2025 թվականի հունիսի 1-ից պետք է դրոշմավորվեն մի շարք ապրանքներ

Մրտ 4, 2025

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ՀՀ կառավարության կողմից հաստատվել է Հայաստանում նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա մի շարք ապրանքների ցանկը և դրոշմավորման ներդրման ժամկետները։

Մասնավորապես․

  • 2025 թվականի մարտի 1-ից նույնականացման միջոցներով դրոշմավորվում են թեյը և սուրճը, կենդանական և բուսական յուղերը, ձեթը, պահածոյացված մթերքը, շոկոլադը և կակաո պարունակող սննդամթերքը, մակարոնեղենը, գազավորված և ոչ գազավորված ըմպելիքները, ոչ ալկոհոլային խմիչքները, գարեջուրը և քացախը (ԱՏԳ ԱԱ 0901, 0902, 0903 00 000 0, 2101, 1504, 1505 00, 1506 00 000 0, 1507, 1508, 1509, 1510, 1512 11 910, 1512 19 900, 1515, 1516 20 960 2, 1517, 1602, 1604, 1605, 2001, 2002, 2003, 2004, 2005, 2006 00, 2007, 2008, 1806, 1902, 1903 00 000 0, 1904, 2009, 2202, 2203 00, 2209 00):
  • 2025 թվականի հունիսի 1-ից դրոշմավորվելու են` մսամթերքը, կաթնամթերքը, պաղպաղակը, երշիկեղենը և կենդանիների կերը (ԱՏԳ ԱԱ 0207, 0209, 0210, 0401, 0402, 0403, 0404, 0405, 0406, 2105, 1601 00, 1603 00, 2309):
  • 2025 թվականի սեպտեմբերի 1-ից նաև դրոշմավորվելու են` նավթավերամշակման արտադրանքը, ներկանյութերը, լաքերը և չորարարները (ԱՏԳ ԱԱ 2710 19 710 0, 2710 19 750 0, 2710 19 820 0, 2710 19 840 0, 2710 19 860 0, 2710 19 880 0, 2710 19 920 0, 2710 19 940 0, 2710 19 980 0, 3403 19 100 0, 3403 19 900 0, 3403 99 000 0, 3203 00, 3204, 3206, 3207 10 000 0, 3208, 3209, 3210 00, 3212, 3205 00 000 0, 3211 00 000 0)։
  • 2026 թվականի հունվարի 1-ից` դեղերը, վիտամինները օծանելիքը, կոսմետիկան հիգիենայի և խնամքի միջոցները (ԱՏԳ ԱԱ 2936, 3002 41 000 0, 3002 42 000 0, 3004, 3006 30 000 0, 3006 60 000, 3303 00, 3304, 3305, 3306, 3307, 3401, 3402)։

Միաժամանակ, հիշեցնում ենք, որ Հայաստանում նույնականացման միջոցներով պարտադիր դրոշմավորվում են․

  • ծխախոտային արտադրանքը՝ 2023 թվականի մարտի 15-ից,
  • ալկոհոլային ապրանքները՝ 2023 թվականի հոկտեմբերի 15-ից,
  • փաթեթավորված խմելու ջուրը՝ 2024 թվականի մայիսի 1-ից։

Նմանատիպ նյութեր

Գոգավան-Գուգութի անցակետում ժամանակավորապես դադարեցված է բեռնատարների մուտքը և ելքը. ՊԵԿ

Գոգավան-Գուգութի անցակետում ժամանակավորապես դադարեցված է բեռնատարների մուտքը և ելքը. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հայ-վրացական սահմանի՝ Գոգավան-Գուգութի անցակետում ժամանակավորապես դադարեցված է բեռնատար տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը: Մասնավորապես, վրացական կողմի մալուխի վնասման հետևանքով խափանվել է ինտերնետային կապն այդ...

Դանիելյանից բացի, ձերբակալվել են նաև ՍԱՏՄ աշխատակիցներ

Դանիելյանից բացի, ձերբակալվել են նաև ՍԱՏՄ աշխատակիցներ

Այսօր ձերբակալվել է  ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը։ Հակակոռուպցիոն դատարանը նրան ձերբակալել է ծառայողական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք յուրացնելու մեղադրանքով։ Դանիելյանին մեղադրում են աշխատակիցների անուններով պարգևավճարներ դուրս...

Ռումինիայի վարչապետը հրաժարական է տվել

Ռումինիայի վարչապետը հրաժարական է տվել

Ռումինիայի վարչապետ Մարչել Չիոլակուն հայտարարել է, որ հրաժարական է տալիս նախարարների կաբինետի ղեկավարի պաշտոնից, իսկ նրա ղեկավարած Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունը դուրս է գալիս իշխող կոալիցիայից։ Մարչել Չիոլակուի խոսքով՝ եվրոպամետ իշխող կոալիցիայի նպատակներից...

ԱՄՆ-ն յուրաքանչյուր ապօրինի ներգաղթյալի 1,000 դոլար կվճարի՝ երկիրը լքելու համար

ԱՄՆ-ն յուրաքանչյուր ապօրինի ներգաղթյալի 1,000 դոլար կվճարի՝ երկիրը լքելու համար

ԱՄՆ վարչակազմը 1,000-ական դոլար կվճարի այն անօրինական ներգաղթյալներին, ովքեր լքում են երկիրը սեփական նախաձեռնությամբ։ Այս մասին ըստ Politico պարբերականի՝ ասվում է երկրի ներքին անվտանգության նախարարության հայտարարության մեջ։ Գործակալության տվյալներով՝ վճարումը ստանալու...

Սենց էլ անորոշ վիճակ. Հովսեփ Կուբատյան

Սենց էլ անորոշ վիճակ. Հովսեփ Կուբատյան

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հովսեփ Կուբատյանի գրառումը. «Մի կողմից Տիգրան Ավինյանը հանձնարարում է մաքրել կանաչ տարածքները գովազդային վահանակներից, մյուս կողմից՝ ամենականաչ հատվածներից մեկում տեղադրվում է նոր վահանակ։ Սենց էլ անորոշ վիճակ։...