45-ամյա տղամարդը վերցրել է կացինը, անկանոն շարժումներ արել ու նետել շտապօգնության բժշկի ուղղությամբ, նա ձերբակալվել է

27 Մայիսի, 2025

Մայիսի 26-ի ուշ երեկոյան շտապօգնության ենթակայանից ոստիկանություն հաղորդում ստացվեց, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Երևանի Արարատյան փողոցի մի տուն, որտեղ անհայտ քաղաքացին կացնով հարձակվել է բժշկի վրա։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։

«Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը շտապ մեկնել է դեպքի վայր: Բարեբախտաբար` միջադեպը ծանր հետևանքներ չի ունեցել:

Պարզվել է, որ ժամը 20.57-ին շտապօգնության խումբը ինքնազգացողության վատացում կանչով մեկնել է նշված հասցե, որտեղ 45-ամյա տղամարդը, ակնհայտորեն գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, նախ բժշկին պատմել է, թե ինչպես է կոտրել տան սանհանգույցը, հետո հանկարծ միջանցքից վերցրել է կացին, անկանոն շարժումներ արել ու նետել բժշկի ուղղությամբ։
Ժամը 22.55-ին տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանություն, այնուհետև կազմված փաստաթղթերով հանդերձ ներկայացվել քննչական բաժին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, և 45-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Ու սա վերջին շրջանում տեղի ունեցած նման դեպքերից ընդամենը հերթականն էր, երբ ամենամարդասիրական նպատակներով մեկնած մարդկանց դիմավորում են ընդգծված մարդատյացությամբ: Բայց խնդիրը, բարոյականից զատ, ունի նաև քրեաիրավական կողմ. սրանք որպես կանոն` քրեորեն պատժելի արարքներ են:

Հորդորում, բայց նախևառաջ պահանջում ենք` մասնագիտական առաքելությունը կատարող անձանց նկատմամբ լինել առնվազն հարգալից, անհարկի չմիջամտել և չխոչընդոտել նրանց պրոֆեսիոնալ գործունեությունը, իսկ եթե կասկածներ ունեք, որ նրանք ինչ-որ հարցում այնուամենայնիվ թերացել են` ձեռնարկել միայն ու միայն օրինական, քաղաքակիրթ միջոցներ, այլապես քրեաիրավական հետևանքներն անխուսափելի են»,- ասվում է հաղորդագրությունում:

 

Նմանատիպ նյութեր

Թրամփի վարչակազմը առաջիկա օրերին կարող է միջուկային հարված հասցնել Իրանին. Թաքեր Կառլսոն

Թրամփի վարչակազմը առաջիկա օրերին կարող է միջուկային հարված հասցնել Իրանին. Թաքեր Կառլսոն

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ճնշման ներքո՝ Թրամփի վարչակազմը առաջիկա օրերին կարող է միջուկային հարված հասցնել Իրանին։ Այս մասին գրել է ամերիկացի հայտնի հեռուստալրագրող, քաղաքական մեկնաբան և հաղորդավար Թաքեր Կառլսոնը։ Հարվածի թիրախը պետք է դառնա Իրանի...

Կիևը տարհանում է Խարկովի մոտ գտնվող Սլատինո գյուղի բնակիչներին. ՏԱՍՍ

Կիևը տարհանում է Խարկովի մոտ գտնվող Սլատինո գյուղի բնակիչներին. ՏԱՍՍ

Կիևին ենթարկվող Խարկովի մարզային ռազմական վարչակազմը ճակատի մոտենալու պատճառով շտապ տարհանում է Սլատինոյի վարչակազմն ու բնակիչներին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ռուսական ուժային կառույցներից։ «Ճակատի մոտենալու պատճառով Խարկովի մարզային ռազմական վարչակազմը շտապ...

Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը

Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը

Նոյեմբերի 1-ին՝ ժամը 19։19-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մրգաշեն բնակավայրում այրվում է տնակ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու...

Անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել, թե ովքեր են ղեկավարում պաշտպանության նախարարությունը․ Հայտարարություն

Անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել, թե ովքեր են ղեկավարում պաշտպանության նախարարությունը․ Հայտարարություն

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունն անդրադարձել է բանակում տեղի ունեցած հերթական սպանությանը։ Հոկտեմբերի 31-ին հայտնաբերվել էր Տիգրան Ստեփանյանի դին՝ հրազենային վնասվաածքով։ Նախաձեռնությունը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Հերթական անգամ ականատես դարձանք...