19 օր է ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ քննչական կոմիտեն կոծկում են գողությունը․ Գեղամ Մանուկյան

29 Հուլիսի, 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հայտարարությունը․

«Հարգելի հետեւորդներ, հայրենակիցներ, նաեւ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող, սակայն իշխանական անօրինականությունների մասին հաճախ լռող ու միջազգային հաթակներում փաշինյանական իշխանության ստաբանությամբ զբաղվող ՀԿ ներկայացուցիչներ։

Պարտադրված հանրային մամուլի հաղորդագրության միջոցն եմ օգտագործում՝ բարձրաձայնելու այսօրվա իշխանության կամակատար քննչական մարմինների անօրինական այն գործողությունների մասին, որոնց արդյունքում  արդեն 19 օր խայտառակ փաստի առաջ եմ կանգնած։ Ինչպես հայտնի է հանրությանը, 2025 թ.-ի հուլիսի 10-ի վաղ առավոտյան ՀՀ քննչական կոմիտեի և ոստիկանության ծառայողների մեծաթիվ խումբը մուտք է գործել իմ սեփականությունը համարվող բնակարան՝ այդտեղ փաստացի բնակվող որդուս՝ Տարոն Մանուկյանին խուզարկելու նպատակով։ Քննչական խմբի քննիչը պահանջել է հանձնել նաև իմ անձնական օգտագործման բջջային հեռախոսը։ Ես առարկել եմ՝ նշելով, որ օգտվում եմ պատգամավորի անձեռնմխելիության իրավունքից և քննիչի կողմից ներկայացված բնակարանի խուզարկության մասին դատարանի որոշման մեջ այդ մասին որևէ կետ առկա չէ, ուստի և իրավունք չունի առգրավել իմ աշխատանքային՝ պատգամավորական գործունեության համար ծառայող հեռախոսը։ Խուզարկության ավարտին, ստանալով հեռախոսազանգ ինձ համար անհայտ անձից (ազգանունը՝ Այվազյան), քննիչն առաջարկել է պատշգամբում առանձին զրուցել։ Այնուհետև, խիստ անակնկալ, քննիչը և մի քանի այլ ծառայողներ բռնությամբ հեռախոսս հափշտակել են, առանց որևէ իրավական հիմք ներկայացնելու:

Հավելեմ, որ մեր բնակարան ներխուժումը, խուզարկությունը, որդուս և նրա հետ ևս հինգ անձի եռօրյա ձերբակալությունը նույնպես անհիմն էր, քանի որ, որևէ անօրինական իր, արարք չհայտնաբերվելով, նրանք ազատ արձակվեցին: 

Բջջային հեռախոսիս բռնագրավման փաստի վերաբերյալ արդեն երկրորդ անգամ, որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել՝ ազդարարելով, որ՝

  • Քննչական մարմինների այդ արարքը հակասահմանադրական է. ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատգամավորն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել պատգամավորական գործունեության շրջանակներում հայտնած կարծիքի կամ քվեարկության համար: Սահմանադրության հիշյալ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ:
  • Հեռախոսս ապօրինաբար բռնագրավելը հակասում է «ՀՀ ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի «պատգամավորի գործունեության երաշխիքներին առնչվող այլ հարաբերությունների» դրույթը, և իբրև ՀՀ ազգային ժողովի պատգամավոր՝ իմ լիարժեք գործունեության հնարավորությունները։
  • ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցների կողմից բջջային հեռախոսիս փաստացի գողության հետեւանքով զրկված եմ ՀՀ քաղաքացիների հետ հանրային շփումների, սոցիալական հարթակներում իմ գործունեությունն ու դիրքորոշումներն արտահայտելու հնարավորությունից։ Իրավապահ մարմինների ապօրինությունների արդյունքում՝ հեռախոսիս հափշտակության պատճառով չեմ կարողանում մուտք գործել Facebook եւ Instagram սոցիալական հարթակների անձնական էջերս։

Միաժամանակ, բջջային հեռախոսում եմ պահում եմ աշխատանքային նշումներ, որոնց հասանելիություն չունենալը խաթարում է աշխատանքային պարտականություններիս և լիազորություններիս պատշաճ կատարումը։

