Գերիներին ազատելու միակ ձևը փոխանակումն է․ Դա կարելի է անել միմիայն իշխանափոխությունից հետո․ Տիգրան Քոչարյան

27 Փետրվարի, 2025

 

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Երկար ժամանակ է, ինչ Բաքվի դատարանից ամեն անգամ մեր գերիներին տեսնելով հերթական էմոցիոնալ սթրես ենք տանում։ Մեկ-մեկ, նույնիսկ անճարության ու անելանելիության զգացումը գալիս, կանգնում է կոկորդիդ։

Հասկանում ես, որ հենց դա է ադրբեջանցիների նպատակը` հայ հասարակության մեջ հուսահատություն տարածելը։

Բազմիցս ասել եմ, գերիներին օգնելու և ազատելու միակ ձևը փոխանակումն է։ Այլ տարբերակ չկա։ Բայց դա կարելի է անել միայն ու միմիայն իշխանափոխությունից հետո։

Ռուբենի նկարներից վատացողները ու միաժամանակ ներքին դաշտը անընդհատ պղտորողները, իրենց ապաքաղաքական հռչակողները, երկրի պետականության կործանման եզրին էժան մուտիլովկեք անողները ամեն օր նոր ձեռնաշղթա են գցում նույն Ռուբենի, Բակոյի, Արկադիի և մնացածների ձեռքերին։

Ռուբենին, Բակոյին, Արկադիին և մնացածներին հայհոյողներին քաղաքական դաշտ մտցնող ու լեգիտիմացնողները ամեն օր ավելացնում են իրենց բանտարկության ժամկետը։

Ուզո՞ւմ ենք տեսնել Բակոյին, Արկադի, Ռուբենին և բոլորին ազատության մեջ։ Ուզո՞ւմ ենք օգտագործել բոլոր պետական ու Սփյուռքի ռեսուրսները Բակոյին, Արկադի, Ռուբենին և բոլորին փրկելու համար։ Ուզո՞ւմ եք փրկեք ձեզ ամենօրյա սթրեսից ու ստորացումից։ Լուծումը պարզ է։ Բացահայտ է։ Ու միակն է։ Ուրեմն մի սպանեք Բակոյին։ Մի սպանեք Արկադիին։ Մի սպանեք Ռուբենին։ Մի սպանեք բոլորին։

Զտեք կարևորն անկարևորից։ Ինտրիգների ու մուծիլովկեքի համար ժամանակ դեռ շատ կլինի։

Բայց Բակոյի, Արկադիի, Ռուբենի ու մյուս գերիների համար այն կարող է այլևս վերջնական սպառվի»։

Նմանատիպ նյութեր

Գագիկ Բեգլարյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ

Գագիկ Բեգլարյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ

Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը ևս 2 ամիս կմնա կալանքի տակ: Նրա պաշտպան Հրանտ Անանյանը «Ա1+»-ի հետ զրույցում անարդար է համարել Հակակոռուպցիոն քրեական դատարանի դատավոր Արամ Գրիգորյանի որոշումը։ Անանյանը որոշումը ստանալուց հետո...

Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ

Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ

Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է: Մալոյանի խափանման միջոցի հարցը դեռ քննվում է, հայտնում են ՔԿ-ից: Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված...

«И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին

«И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին

«Սկսեմ նրանից, որ նույնիսկ այս ծավալի կեղծիքների և ճնշումների պարագայում ժողովրդի մեծամասնությունն իրեն մանդատ չի տվել, և դա փաստ է: Եվ առնվազն այդ պատճառով իր վախերն ու անձնական ցանկությունները ժողովրդի վրա թող չգրի»,- Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին...

Իրանն ԱՄՆ-ին և Իսրայելին զգուշացրել է զերծ մնալ սադրանքից Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության օրերին

Իրանն ԱՄՆ-ին և Իսրայելին զգուշացրել է զերծ մնալ սադրանքից Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության օրերին

Իրանն ԱՄՆ-ին և Իսրայելին զգուշացրել է զերծ մնալ ցանկացած ագրեսիայից և սադրանքից այաթոլլա Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության օրերին։ «Մենք կոչ ենք անում մտածել ԱՄՆ-ի և Իսրայելի զինված ուժերի կողմից մեր երկրի դեմ ուղղված ցանկացած սպառնալիքի և ագրեսիայի նկատմամբ...