Փաշինյանական իշխանությունը մեր ժողովրդին խոստացավ նոր որակի Հայաստան․ բայց ի՞նչ ունենք այսօր. Մհեր Մելքոնյան

8 Ապրիլի, 2026

2018 թվականին փաշինյանական իշխանությունը մեր ժողովրդին խոստացավ նոր որակի Հայաստան․ մի երկիր, որտեղ աշխատանքի ընդունվելը այլևս կախված չի լինի «ով ում բարեկամն է», «ով ում խնամին է», կամ «ով ում ծանոթն է» սկզբունքից։ Խոստացան, որ կոտրվելու է տարիներով ձևավորված հովանավորչության և կապերի արատավոր շղթան, և որ առաջ է գալու արժանապատիվ, արդար և հավասար հնարավորությունների հասարակություն։
Բայց ի՞նչ ունենք այսօր։
Այսօր մենք ականատես ենք լինում ճիշտ հակառակ պատկերին։ Պետական համակարգում, համայնքային կառույցներում և բազմաթիվ հիմնարկներում կրկին գերակայում է ոչ թե մասնագիտական կարողությունը, փորձը և արժանիքը, այլ անձնական կապերը, բարեկամական շրջանակները և քաղաքական խմբակին հավատարիմ լինելու գործոնը։ Աշխատանքի տեղավորումը հաճախ դարձել է ոչ թե մրցակցային գործընթաց, այլ փակ ակումբների ներսում բաշխվող «հնարավորություն»։
Հատկապես մտահոգիչ է, որ այս արատավոր երևույթը լայն կիրառություն է ստացել ՔՊ-ականների կողմից ղեկավարվող համայնքներում։ Տեղական ինքնակառավարման մարմինները, որոնք պետք է ծառայեն համայնքի բոլոր բնակիչների շահերին, շատ դեպքերում վերածվել են նեղ խմբային շահերի սպասարկման հարթակների։
Ցավոք, Շիրակի մարզը ևս բացառություն չէ։ Այստեղ բազմաթիվ քաղաքացիներ բարձրաձայնում են նույն խնդրի մասին՝ անտեսվում են արժանավոր մասնագետները, իսկ աշխատանքի են ընդունվում «յուրայինները»։ Սա խաթարում է ոչ միայն կառավարման որակը, այլև խորացնում է հասարակական անարդարության զգացումը:
2018 թվականի «հեղափոխական» խոստումները՝ կառուցել արդար, թափանցիկ և արժանահավատ պետական համակարգ, այսօր անխնա բացահայտվում են որպես հերթական սուտ։ Խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքի վերարտադրությունը պետական և համայնքային կառավարման մարմիններում ոչ միայն ցույց է տալիս, որ գործող իշխանությունը ոչ միայն ձախողվել է, այլ նաև փաստացի վերածվել է նոր՝ ավելի ճնշող և քաղաքականապես վերահսկվող համակարգի։
Պետք է հստակ ասել․ սա հերթական չկատարված խոստումը չէ միայն։ Սա քաղաքական խաբեություն է, որն ուղղակիորեն հարվածում է պետության հիմքերին, արժեզրկում է հանրային վստահությունը և ոչնչացնում է արդարության գաղափարը։

Նմանատիպ նյութեր

Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրավոր

Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։55-ի սահմաններում Քաջարան քաղաքում բախվել են «Kia Forte» մակնիշի ավտոմեքենան և «Կամազ» մակնիշի բեռնատարը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով «Kia Forte»-ի վարորդը տարբեր աստիճանի...

Փաշինյանը գիտակցում է` արդար ընտրություններով չի կարող հաղթանակ տանել․ «Ուժեղ Հայաստան»

Փաշինյանը գիտակցում է` արդար ընտրություններով չի կարող հաղթանակ տանել․ «Ուժեղ Հայաստան»

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններից 4 օր առաջ՝ այսօր, ձերբակալվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն ու Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։ Ձերբակալությունից ժամեր անց տարածվել է տեսանյութ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ուժեղ...

Փաշինյանը կորցնում է վերջին շանսը․ «Կարճ ասած»

6 տարի առաջ այս օրը՝ 44-օրյա պատերազմի 25-րդ օրը, Նիկոլ Փաշինյանը, որպես գերագույն գլխավոր հրամանատար, կոչով դիմեց քաղաքապետ-գյուղապետերին։ Տեսանյութ – Նիկոլ. «Այս կոչն ուղղում եմ մեր երկրի բոլոր քաղաքապետերին, բոլոր...

ՔՊ-ն արդեն խմբակային կալանավորումներ է անում՝ մի ընտանիքից երկու հոգի. Սևակ Խաչատրյան

Ի տարբերություն նախկինում եղած դեպքերի, երբ ընտանիքից մեկ հոգու էին կալանավորում, հիմա ՔՊ-ն նոր քաղաքականություն է որդեգրել՝ խմբակային կալանավորումներ են անում, ընտանիքից միաժամանակ երկու-երեք հոգու են կալանավորում կամ...

Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, մարզպետ կնշանակվի

Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, մարզպետ կնշանակվի

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը 2026 թվականի հոկտեմբերի 21-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի...