Քանի էլեկտրամոբիլ է ներմուծվել 2025-ին. ՊԵԿ–ը՝ մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդի մասին

28 Փետրվարի, 2025

 

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 24.11.2023թ. N 134 որոշմամբ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2  ծածկագրին դասվող  էլեկտրական շարժիչով  տրանսպորտային միջոցների համար 0% ներմուծման մաքսատուրքի արտոնությամբ ձևակերպելու քվոտան 2025 թվականի համար սահմանվել էր 8000 հատ տրանսպորտային միջոցի մասով, որը ՀՀ կառավարության 28.11.2024թ. N 1876-Ն որոշմամբ բաշխվել է հետևյալ կերպ.

  • 3000 հատից ոչ ավելի քանակով տրանսպորտային միջոցներ մաքսատուրքի արտոնությամբ կարող են ձևակերպվել անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի (համաձայնագրի) շրջանակներում ներմուծում իրականացնող սուբյեկտների կողմից:
  • 5000 հատից ոչ ավելի քանակով` 1-ին կետում չնշված ներմուծում իրականացնող սուբյեկտների (այդ թվում՝ ֆիզիկական անձանց) կողմից:

Կոմիտեն տեղեկացնում է, որ 2025թ. փետրվարի 27-ը ներառյալ մաքսատուրքի արտոնությամբ ձևակերպվել է.

  • 432 հատը կամ բաշխված քվոտայի (3000 հատ) 14.4%-ը` անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի շրջանակում ներմուծում իրականացնող սուբյեկտների կողմից:
  • 4718 հատը կամ բաշխված քվոտայի (5000 հատ) շուրջ 94.4%-ը` 1-ին կետում չնշված ներմուծում իրականացնող սուբյեկտների կողմից:

 

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանը չպետք է խոչընդոտի տարածաշրջանի երկրների մերձեցմանը Եվրամիության հետ. Վադեֆուլ

Ռուսաստանը չպետք է խոչընդոտի տարածաշրջանի երկրների մերձեցմանը Եվրամիության հետ. Վադեֆուլ

Գերմանիայի արտաքին գերատեսչության ղեկավարը նոյեմբերի 18-ին կժամանի Երևան և Բաքու:  Իր առաջին այցից առաջ նա քննադատել է Ռուսաստանի քաղաքականությունը Հարավային Կովկասում և կոչ արել Մոսկվային չխոչընդոտել տարածաշրջանի երկրների մերձեցմանը Եվրամիության հետ։ Այս մասին գրում...

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Երևանում նոյեմբերի 17-ի ցերեկը, 18-ի և 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 18-ի և 19-ի ցերեկը, 20-ին սպասվում է կարճատև անձրև, 21-22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Հանրապետության տարածքում նոյելբերի 17-ի ցերեկը, 18-ի և 19-ի գիշերը...

Հայաստան կժամանի Գերմանիայի արտաքին գործերի նախարարը

Հայաստան կժամանի Գերմանիայի արտաքին գործերի նախարարը

Նոյեմբերի 18-ին Հայաստան կժամանի Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը, հայտնել են ԱԳՄԱ նախարարությունից: ԱԳՄԱ նախարարությունում կկայանա հանդիպում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Նախարարները հանդես կգան համատեղ մամուլի...

Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ պատերազմը. Վենս

Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ պատերազմը. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ պատերազմը և թույլ չի տա, որ այն վերածվի երկարատև հակամարտության։ Այս մասին Վենսը հայտնել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Փոխնախագահը նշել է, որ Իրանի...