Մեքենան վարողը ոչ թե ծածանել է Ադրբեջանի դրոշը, այլ այն քարշ է տվել գետնի վրայով՝ որպես անարգանքի նշան․ «Հրապարակ»

3 Մարտի, 2025

Համացանցում այսօր կայծակնային արագությամբ տարածվեց տեսանյութ, որտեղ երևում է, որ մայրուղով ընթացող մի մեքենայի բեռնախցիկից ադրբեջանական դրոշ է կախված։

«Հրապարակ»-ին հայտնի է դարձել, որ մեքենայի վարորդի որդին նոր է վերադարձել բանակից և որոշել է այսպես ասած՝ բողոքի ակցիա իրականացրել` անարգել Ադրբեջանի դրոշը։ Կապել է դրոշը մեքենայի բեռնախցիկից և գետնին քարշ տալով՝ տարել է։ Մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվել, թե նա Ադրբեջանի պրոպագանդա է անում։  Նշված անձը ոստիկանության բաժնում պատմել է, որ նման մտադրություն չի ունեցել, այլ ճիշտ հակառակը և որպես ապացույց` տեսանյութ է տվել ոստիկաններին։

ՆԳՆ-ից այս  տեղեկությունը չեն հերքել, բայց այլ մանրամասներ էլ չեն հայտնել, միայն նշել են, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել։

Նմանատիպ նյութեր

Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 10-ին

«Այստեղ իրավական առումով պետք է տարանջատել մի քանի հարց։ Նախ՝ նախորդիվ դատարանը չէր արձանագրել հիմնավոր կասկածի առկայությունը, իսկ ներկայումս հավելյալ տեղեկություններ չեն ներկայացվել, որոնք կհաղթահարեին դատարանի նախկին որոշմամբ...

Գազի թանկացման հարցում արդեն որոշել են․ «Կարճ ասած»

Ձմռանն ընդառաջ՝ մարզերի շատ քաղաքացիներ, որոնք տունը գազով են ջեռուցում, նաև սկսել են գնել փայտ ու քարածուխ։ Վստահ են, որ գազը թանկանալու է կամ գուցե ընդհանրապես Ռուսաստանը կտրի, քանի Հայաստանի ղեկավարը...

Հայ ազգն ու ժողովուրդն էլ են հասկանում, որ սա ընդամենը վրեժխնդրություն է․ պատգամավորը՝ Քոչարյանների դեմ գործի մասին 

«Դատախազության գործելաոճը չի փոխվում։ Ինչպես եղել են, ինչքան հասկանում եմ, այդպես էլ շարունակում են գործել՝ որպես կամակատարներ։ Այսօրվա դատավարությունը ամբողջ Նիկոլ Փաշինյանի՝ մեկ անձի հրամանի շարունակությունն է, կարող ենք ասել, որովհետև...

Գրուշկոն զգուշացրել է Հայաստանին ԵՄ-ի հետ մերձեցման ռիսկերի մասին

Գրուշկոն զգուշացրել է Հայաստանին ԵՄ-ի հետ մերձեցման ռիսկերի մասին

Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի ղեկավարությունը ճիշտ է գնահատում Եվրամիության հետ մերձեցման հետ կապված բոլոր ռիսկերը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն՝ Վերոնայի եվրասիական տնտեսական 19-րդ համաժողովի...

Չենք հաշտվելու և մեր սկսածը հասցնելու ենք ավարտին․ Իշխան Սաղաթելյան

Ձեզանից յուրաքանչյուրի ներկայությունը շատ կարևոր է։ Դուք, ովքեր ոտքի եք կանգնում, ասում եք՝ դեմ ենք այս իշխանություններին, հաշտ չենք այս իրավիճակի հետ և, չնայած այսքան բռնություններին ու ճնշումներին, պատրաստ ենք պայքարել,...