Սյունիքում ուզում են ավտորիտետ ձեռք բերել․ «Հրապարակ»

4 Մարտի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Կապանի ՔՊ խորհրդի ընտրություններից հետո ներկուսակցական կրքերը չեն հանդարտվել։ Կապանի ՔՊ թիմում կասկածներ ունեն, որ ԶՊՄԿ-ում կառավարության ներկայացուցիչ Նարեկ Բաբայանը նախապես ազդեցություն է գործել ընտրողների վրա, դա է պատճառը, որ անցած շաբաթ տեղի ունեցած ընտրություններում կապանցի 2 պատգամավոր՝ Նարեկ Ղահրամանյանն ու Մարինա Ղազարյանը, չեն անցել խորհրդի կազմ, փոխարենը քաղաքականությունից կիլոմետրերով հեռու ՔՊ քարտուղարուհին, մարզիչը եւ Բաբայանի այլ մտերիմներ մտել են։

ՔՊ-ականների կասկածները հաստատվել են այն բանից հետո, երբ խորհրդի նախագահ է ընտրվել Նարեկ Բաբայանը։ ՔՊ-ում կարծում են, որ Փաշինյանը պետք է չեղարկի այդ ընտրությունները:

Մինչդեռ մեր աղբյուրները կարծում են, որ ՔՊ կուսակցության վարչությունն իր առաջիկա նիստում կհաստատի Բաբայանի նշանակումը խորհրդի ղեկավարի պաշտոնում, քանի որ նրա «առաջընթացի» քավորները վարչության անդամներ Արսեն Թորոսյանն ու Արայիկ Հարությունյանն են, որոնք փորձում են Սյունիքում իրենց ազդեցությունը մեծացնել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

Հոկտեմբերի 4-ին Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական տիկին Փոլա Ուայթ-Քեյնը, ով Հայաստան էր ժամանել մասնակցելու հոկտեմբերի 2–3-ին Երևանում կայացած Աղոթքի երկրորդ նախաճաշին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցեց Սուրբ և Անմահ Պատարագին։ Սրբազան...

«Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ

«Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանին ինչ-որ գործողություններ ծրագրելու մեջ մեղադրում են բացառապես այն հայտարարությունների հիման վրա, որոնք հնարավոր չէ ստուգել։ «Օրինակ՝ Ֆեյրֆորդի ավիաբազայի հետ կապված,...

‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը

‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների սիրելի՛ ներկայացուցիչներ, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ջերմորեն շնորհավորում է ձեզ Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ։ Դարեր...

Հայաստանի և Ադրբեջանի հետ անհրաժեշտ է իրականացնել սահմանների դելիմիտացիա-դեմարկացիա․ Կոբախիձե

Հայաստանի և Ադրբեջանի հետ անհրաժեշտ է իրականացնել սահմանների դելիմիտացիա-դեմարկացիա․ Կոբախիձե

Մենք բարեկամական հարաբերություններ ենք պահպանում Ադրբեջանի և Հայաստանի հետ, և անհրաժեշտ է աշխատել երկու երկրների հետ սահմանների սահմանազատման և սահմանազատման ուղղությամբ։ Ըստ APA-ի վրացական բյուրոյի, այս մասին «Իմեդի» հեռուստաալիքի «Բաց օդ» հաղորդման ժամանակ...

Պայքարում են, որ ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ ոտքը փրկեն

Պայքարում են, որ ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ ոտքը փրկեն

Պայքարում են, որ ոտքը փրկեն, Անի Ավետիսյանին դեռ 3 վիրահատություն է սպասվում, այս մասին Սպուտնիկ Արմենիայի հետ զրույցում հայտնել է ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջ քույրը` Արփի Ավետիսյանը։ «Քրոջս առողջական վիճակը բարդ է, ինչքան էլ փորձում են ներկայացնել, թե իբր...