250 մլն դոլար. Փաշինյանը նոր վարկ է վերցնում

20 Նոյեմբերի, 2025

Կառավարությունը այսօր՝ նոյեմբերի 20-ի նիստում, համաձայնությւոն տվեց Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Կենսունակության բարելավման և հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» վարկային 250 մլն դոլար արժողությամբ  ծրագրին։ Նպատակ ունի զարգացնել կայուն, դիմացկուն և ներառական բնակարանային համակարգ Հայաստանում՝ աջակցելով փախստականների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը և բարեկեցությանը։

Կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է Ասիական Զարգացման Բանկի (այսուհետ՝ ԱԶԲ) և Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի (GCFF) միջոցների հաշվին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ԱԶԲ-ի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 250,000,000 ԱՄՆ դոլարի չափով վարկ։

Վարկավորման պայմանները հետևյալն են՝

  • Վարկի գումար` 250 մլն ԱՄՆ դոլար,
  • ծրագրի համաֆինանսավորում` գլոբալ գործիքի հիմնադրամի կողմից տրամադրվող դրամաշնորհային միջոցներ 16,450,000 ԱՄՆ դոլար գումարի չափով,
  • վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետ՝ 12.2030թ.,
  • վարկի տոկոսադրույքի տեսակ՝ լողացող,
  • վարկի տարեկան տոկոսադրույք՝ SOFR + 0.8% մարժա: Հաշվի առնելով 30.10.2025թ. ձևավորված SOFR-ի տոկոսադրույքը՝ 4.04%, վարկի լողացող տոկոսադրույքը կկազի 4.84%,
  • պարտավորության վճար՝ տարեկան 15% դրույքաչափ, հաշվարկվում է վարկի չմասհանված գումարի նկատմամբ, հաշվարկման սկիզբ է համարվում պայմանագրի ստորագրման ամսաթվից հետո 60-րդ օրը, վճարվում է կիսամյակային կտրվածքով, տոկոսավճարների վճարման հետ միաժամանակ,
  • վարկի մայր գումարի մարումները փոխկապված են վարկի ամբողջ գումարին և մարման եղանակն է հավասարաչափ վճարումներ,
  • մայր գումարը ենթակա է մարման 34 հավասարաչափ կիսամյակային վճարումներով` 15.12.2035թ-ից մինչև 15.06.2052թ,
  • վարկի ժամկետը 27 տարի, որից արտոնյալ ժամկետ՝ 10 տարի,
  • Վարկառուն ցանկացած ժամանակ կարող է դիմել ԱԶԲ-ին` խնդրելով կատարել վարկավորման պայմանների հետևյալ փոփոխությունները`
  • փոխարկել ամբողջությամբ կամ մասնակիորեն վարկի օգտագործված և չմարված գումարի կամ չմասհանված գումարի արժույթը Բանկի համար ընդունելի մեկ այլ արժույթի,
  • փոխարկել վարկի օգտագործված և չմարված գումարի կամ դրա մի մասի տոկոսադրույքը լողացողից ֆիքսվածի և հակառակը:
  • վարկի սպասարկման գծով վճարումները կատարվում են կիսամյակային կտրվածքով` յուրաքանչյուր տարվա հունիսի 15-ին և դեկտեմբերի 15-ին:

 

Նմանատիպ նյութեր

Երկիրը հանձնել են Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողությանը․ Իշխան Սաղաթելյան 

«Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Երրորդ Հանրապետությունը կազմաքանդելու և Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջով ինչ-որ նոր միավոր ստեղծելու մասին։ Զուգահեռաբար հայտարարել է նաև Հայաստանի Հանրապետության տարածքից նոր տարածքներ Ադրբեջանին...

Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը ու «Mitsubishi»-ն․ կա 4 վիրավոր

Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը ու «Mitsubishi»-ն․ կա 4 վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։45-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 60-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 40-ամյա Հակոբ Հ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 49-ամյա Արմեն Հ․-ի վարած...

Ինքը Ռոբերտ Քոչարյանի հետ պրոբլեմ ունի, որովհետև Ռոբերտ Քոչարյանը հաղթել է Ալիևին․ Մեսրոպ Մանուկյան 

«Այս ամենը հետևանք էր երեկվա Լևոն Քոչարյանի սուր հարցադրման՝ այն պարագայում, որ երկրի վարչապետը եկել էր, փողոցային բառապաշարով խոսում էր, ոչ հարիր երկրի ղեկավարին։ Եվ այս պարագայում, շատ ուղիղ ասած, ասում էր՝ «դուք ժառանգություն եք...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մասյացոտնի թեմի հոգևորականներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մասյացոտնի թեմի հոգևորականներին

Օգոստոսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մասյացոտնի թեմի քահանայից դասին՝ գլխավորությամբ թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի։ Թեմակալ առաջնորդն ու հոգևոր հովիվները,...

Առաջիկա զիջումներից առաջ հիմնական դերակատարներին չեզոքացնելու փորձ է արվում․ Աննա Գրիգորյան 

  «Մեծ հաշվով Նիկոլ Փաշինյանը հրահանգներն իջեցրել է, և ժողովրդավարության բաստիոնի փաստացի պետն արդեն ուղղակի, սենց ինչպես ասում են, ձեռքի աշխատանքով է իրականացնում արդարադատությունը։ Հրամանը հնչեցնում է, դատավորները այդ բոլոր...