ՀՀ Գլխավոր դատախազին ուղղված հանցագործության մասին դիմումներում  պահանջել եմ հանձնարարել համապատասխան միջոցառումներ ձեռնարկել՝ ինձ պատկանող և ապօրինի, առանց համապատասխան քրեադատավական ընթացակարգի կիրառման առգրավված բջջային հեռախոսս վերադարձնելու և նկարագրված անօրինական գործողություններ իրականացնող պաշտոնատար անձանց պատասխանատվության կանչելու նպատակով։

Շուրջ երկու շաբաթ է անցել, սակայն ՀՀ գլխավոր դատախազից որևէ պատասխան, արձագանք չեմ ստացել, ինչը եւս օրենքի խախտում է։ Քննչական մարմիններից ոչ մի կերպ չեմ ստացել բջջային հեռախոսիս բռնագրավման, փաստացի գողացման իրավական հիմքը: Ստացվում է 19 օր է ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ քննչական կոմիտեն կոծկում են գողությունը:

Երբ անօրինական, առանց մազաչափ հիմքի այս օրերին բանտարկված են Բագրատ եւ Միքայել Սրբազանները, ընկերներս՝ Իգոր Սարգսյանը, Արթուր Սարգսյանը, Սամվել Կարապետյանը, իմ երիտասարդ ընկերներ Անդրանիկը, Հրայր սարկավագը, Լիդիան, բազում ազնիվ քաղաքացիներ, ինչի՞ մասին կարելի է խոսել։

Նիկոլի ստրուկները շարունակում են գործել իրավապահ համակարգում, մինչեւ մի օր պատասխանատվության պատի առաջ փորձեն չքմեղանալ, թե աշխատավարձ էին ստանում, տուն էին պահում։ Այդժամ ուշ է լինելու։

Նմանատիպ նյութեր

Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքին

Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքին

Հյուսիսային Եմենը կառավարող «Անսար Ալլահ» (հութիների) շարժումը հայտարարել է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության վրա հարձակման մասին։ «Վերջին 48 ժամվա ընթացքում մենք իրականացրել ենք 4 թիրախային ռազմական գործողություն՝ օգտագործելով եմենական բալիստիկ հրթիռներ և...

Գեղարվեստական ոճի պատմվածքին բնորոշ նյութերի հավաքածու է․ Օրբելյանը՝ Քոչարյանի դեմ գործի մասին 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը դատական նիստից առաջ կարճ հարցազրույց է տվել լրագրողներին։ Հիշեցնենք, որ դատարանը քննում է նախկին նախագահի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը։ Փաստաբանը...

Ապօրինի գույքի բռնագանձման ուսումնասիրություն չսկսելու վերաբերյալ անձանց տվյալները գաղտնի են․ Դատախազություն

Ապօրինի գույքի բռնագանձման ուսումնասիրություն չսկսելու վերաբերյալ անձանց տվյալները գաղտնի են․ Դատախազություն

Դատախազությունը, ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցումների, պարզաբանում է, որ  «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ ուսումնասիրություն սկսելու հանգամանքը, դրա հիմքերը, դրա...

Այս գործը բացառապես քաղաքական է, մեկ մարդու անձնական վրեժխնդրության արդյունք է․ Խամոյան 

«Որևէ հիմնավորում, թե ինչու խափանման միջոցը պետք է լինի կալանքը, չի ներկայացվել ո՛չ դատախազության, ո՛չ քննիչների կողմից։ Հիմա, երբ դատախազությունը կրկին միջնորդել է ևս երկու ամսով երկարացնել կալանքը, դարձյալ որևէ փաստ չի ներկայացնում՝...

Երիտասարդները մեքենաներից գողություններ են կատարել՝ թողնելով տելեգրամյան ալիքի հասցե

Երիտասարդները մեքենաներից գողություններ են կատարել՝ թողնելով տելեգրամյան ալիքի հասցե

Հոկտեմբերի 14-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հանցագործության մասին հաղորդում էր ստացվել․ մայրաքաղաքի Հովսեփ Էմինի փողոցում գողացել էին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները՝ դիմապակու վրա թողնելով տելեգրամյան ալիքի հասցե։ Նախաձեռնվեց...