Էջմիածնի դպրոցներից մեկում ուսուցիչը հարվածել է աշակերտին. Հայրը ընկերների հետ եկել է դպրոց. Ծեծկռտուք է եղել

3 Մարտի, 2025

Փետրվարի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Էջմիածին քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 դպրոցի դիմացի հատվածում մոտ 10 անձինք վիճաբանում և փոխադարձ հարվածներ են հասցնում միմյանց, հաղորդում է Shamshyan.com-ը:

Պարզվել է, որ Էջմիածին քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 դպրոցի ֆիզիկական պատրաստության ուսուցիչ, Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Արտաշես Չ․-ն փետրվարի 26-ին ֆիզիկական պատրաստության դասաժամին հարվածել է 6-րդ դասարանի աշակերտ, Արմավիրի մարզի բնակիչ 11-ամյա Ա․ Ա․-ին:

Կայքի տեղեկություններով՝ փետրվարի 27-ին նշված հարցի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով դպրոց է եկել երեխայի հայրը, Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Ռաֆայել Ա․-ն՝ իր եղբոր ընկերների հետ միասին, ապա դպրոցի վարչական շենքում հանդիպել Արտաշես Չ․-ին, հարվածել վերջինիս, որից հետո ուսուցիչը դպրոց է կանչել եղբորը՝ Արմավիրի մարզի բնակիչ 33-ամյա Արամ Չ․-ին և վերջիններիս միջև ծագած վիճաբանությունը շարունակվել է դպրոցի դիմացի հատվածում՝ Բաղրամյան փողոցում:

Կայքի տեղեկություններով նույն օրը դեպքի վայրից ձերբակալվել և ոստիկանության Վաղարշապատի բաժին են տեղափոխվել Արմավիրի մարզի բնակիչներ 36-ամյա Ռաֆայել Ա․-ն, 36-ամյա Տիգրան Ս․-ն, 33-ամյա Արամ Չ․-ն, 34-ամյա Կարեն  Ա․-ն և 36-ամյա Վահե Գ․-ն:

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք ձերբակալվածների հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

Նմանատիպ նյութեր

Չենք հաշտվելու և մեր սկսածը հասցնելու ենք ավարտին․ Իշխան Սաղաթելյան

Ձեզանից յուրաքանչյուրի ներկայությունը շատ կարևոր է։ Դուք, ովքեր ոտքի եք կանգնում, ասում եք՝ դեմ ենք այս իշխանություններին, հաշտ չենք այս իրավիճակի հետ և, չնայած այսքան բռնություններին ու ճնշումներին, պատրաստ ենք պայքարել,...

Արամ Վարդևանյանը ընդունել է ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին

Արամ Վարդևանյանը ընդունել է ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։ Հանդիպմանը մասնակցել են նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վրույր Այվազյանն ու Լենա...

Փաշինյանի և Ադրբեջանի՝ Հայաստանի մասին պատկերացումները գրեթե 100 տոկոսով համընկնում են․ Խաչատրյան 

Փաշինյանի և Ադրբեջանի՝ Հայաստանի մասին պատկերացումները գրեթե 100 տոկոսով համընկնում են․ Խաչատրյան 

https://youtu.be/yon2vulQ6xI   «Դա նշանակում է, որ Փաշինյանն ընդունում է՝ նախորդ ընտրություններում ձախողվել է։ Որովհետև իր հիմնական ուղերձն ի՞նչ էր․ եթե իմ օգտին չքվեարկեք, եթե երկու երրորդի չափով ձայն չհավաքեմ, պատերազմ կլինի և այլն։ Մարդիկ նրա շանտաժին...

Ձերբակալվել է Էրդողանի նախկին գլխավոր խորհրդականը

Ձերբակալվել է Էրդողանի նախկին գլխավոր խորհրդականը

Թուրքիայում շարունակվող ֆոնդային հետաքննության շրջանակում, որն առնչվում է բաժնետոմսերի գների արհեստական բարձրացմանն ու կասկածելի ֆինանսական հոսքերին, կալանավորվել են մի շարք անձինք։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։ Նրանց թվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՀՅԴ հանրահավաքը՝ Արտաշատում

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՀՅԴ հանրահավաքը՝ Արտաշատում

Արտաշատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական Դաշնակցությունն անցկացնում է ամփոփիչ հանրահավաք։ Հանրահավաքը տեղի է ունենում Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի հրապարակում։ Հանրահավաքն առաջարկում ենք դիտել ուղիղ...