2018-ից ի վեր ոչ մի օր չի անցնում առանց նոր սկանդալի, նոր խայտառակության, շիզոֆրենիայի նոր նոպայի․ Արթուր Խաչիկյան

30 Մարտի, 2026

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Անիծյալ 2018 թվականից ի վեր, երբ այս նեղացկոտը խաբեց բոլորիս ու զավթեց իշխանությունը, ոչ մի օր չի անցնում առանց նոր սկանդալի, նոր խայտառակության, շիզոֆրենիայի նոր նոպայի։ Ամեն օրը ջուրն է ընկնում, ամեն օրն այս խելագար դիկտատորի մասնակցությամբ խայտառակ ռեալիթի շոուի մի նոր դրվագ է։

Նա իր թիկնապահների բանակով ներխուժում է եկեղեցի՝ պատարագի ժամանակ, որպեսզի միտումնավոր սադրի մարդկանց, դիտմամբ սկանդալ առաջացնի, իսկ հետո, երբ մարդիկ արձագանքում են դրան, վախկոտաբար նրանց վրա քսի տա իր ոստիկաններին։ Սադրում է, հետո ոստիկաններին քսի է տալիս։ Ուզում է շոշափել ժողովրդի դիմադրության կետը, որպեսզի նորից հարձակվի ու նորից որևէ ստորություն անի։

Երբ նրա թիմակիցը օրը ցերեկով քաղաքի կենտրոնում թքում է քաղաքացու երեսին, ոստիկանները նրա հետևից չեն վազում, քննչական կոմիտեն այստեղ խախտում չի տեսնում, քրեական գործ չի հարուցվում։ Ոչ ոք նրան չի բանտարկում։ Փոխարենը նստեցնում են երկու լրագրողի՝ հանրապետության գլխավոր խուլիգանի վիրավորանքներին պատասխանելու համար։

Սա տոտալ բռնապետություն է, որտեղ չկա օրենք, չկա արդարադատություն, այլ կան միայն թուրքական ու արևմտյան հատուկ ծառայությունների կողմից վարձված խելագար ավտոկրատի հիստերիկ նոպաները։ Որտեղ սեփական ժողովրդին տված նրա սիրո և հարգանքի խոստումները էժանագին սուտ դուրս եկան, ինչպես և նրա «սրտիկները»։

Այս ամենաթողությունը կարող են կանգնեցնել միայն նրանք, ովքեր հունիսին կգնան ընտրությունների և կընտրեն ցանկացած թեկնածուի՝ բացի այս կատաղած Հուդայից»։

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանը մտադիր չէ իր միջնորդությունը պարտադրել Հայաստանին և Ադրբեջանին. Կալուգին

Ռուսաստանը մտադիր չէ իր միջնորդությունը պարտադրել Հայաստանին և Ադրբեջանին. Կալուգին

Ռուսաստանի մոտեցումները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում չեն փոխվել։ Մոսկվան հանդես է գալիս Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման, անվտանգության ապահովման և տարածաշրջանի զարգացման օգտին։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ...

ՔՊ-ում պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը. «Հրապարակ»

ՔՊ-ում պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Շաքիի խայտառակ դեպքը բուռն քննարկվում է նաեւ իշխող թիմում, ՔՊ-ականներից շատերի համոզմամբ էլ՝ այդ միջադեպն ամբողջությամբ հօդս է ցնդեցրել իրենց հավաստիացումները՝ ապահով սահմանների, խաղաղության եւ այլնի մասին, ուստի մեղավորներն արժանի պատիժ...

Ի՞նչ ունեցվածք ունի Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը․ «Ժողովուրդ»

Ի՞նչ ունեցվածք ունի Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը, հանրությանը իրազեկելու և պաշտոնատար անձանց ունեցվածքի թափանցիկությունն ապահովելու նպատակով, շարունակում է ուսումնասիրել պետական կարևոր պաշտոններ զբաղեցնող անձանց հայտարարագրերը: Այս անգամ ուսումնասիրել ենք ՀՀ...

ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ «Ժողովուրդ»

ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ադրբեջանցու հայտնվելու դեպքը լուրջ դժգոհություն է առաջացրել իշխանության ներսում, հատկապես՝ Նիկոլ Փաշինյանի մոտ։ Մեր...

Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները․ «Հրապարակ»

Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ պարզ դարձավ, թե ովքեր են նոր խորհրդարանի վահագնալեքսանյանները կամ աքացի տվողները։ Հիշենք, որ նախորդ խորհրդարանում ընդդիմադիրների հետ ծեծկռտուքների ժամանակ մշտապես աչքի էր ընկնում Վահագն Ալեքսանյանը, որն ազատություն էր տալիս ոտքերին ու...