ՌԴ-ի կազմում ներառված շրջանների պատկանելությունը չի քննարկվում. Կրեմլն արձագանքել է Թրամփի հայտարարությանը

27 Փետրվարի, 2025

 

ՌԴ-ի կազմում ներառված շրջանների (ինքնահռչակ ԴԺՀ, ԼԺՀ, Խերսոնի, Զապորոժիեի մարզեր) պատկանելությունը չի քննարկվում, դրանք երկրի անքակտելի մասն են. այս մասին, ՌԻԱ Նովոստի-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այն տարածքները, որոնք դարձել են Ռուսաստանի Դաշնության սուբյեկտներ, որոնք ամրագրված են մեր երկրի Սահմանադրության մեջ, մեր երկրի՝ Ռուսաստանի անբաժանելի մասն են», — ասել է Պեսկովը լրագրողներին։

Պեսկովն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ասածին առ այն, որ ԱՄՆ-ն կձգտի ապահովել Ուկրաինայի կողմից կորցրած տարածքների վերադարձը՝ ՌԴ-ի հետ հնարավոր խաղաղության համաձայնագրի շրջանակում, չնայած այն հանգամանքին, որ ինքը քիչ հավանական է համարում, որ Ուկրաինան կվերադառնա 2014-ի  սահմաններին:

 

Նմանատիպ նյութեր

Ավինյանի «գեղեցիկ» ռիլերն ու քաղաքապետարանի սկանդալները․ «Ժողովուրդ»

Ավինյանի «գեղեցիկ» ռիլերն ու քաղաքապետարանի սկանդալները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վերջին շրջանում ակտիվորեն փորձում է սոցիալական ցանցերի կարճ տեսանյութերով ցույց տալ, որ մայրաքաղաքում աշխատանքը եռում է, խնդիրները լուծվում են, իսկ քաղաքապետարանում ամեն ինչ վերահսկելի է։ Սակայն ռիլերի և...

Դատավորի քննությունից մասսայաբար կտրվում են. «Հրապարակ»

Դատավորի քննությունից մասսայաբար կտրվում են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դատավորների որակավորման ստուգման քննություններին դիմորդների պակաս չկա, սակայն արդյունքները խայտառակ են․ գրավոր փուլը հաղթահարում է դիմորդների չնչին մասը։ Վերջին քննությունների տվյալները ցույց են տալիս, որ մեծամասնությունը չի կարողանում...

Աբովյանի ընտրություններում ՔՊ թեկնածուն Հովհաննես Աբրահամյանն է. «Ժողովուրդ»

Աբովյանի ընտրություններում ՔՊ թեկնածուն Հովհաննես Աբրահամյանն է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ երկար ընդմիջումից հետո երեկ՝ սեպտեմբերի 29-ին, տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Մեր տեղեկություններով՝ նիստի...

Եվրոպան անընդունելի է համարում եկեղեցու և ընդդիմության դեմ արշավը․ Նարեկ Կարապետյան

Այն աշխատանքը, որը կատարվել էր, տվել է իր արդյունքը․ Եվրոպայի խորհրդի զեկուցողը նշել է ընտրությունների ընթացքում արձանագրված մի շարք խախտումներ։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Ուժեղ Հայաստան»...

Երեք անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում․ կառուցապատող

Երեք անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում․ կառուցապատող

Այսօր Երևանում նոր կառուցվող թաղամասերից մեկում վերամբարձ կռունկն ընկել էր, տեղի ունեցածի հետևանքով 3 մարդ էր զոհվել։ «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ ընկերությունը», որը կառուցապատողն է, պարզաբանում է տարածել՝ կատարվածի վերաբերյալ նշելով հետևյալը․ «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ...