25 հայտնի կանայք դիմել են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին

11 Մարտի, 2025

 

25 հայտնի կանայք նամակով դիմել են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին, խնդրելով հորդորել Ռուբեն Վարդանյանին՝ դադարեցնելու մահագույժ հացադուլը:

Դիմումում ասվում է.

«Վեհափա՛ռ հայր, հայոց պատմության դժվարագույն այս պահին, երբ Բաքվի բանտերում ապօրինի դատավարության անվան ներքո խոշտանգվում և կեղեքվում են 23 հայ պատանդ-գերիներ, ի թիվս որոնց բռնազավթված և էթնիկ զտման ենթարկված Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարները, որոնցից Ռուբեն Վարդանյանն արդեն 22 օրն է, ինչ հացադուլի մեջ է՝ Ալիևի վարչակազմից պահանջելով արդար դատաքննություն, ինչպես նաև ունենք շուրջ 80 բռնի անհետացած հայորդիներ, որոնց գտնվելու մասին Բաքուն դեռևս պաշտոնական որևէ տեղեկատվություն չի տրամադրում, մենք հայ կանայք, մայրերը անսասան հույսով և հավատով դիմում ենք Ձեզ՝ հայցելով Ձեր հայրապետական աջակցությունը․

Ա․ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրական հորդորով դիմել Ռուբեն Վարդանյանին՝ դադարեցնելու մահագույժ հացադուլը, որն արդեն ունեցել է որոշակի քաղաքական ազդեցություն․ ժամն է անցնելու պայքարի այլ ձևերի, մեր հայրենակիցներից յուրաքանչյուրի աստվածատուր կյանքն ու առողջությունը թանկ են բոլորիս համար։ Համոզված ենք՝ Ձեր ազդու, հավասարակշիռ խոսքին և իմաստուն հորդորին, աղոթքի զորությանը սպասում են Ռուբեն Վարդանյանն ու ողջ հայությունը՝ որպես Աստուծո լույսի ուղենիշ։

Բ․ Տեղյակ ենք, որ Բաքվի բանտերում հայ լինելու և հանուն Արցախի ինքնորոշման իրավունքի պայքարելու համար շինծու մեղադրանքներով կտտանքների ենթարկվող մեր հայրենակիցների արդար դատաքննության և հնարավորինս արագ ազատ արձակման ուղղությամբ Դուք և Մայր Աթոռի ներկայացուցիչները լուրջ գործունեություն են ծավալել։ Միջազգային Ձեր մեծ հեղինակությունը, քույր եկեղեցիների և իսլամադավան պետությունների, հոգևոր առաջնորդների հետ ունեցած կապերը թույլ կտան լուրջ առաջընթաց արձանագրել ազգաշահ այս խնդրի հանգուցալուծման բարդ ճանապարհին։ Մեր համեստ ուժերը Ձեզ ի սպաս։

 

  1. Արմինե Օհանյան
  2. Աննա Իսրայելյան
  3. Նարինե Դիլբարյան
  4. Ժասմինա Ղևոնդյան
  5. Աննա Մայիլյան
  6. Արփեն Մովսիսյան
  7. Զոյա Ջուլհակյան
  8. Արաքս Սարգսյան
  9. Լուսիկ Մուրադյան
  10. Հռիփսիմե Հովակիմյան
  11. Կարինե Շահինյան
  12. Ստելլա Մեհրաբյան
  13. Արզիկ Մխիթարյան
  14. Աննա Այվազյան
  15. Հասմիկ Միքայելյան
  16. Իրա Թամրազյան
  17. Կարինէ Հարությունյան
  18. Լիլյա Ավանեսյան
  19. Ռայա Նազարյան
  20. Մարթա Հախնազարյան
  21. Քրիստինա Սիմոնյան
  22. Սիրանուշ Մարտիրոսյան
  23. Սուսաննա Միքայեյան
  24. Սուսաննա Չիպկինյան
  25. Սիրվարդ Մարգարյան

Նմանատիպ նյութեր

Ռեթքլիֆը մեկնել է Մոսկվա՝ Ռուսաստանին զգուշացնելու, որ չհարձակվի ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա. ТWJ

Ռեթքլիֆը մեկնել է Մոսկվա՝ Ռուսաստանին զգուշացնելու, որ չհարձակվի ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա. ТWJ

CIA-ի տնօրեն Ջոն Ռեթքլիֆը այս շաբաթվա սկզբին մեկնել է Մոսկվա՝ Ռուսաստանին զգուշացնելու, որ չհարձակվի ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա։ Այդ մասին The Wall Street Journal-ին հայտնել են այցի մասին տեղեկացված աղբյուրներ։ Այցը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի հետախուզական նոր...

Ասել եք՝ «Տոյոտան» կապարակնքում ենք, բոլորիդ Corolla ենք բաժանելո՞ւ․ Խաչատրյանը՝ ՔՊ-ականներին 

«Վերջին երկու օրվա իրադարձությունները, այն քաղաքական բեսպրիդելը, որը իրականացվում է Ռոբերտ Քոչարյանի և իր ընտանիքի անդամների հետ կապված, այսպիսի մի խոսք կա՝ նույնիսկ ոզնուն է հայտնի, որ սա քաղաքական հետապնդում է։ Որքան էլ որ փորձեք ինչ-որ...

Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների նկատմամաբ կիրառվող մեղադրանքը անօրինական միջամտություն է Եկեղեցու ներքին կյանքին․ Մայր Աթոռ

Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների նկատմամաբ կիրառվող մեղադրանքը անօրինական միջամտություն է Եկեղեցու ներքին կյանքին․ Մայր Աթոռ

Ի գիտություն մեր զավակների հայտնում ենք, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով նախնական դատալսումների նիստը նշանակվել է 2026 թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 16։30-ին։ Այս մասին...

Անկախության 35-ամյակի տոնակատարությունների համար 1.3 մլրդ դրամ կհատկացվի

Անկախության 35-ամյակի տոնակատարությունների համար 1.3 մլրդ դրամ կհատկացվի

ՀՀ անկախության 35-ամյակի կապակցությամբ Երևանում, Կապանում, Վանաձորում, Գյումրիում և Իջևանում նախատեսված տոնական միջոցառումների համար կառավարության պահուստային ֆոնդից 1 մլրդ 326 մլն 969,8 հազար դրամ կհատկացի։ ԿԳՄՍ նախարարության նախագծի համաձայն` ամենամեծ գումարը՝ 1...

«Ազդանշան Կրեմլին». Եվրոպական  մամուլում Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը հստակ կապվում է Հայաստանի արտաքին քաղաքական շրջադարձի հետ

«Ազդանշան Կրեմլին». Եվրոպական մամուլում Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը հստակ կապվում է Հայաստանի արտաքին քաղաքական շրջադարձի հետ

Եվրոպական մամուլի լուսաբանման մեջ ներկայումս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը միայն կոռուպցիոն գործ չի ներկայացվում։ Հատկապես Euronews-ի մոտ այն շատ հստակ կապվում է Հայաստանի արտաքին քաղաքական շրջադարձի հետ: Euronews — ամենաուժեղ շեշտը...