Հանցավոր խումբը ստեղծել է ֆինանսական բուրգ՝ ներգրավելով առնվազն 100 մլն ՀՀ դրամին համարժեք դրամական և գույքային միջոցներ

25 Փետրվարի, 2025

 

2019 թվականին Ն.Գ.-ն և Ն.Հ.-ն՝ վերջինիս հոր՝ Կ.Հ.-ի առաջարկով հիմնել են «Վան Քարտ» ընկերությունը, որի շրջանակներում «android» և «ios» գործավարական համակարգերով աշխատող «One Card LLC» անվանումով բջջային հավելվածի, ինչպես նաև սոցիալական կայքերի միջոցով գովազդել են տարբեր տնտեսվարող սուբյեկտների կողմից առաջարկվող ապրանքներ և ծառայություններ:

Մասնավորապես՝ բջջային հավելվածի օգտատերերին հնարավորություն է ընձեռվել փոխանցումներ կատարել համակարգում գեներացված հաշիվների միջև, ինչպես նաև թույլատրվել է Կ.Հ.-ի, Ն.Հ.-ի և Ն.Գ.-ի կողմից կառավարվող հաշիվներից գումարներ մուտքագրել և կանխիկացնել վճարահաշվարկային համակարգի, բանկային քարտերի, էլեկտրոնային դրամապանակի և կրիպտոարժույթի միջոցով, որի ընթացքում յուրաքանչյուր գործարքի համար ծրագրային հավելվածի շահառուից գանձվել է շրջանառվող գումարի 8-ից մինչև 16 տոկոսը՝ առանց համապատասխան լիցենզիայի գեներացնելով և շրջանառության մեջ դնելով 2 ՀՀ դրամ փոխարժեքով «crypto one» անվանումով էլեկտրոնային արժույթը:

Արդյունքում, խմբի անդամները ոչ իրավաչափ եղանակով գործող ֆինանսական համակարգում գովազդային արշավի միջոցով «crypto one» էլեկտրոնային արժույթը ներկայացրել են որպես իրական ներդրումային հնարավորություն՝ օրական մեկ տոկոս շահույթի խոստումով:

Այսպիսով, հանցավոր խմբի կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձևավորվել է 10.000 և ավելի ներդրողների մասնակցությամբ գործող ֆինանսական բուրգ, որում ներգրավվել է առանձնապես խոշոր չափերի՝ առնվազն 100 մլն ՀՀ դրամին համարժեք դրամական և գույքային միջոցներ:

Ենթադրյալ ֆինանսական բուրգի համակարգողները ներդրումային հոսքերն առավել ակտիվացնելու նպատակով սոցիալական ցանցերում հաղորդագրություն են տարածել այն մասին, որ կազմակերպության պայմանական միավորի փոխարժեքը 2 դրամից աճելու է մինչև 3 դրամ, սակայն նոր ներդրումային հոսք ապահովելուց և ստացված գույքային միջոցներին փաստացի տիրանալուց հետո կտրուկ փոխել են նախկինում խոստացված պայմանները և մի քանի հարյուր անգամով նվազեցրել են «crone» պայմանական անունով միավորի փոխարժեքը՝ զրոյացնելով ներդրում կատարած բազմաթիվ անձանց ֆինանսական միջոցները։

Կ.Հ.-ի, Ն.Հ.-ի, Ն.Գ.-ի, Ի.Պ.-ի և Ա.Գ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (ֆինանսական բուրգ ստեղծելը, կազմակերպելը կամ ղեկավարելը):

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Նմանատիպ նյութեր

Մեկնարկել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մեկնարկել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը, Ռուսաստանի և ԱՄՆ-ի տնտեսական համագործակցության վերականգնմանը, ինչպես նաև Իրանի շուրջ...

Երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը

Երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը

Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը։ Թերթը մասնավորապես նշել է. «Խուզարկության ընթացքում ոչինչ չի հայտնաբերվել, սակայն նրա որդուն՝ Կարեն Լազարյանին բերման են ենթարկել Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե։...

TRIPP-ի լայնությունը հայտնի չէ՞․ Ի՞նչ տարածքի մասին է խոսքը․ Վարդանյանը՝ Միրզոյանին 

«Փաստաթղթում հնարավորինս հստակ, պարզ ներկայացված է՝ «անխոչընդոտ» ինչ է նշանակում։ Այսինքն՝ դրա դիմաց, դուք էլ նշեցիք, որ Հայաստանը ստանում է փոխադարձ առավելություններ։ Այս փոխադարձ առավելությունների նկարագրությունը որևէ տեղ՝ ձեր ստորագրած...

Արտակարգ դեպք՝ Երևանում․ թիվ 4 երթուղին սպասարկող տրոլեյբուսը բախվել է գազատար խողովակին

Արտակարգ դեպք՝ Երևանում․ թիվ 4 երթուղին սպասարկող տրոլեյբուսը բախվել է գազատար խողովակին

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:30-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 4-րդ երթուղին սպասարկող տրոլեյբուսը, Թամրուչիի փողոցում բախվել է գազատար խողովակին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող...