Միջազգային կառույցների վրա հույս դնելը անհեռանկար քայլ է. Գևորգ Դանիելյան

27 Փետրվարի, 2025

Արդադարադտության նախկին նախարար, Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը գրում է.

«Թե ինչու է, հատկապես՝ Ռուբեն Վարդանյանը թիրախավորվել ադրբեջանական շինծու դատավարությամբ, դժվար չէ կռահել, թեպետ՝ մյուսների վիճակն էլ գրեթե նույնն է։ Թե ինչու է ադրբեջանական իշխանությունը դա անում բացահայտ, չթաքցնելով կտտանքների հետքերի տեսարանները, դա էլ է հասկանալի։ Հասկանալի է նաև, թե ինչու են մեր սրտացավ հայրենակիցները ակամա սահմանափակվում միայն զգացմունքային արձագանքներով, խորքային խնդիրները չնկատելուն միտված այդպիսի միակողմանի մթնոլորտ ձևավորելը՝ քաղտեխնոլոգիայի տեսանկյունից, առանձնակի բարդություն չի ներկայացնում։

Այլ է խնդիրը հայրենական իշխանությունների մասով, ըստ էության, ոչ ոք չի ակնկալում, որ իրենք կկարողանան ազատ արձակել բացառապես ազգային ազատագրական օրինական պայքարիմ մասնակից նախկին պաշտոնյաներին, բայց և չի  ակնկալում, որ բավարարվեն ընդամենը կտտանքների ակնհայտ փաստերն արձանագրելով։ Հանրային իշխանությունների պատասխանատվությունը հենց այս փուլում չափազանց մեծ է, քանզի բուն մեղադրանքը ուղղված է ոչ այնքան ռազմագերիներին, որքան մեր Երկրի ողջ քաղաքականությանը, դրա ներկա և նախկին պատասխանատուներին և, վերջապես՝ Երկրի հետագա պատասխանատվությանը։

Միջազգային կոչված ամորֆ կառույցների աջակցությամբ ադրբեջանական իշխանությունները ոչ միայն ծախու պատմաբանների, այլև արդեն շինծու դատավարությամբ անվարան կեղծում են անցած տարիների ողջ պատմությունը, Հայաստանից կերտում են ֆաշիստական երկրի համբավ, ինչը չի կարող, մեղմ ասած, անհետևանք մնալ։  Արդեն հիմա հարկ է միջազգային բոլոր գործիքակազմով բարձրաձայնել այդ խնդիրը, գոնե հասնել նրան, որ հստակ ձևակերպվի, արձանագրվի Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը։

Հասկանալի է, որ միջազգային կառույցների վրա հույս դնելը անհեռանկար քայլ է, սակայն ամբողջովին ադրբեջանական հանցավոր կամայականություններն անտեսելու դեպքում, առնվազն դժվար է լինելու հետագայում հաղթահարել ստեղծված խութերը։

Հ.Գ. Ռուբեն Վարդանյանի ներկայիս հիրավի հեռատես ու հարգանքի արժանի կեցվածքը ինձ չի զարմացնում, մի շրջան մենք միասին եղել ենք Գերագույն Հոգևոր Խորհրդի աշխարհիկ անդամներ, ուստի անձամբ գիտեմ, թե ով ով է»։

Նմանատիպ նյութեր

Կարեն Կարապետյանի թոռը միջազգային մրցանակ է շահել․ «Հրապարակ»

Կարեն Կարապետյանի թոռը միջազգային մրցանակ է շահել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Գերմանիայի Քիլ քաղաքում անցկացված երիտասարդ գիտնականների 37-րդ եվրոպական մրցույթում՝ EUCYS 2026-ում, Հայաստանը ներկայացնող Հայկ Ղազարյանը, Տիգրան Ավանյանը եւ Հովհաննես Մանուկյանն արժանացել են «Շրջանաձեւ կենսահիմքով Եվրոպա» համատեղ...

Ծառուկյանի հետ առնչվող քրեական վարույթներով իրավապահները կրկին ակտիվացել են. «Ժողովուրդ»

Ծառուկյանի հետ առնչվող քրեական վարույթներով իրավապահները կրկին ակտիվացել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն այս օրերին ակտիվ գործընթաց է սկսել Գագիկ Ծառուկյանի հետ առնչություն ունեցող և կալանքի տակ գտնվող անձանց գործերով։ Մասնավորապես, մոտենում է Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ...

Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցված. «Հրապարակ»

Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցված. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրակրթական դպրոցներում վերջին տարիներին փակցվեց Փաշինյանի սիրելի կարգախոսը․ «Լավ սովորիր, որ լավ ապրես»։ Առաջ փակցված էր «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» խոսքը, որը Մեսրոպ Մաշտոցը գրել էր՝ գրերի գյուտից հետո։ Առաջ...

Ավինյանի «գեղեցիկ» ռիլերն ու քաղաքապետարանի սկանդալները․ «Ժողովուրդ»

Ավինյանի «գեղեցիկ» ռիլերն ու քաղաքապետարանի սկանդալները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վերջին շրջանում ակտիվորեն փորձում է սոցիալական ցանցերի կարճ տեսանյութերով ցույց տալ, որ մայրաքաղաքում աշխատանքը եռում է, խնդիրները լուծվում են, իսկ քաղաքապետարանում ամեն ինչ վերահսկելի է։ Սակայն ռիլերի և...

Դատավորի քննությունից մասսայաբար կտրվում են. «Հրապարակ»

Դատավորի քննությունից մասսայաբար կտրվում են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դատավորների որակավորման ստուգման քննություններին դիմորդների պակաս չկա, սակայն արդյունքները խայտառակ են․ գրավոր փուլը հաղթահարում է դիմորդների չնչին մասը։ Վերջին քննությունների տվյալները ցույց են տալիս, որ մեծամասնությունը չի կարողանում...