40-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ 26-ամյա տղան ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել իրեն

10 Մայիսի, 2026

Մայիսի 6-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ 40-ամյա Նունուֆար Կ․-ն և հայտնել, որ ժամը 07։00-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայի 54 հասցեում սեքսուալ բնույթի գործողություն իրականացնելու համար գումարային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իրեն անծանոթ անձը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ անհայտ անձը հանդիսանում է Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Առնակ Խ․-ն։

Վերջինը նույն օրը ժամը 07։20-ի սահմաններում նշված հասցեից ֆիզիկական ներգործություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ներկայացվել է ոստիկանության Շենգավիթի բաժին։

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք Առնակ Խ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։

Նմանատիպ նյութեր

Հրդեհային անվտանգության մասնագետ ներկայացած տղամարդը խանութներից գումար է պահանջել

Հրդեհային անվտանգության մասնագետ ներկայացած տղամարդը խանութներից գումար է պահանջել

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ստացված ահազանգերը Արաբկիր վարչական շրջանի երեք խանութներում հրդեհային անվտանգության մասնագետ ներկայացած տղամարդու նույն գործելակերպի մասին էին։ Հաղորդումները փոխանցվել էին Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։ Ձեռնարկված...

Երևանում տրոլեյբուսի լարերը պոկվել և վնասել են այլ մեքենաներ

Երևանում տրոլեյբուսի լարերը պոկվել և վնասել են այլ մեքենաներ

Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Մեսրոպ Մաշտոցի պողոտայի և Բաղրամյան պողոտայի հատման վայրում՝ Ֆրանսիայի հրապարակում, տրոլեյբուսի լարերը պոկվել և վնասել են Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Կարեն Կ․-ի վարած «Yutong»...

Հրաժարվել եմ Ռուբինյանի հետ քննարկումներից. Գառնիկ Դավթյան

Հրաժարվել եմ Ռուբինյանի հետ քննարկումներից. Գառնիկ Դավթյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանը հայտնել է, որ հրաժարվել է Տանզանիայում կայանալիք Միջխորհրդարանական միության 153-րդ վեհաժողովին մասնակցելուց։ Նա նշել է, որ հրաժարվել է նաև Ռուբեն Ռուբինյանի հետ քննարկումներից՝ պնդելով, որ Ռուբինյանը որևէ...

Ալմաթի քաղաքում մի քանի ժամվա ընթացքում երեք երկրաշարժ է գրանցվել

Ալմաթի քաղաքում մի քանի ժամվա ընթացքում երեք երկրաշարժ է գրանցվել

Ալմաթիում մի քանի ժամվա ընթացքում երեք երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Tengri News-ը։ Առաջին երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 06:32-ին, դրա մագնիտուդը կազմել է 3,4։ Երկրորդ՝ ավելի ուժգին ցնցումը գրանցվել է ժամը 09:38-ին. մագնիտուդը հասել է 4,2-ի։ Ստորգետնյա...

Ադրբեջանը բողոքարկել է մայոր Թորոյանի գործով ՄԻԵԴ վճիռը Մեծ Պալատ. Արա Ղազարյան

Ադրբեջանը բողոքարկել է մայոր Թորոյանի գործով ՄԻԵԴ վճիռը Մեծ Պալատ. Արա Ղազարյան

Ադրբեջանը բողոքարկել է մայոր Թորոյանի գործով Եվրոպական դատարանի հունիսի 18, 2026 թվականի վճիռը Մեծ Պալատ (V.T. and others v. Azerbaijan)։ «Վ․ Թ․ և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով դիմումատուի ներկայացուցիչ, իրավաբան Արա Ղազարյանը գրում է. «Դա սպասելի էր։ Բողոքը դեռ...