Անձանց ստիպելու են սկզբում վճարել տուգանքը՝ անկախ դրա օրինականությունից, չափից և բողոքարկելու հանգամանքից․ Վահե Գրիգորյան

28 Փետրվարի, 2025

 

Իրավագետ Վահե Գրիգորյանը գրում է.

«Քաղաքացուն թալանելու ու տուգանքի մատերիալ դարձնելու ակնհայտ հակասահամանադրական նախագիծ է դրվել շրջանառության մեջ։

Ներկայիս կարգավորման համաձայն` վերադասությամբ կամ դատարանում տուգանքների վիճարկումը կասեցնում է դրանց կատարումը, մինչդեռ արդարադատության նախարարությունն e-draft-ում շրջանառության մեջ է դրել նախագիծ, որի համաձայն տուգանքը, անկախ բողոքարկումից, ենթակա է ի սկզբանե վճարման, այսինքն՝ փորձ է արվում վերացնել վիճարկման հայցի, Վարչական դատարան դիմելու և, առհասարակ, արդարադատություն ակնկալելու իմաստը։

Այսինքն՝ անձանց ստիպելու են սկզբում վճարել տուգանքը՝ անկախ դրա օրինականությունից, չափից և բողոքարկելու հանգամանքից։

Սա ակնհայտ հակասահմանադրական նախագիծ է, որի ընդունման դեպքում կա՛մ մարդիկ առհասարակ դադարելու են դիմել վարչական դատարան, կա՛մ էլ ստիպված են լինելու տարիներով սպասել` իրենցից ապօրինաբար գանձված տուգանքի գումարը վերադարձնելու համար:

Այս նախագծի ընդունման պարագայում զանգվածային կերպով խախտվելու են Սահմանադրության բազմաթիվ հոդվածներ, վերանալու է մարդկանց՝ ոչ իրավաչափ վարչարարությունից պաշտպանվելու արդյունավետ կառուցակարգն ու ընթացակարգը, անձանց ստիպելու են ի սկզբանե վճարել անգամ առ ոչինչ և անվավեր հանդիսացող տուգանքները, պարզ ասած՝ թալանելու են։

Այս խայտառակությունը պետք է անհապաղ ետ կանչվի, իսկ նման գաղափար ծնածները ու հաստատածները այլ անելիք չունեն, քան հրաժարական ներկայացնելը»։

Նմանատիպ նյութեր

Քոչարյանների գործով կալանքի անհրաժեշտությունը հիմնավորող փաստեր չեն ներկայացվել․ «Հայաստան» դաշինք

Քոչարյանների գործով կալանքի անհրաժեշտությունը հիմնավորող փաստեր չեն ներկայացվել․ «Հայաստան» դաշինք

Հայր և որդի Քոչարյանների գործը, անկախ դրա անհիմն և ապօրինի լինելուց, վերաբերում է բացառապես ֆինանսական բնույթի մեղադրանքների, իսկ նախաքննությանը խոչընդոտելու վտանգի հիմնավորումները բացակայում են։ Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» դաշինքից։ Բացատրենք։ Գործի հիմքում...

Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը ծանոթացել են TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկին

Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը ծանոթացել են TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկին

Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են Սյունիքի մարզ՝ TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկն ու հետագա ընթացքը տեղում քննարկելու նպատակով: «Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը,...

ԱՄՆ-ն Իրանի հարցով համագործակցում է Ռուսաստանի և Չինաստանի հետ․ Թրամփ

ԱՄՆ-ն Իրանի հարցով համագործակցում է Ռուսաստանի և Չինաստանի հետ․ Թրամփ

ԱՄՆ-ն Ռուսաստանի և Չինաստանի հետ համագործակցում է Իրանի հետ ռազմական հակամարտության կարգավորման հարցով, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ Մոսկվան և Պեկինը կարող էին շատ ավելի ակտիվ դեր խաղալ Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններում,...

Արարատի մարզում 44-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ անհայտ անձը հարձակվել է իրենց տան վրա

Արարատի մարզում 44-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ անհայտ անձը հարձակվել է իրենց տան վրա

Հոկտեմբերի 10-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժին է զանգահարել Արարատի մարզի բնակիչ 46-ամյա տղամարդ և հայտնել, որ անհայտ...

Ստեփանավանի համայնքապետի թեկնածուի և ավագանու անդամի 5 թեկնածուի նկատմամբ կիրառվել է կալանք և տնային կալանք

Ստեփանավանի համայնքապետի թեկնածուի և ավագանու անդամի 5 թեկնածուի նկատմամբ կիրառվել է կալանք և տնային կալանք

Խմբի կազմում ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու մեղադրանքներով նախօրեին ձերբակալված 14 անձանցից 10-ի, այդ թվում՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածուի և ավագանու անդամների 5 թեկնածուների նկատմամբ, որպես խափանման միջոցներ են կիրառվել...