։ Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ նախորդ իշխանությանը...

Վյաչեսլավ Վոլոդինը կրկին ընտրվել է Պետդումայի նախագահ

Վյաչեսլավ Վոլոդինը կրկին ընտրվել է Պետդումայի նախագահ

Չորեքշաբթի օրը Պետդումայի իններորդ գումարման պատգամավորները իրենց առաջին լիագումար նիստում Վյաչեսլավ Վոլոդինին ընտրեցին պալատի խոսնակ։ 442 պատգամավորներից 406-ը քվեարկեցին «կողմ»։ Նրա մրցակիցը՝ Ռուսաստանի Դաշնության կոմունիստական ​​կուսակցությունից Դմիտրի Նովիկովը,...

Կիսուրը հարսին ինքնասպանության է հասցրել. ՀՀ Քննչական կոմիտե

Կիսուրը հարսին ինքնասպանության է հասցրել. ՀՀ Քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա.Շ.-ն հանդիսանալով Մ.Ք.-ի մերձավոր ազգականը՝ ամուսնու մայրը, համատեղ բնակության ընթացքում...

Վրաստանի խորհրդարանն իջեցրել է գույքահարկի շեմը. ո՞ւմից հարկ չի գանձվի

Վրաստանի խորհրդարանն իջեցրել է գույքահարկի շեմը. ո՞ւմից հարկ չի գանձվի

Վրաստանի խորհրդարանն ազատել է գույքահարկից մինչև 100 հազար լարի տարեկան եկամունտ ունեցող անձանց. համապատասխան փոփոխություններն ընդունվել են վերջնական ընթերցմամբ, այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։ Նախկինում գործում էր բազմամակարդակ համակարգ՝ 40 հազար լարի շեմով և...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Կարտինգի դպրոցի աշխատանքի խաթարումը մեծ խնդիրներ է առաջացրել

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Կարտինգի դպրոցի աշխատանքի խաթարումը մեծ խնդիրներ է առաջացրել

Տեղի է ունենում մամուլի ասուլիս՝ կարտինգի դպրոցի գործունեության խաթարման, մարզիկների մարզումների ընդհատման և աշխատակիցների աշխատանքային խնդիրների վերաբերյալ։ Ասուլիսը տեղի է ունենում Play City-ում։ Կարտինգի դպրոցի տնօրեն և մարզիչ Ռոդիոն Կռիլովը ներկայացնում է Sodi...