Ովքե՞ր պետք է պարգևատրական զենքերը հանձնեն ոստիկանությանը․ «Փաստ»

25 Փետրվարի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում: Նախագծով նախատեսվում է պարգևատրական զենքերի հատկացման գործընթացը համապատասխանեցնել գործող օրենսդրությամբ սահմանված՝ ստանդարտ ունեցող կանոններին և բացառել երկակի մոտեցումների կիրառումը։

Առաջարկվում է վերացնել գործող օրենսդրության հիմնական և անցումային դրույթներում պարգևատրական զենքերի մասով առկա՝ պետության համար անկանխատեսելի և երկակի մոտեցումներ նախատեսող իրավիճակները։ Ըստ այդմ՝ պարգևատրական մեկ միավոր զենքը կարող է շարունակել մնալ անձի օրինական տիրապետման տակ, եթե տիրապետողը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է և ունի ՀՀ պետական ռազմականացված կազմակերպություններում 20 և ավելի տարի ծառայության ստաժ և առնվազն «մայոր» կոչում կամ դրան հավասարեցված դասային աստիճան։

Նշված նախապայմանների առկայության դեպքում անձի մոտ պարգևատրական զենք թողնելը իրավաչափ է և համահունչ գործող օրենսդրությամբ ընդունված չափորոշիչներին, քանի որ գործող օրենսդրությունն արդեն իսկ ճանաչել է այդպիսի անձի համար մեկ միավոր ծառայողական զենք ձեռք բերելու իրավունքը։ Եթե նշված նախապայմաններին բավարարող անձը զենքով պարգևատրվել է մեկից ավելի անգամ, ապա երկրորդ և հաջորդ միավոր պարգևատրական զենքերը պետք է հանձնի ոստիկանություն, քանի որ օրենքով նախատեսված կարգավորումը նախատեսում է ընդամենը մեկ միավոր ծառայողական զենքի ձեռքբերման հնարավորություն։

Նախատեսվում է պետության համար անկանխատեսելի և երկակի մոտեցումներ նախատեսող կարգավորումների ուժով զենքով պարգևատրված բոլոր անձանց տրամադրել ժամկետ՝ մինչև 2025 թ. հուլիսի 1-ը՝ պարգևատրական զենքերը ոստիկանություն ներկայացնելու համար։ Սահմանված ժամկետում պարգևատրական զենքերը ոստիկանություն ներկայացնելը չի առաջացնի որևէ բացասական հետևանք, այդ թվում՝ քրեաիրավական հետևանքներ։ Սահմանված ժամկետում զենքը կամ 1-ին կետով նախատեսված հիմքերը չներկայացնելու դեպքերը կդիտարկվեն քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի համատեքստում, ինչը հիմք կհանդիսանա քրեական վարույթ նախաձեռնելու համար։

Առաջարկվում է պարգևատրման ինստիտուտում պահպանել գործող օրենքում առկա՝ ստանդարտ ունեցող միակ եղանակը, այն է՝ օրենքով սահմանված չափորոշիչների բավարարման դեպքում վարչապետի կողմից պարգևատրումը։ Նախատեսվում է ստեղծել իրավական հնարավորություն, որպեսզի ոստիկանություն ներկայացված, ոստիկանության կողմից առգրավված կամ վերցված պարգևատրական զենքերն օգտագործվեն նաև գիտակրթական կամ մշակութային նպատակներով»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա՝ տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման

Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա՝ տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման

Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։ «Ի լրումն Արսենն Գևորգյանի փաստաբանական թիմի հայտարարության հայտնում ենք, որ հոկտեմբերի 25-ին...

ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա

ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա

Եվրամիությունը պատրաստ է ծածկել Ուկրաինայի կողմից պահանջված լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի երկու երրորդը, այսինքն՝ շուրջ 46,7 միլիարդը: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Սովորաբար մենք ծածկում ենք Ուկրաինայի ֆինանսական...

Երևանում «Hyundai» ավտոբուսը կողաշրջվել է․ 11 օտարերկրացիներ տեղափոխվել են հիվանդանոց

Երևանում «Hyundai» ավտոբուսը կողաշրջվել է․ 11 օտարերկրացիներ տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում «Hyundai» մակնիշի ավտոբուսը Աճառյան 61/10 հասցեի բակային հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի...

Սպանության փորձի և խուլիգանության համար հետախուզվող 22 և 23-ամյա երիտասարդները ձերբակալվել են․ ՆԳՆ

Սպանության փորձի և խուլիգանության համար հետախուզվող 22 և 23-ամյա երիտասարդները ձերբակալվել են․ ՆԳՆ

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Տավուշի մարզի քրեական ոստիկանները իրացնելով ստացված տեղեկությունները հոկտեմբերի 14-ին՝ մայրաքաղաքի Լազոյի նրբանցքի տներից մեկում, հայտնաբերեցին սպանության փորձի և խուլիգանության հատկանիշներով հետախուզվող 22 և 23 տարեկան Իջևան...

ԹՐԻՓՓ-ը հոկտեմբերի 27-ին կներկայացվի ԱԺ լիագումար նիստում

ԹՐԻՓՓ-ը հոկտեմբերի 27-ին կներկայացվի ԱԺ լիագումար նիստում

Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվել և կայացած քվեարկությամբ ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը ներառվել է Ազգային ժողովի...