150 դրամ չվճարելու դեպքում քիչ է մնում գնդակահարություն սահմանեն. Գառնիկ Դանիելյան

Ապր 14, 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սիրելի՛ հայրենակիցներ, տարեսկզբին ձեր ընդվզման արդյունքում քաղաքային իշխանությունները տրանսպորտի սակագինը նախատեսված 300 դրամի փոխարեն սահմանեցին 150 դրամ։
Մինչ օրս էլ հազարավոր քաղաքացիներ շարունակում են բոյկոտը՝ չհամակերպվելով հերթական թանկացմանը։
Այսօր ՏՏԳՇՄՊ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստին բերվել էր մի նախագիծ, որը նախատեսում է վարչական տուգանք՝ տրանսպորտից առանց վճարի օգտվելու պարագայում։
Միասնական տոմսային համակարգի ներդնումը և տուգանքների սահմանումը արվում են նաև այն բանի համար, որպեսզի ընդդիմադիր ավագանու անդամների բերած ստորագրությունների հիման վրա տեղի ունենալիք նիստը ապօրինաբար բոյկոտելուց հետո մեր գործընկերները չկարողանան հարցը տանել հանրաքվեի։
Այս օրինագիծը բերելով՝ իշխանությունները փուլ առ փուլ պատրաստվում են նոր թանկացումների՝ կանխելով, որ մեր քաղաքացիներն իրենց բողոքի ձայնը բարձրացնեն։
150 դրամ չվճարելու դեպքում այնպիսի գործիքակազմ են ուզում կիրառել, որ քիչ է մնում գնդակահարություն սահմանեն․ խուզարկելու են մեր քաղաքացիներին, տնտղելու անձնական իրերը։
Ըստ այս տխրահռչակ օրինագծի, այն քաղաքացիները, որոնք չեն վճարում տրանսպորտից օգտվելիս, տուգանվելու են 10000 դրամի չափով, իսկ, նրանք, որոնք օգտվելու են, ենթադրենք, իրենց ընտանիքից մեկ այլ անդամին տրված արտոնությունների փաթեթից, տուգանվելու են 15000 դրամի չափով։ Որտե՞ղ է տրամաբանությունը։
Անգամ իշխանական պատգամավորները, որոնց հրահանգված էր կողմ քվեարկել, համաձայնեցին, որ նախագիծը խնդրահարույց է։
Քաղաքացու գրպանը մտնելով, սոցիալական բեռը օր օրի ծանրացնելով, միայն ավելի եք ուժգնացնում ձեր հանդեպ ատելությունը»։

Նմանատիպ նյութեր

Շարունակական զիջման քաղաքականությունը վերջանում է ինքնասպանությամբ. Հրանտ Մարգարյան

Հանրապետության հրապարակից մեկնարկել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ավանդական Ջահերով երթը: «Զա՛րկ, երբ հալածում են քեզ» և «Մի՛ ուրացիր» կոչերով են այս տարի առաջնորդվում երթի մասնակիցները: Կոչեր՝ ուղղված աշխարհին և, ցավոք,...

Սրբապիղծի ոտքը չպիտի լինի Ծիծեռնակաբերդում․ զոհվածի մայր

Հանրապետության հրապարակից մեկնարկել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ավանդական Ջահերով երթը: «Զա՛րկ, երբ հալածում են քեզ» և «Մի՛ ուրացիր» կոչերով են այս տարի առաջնորդվում երթի մասնակիցները: Կոչեր՝ ուղղված աշխարհին և, ցավոք,...

Հայոց ցեղասպանությունը պատմական աբստրակցիա չէ, ողբերգություն է, որի ցավը չի ամոքվում է առ այսօր․ Զատուլին

Հայոց ցեղասպանությունը պատմական աբստրակցիա չէ, ողբերգություն է, որի ցավը չի ամոքվում է առ այսօր․ Զատուլին

Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հանդես է եկել հայտարարությամբ: «1915 թվականի ապրիլի 24-ը մի օր է, որը չի կարելի լուսավոր անվանել, դա սգո օր է, հիշատակի օր մեկուկես միլիոն անմեղ...

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջով Սիրիայում բողոքի ակցիա է իրականացվել

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջով Սիրիայում բողոքի ակցիա է իրականացվել

Օսմանյան կայսրությունում 1915 թվականին հայերի նկատմամբ մեծագույն ոճիր է իրականացվել՝ ցեղասպանություն: Ապրիլի 24-ին ընդառաջ, Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ «Ժողովրդավար հայ երիտասարդության շարժումը» Սիրիայի Ղամըշլը քաղաքում գտնվող «Միացյալ ազգերի...

«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՏ». ՔՊ-ական զառանցանք․․․․․ Արթուր Խաչատրյան

«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՏ». ՔՊ-ական զառանցանք․․․․․ Արթուր Խաչատրյան

Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Նիկոլն ու նիկոլականները, ոգևորության պահին, հայտարարում են, թե Հայաստանի վերանկախացումից ի վեր մեր երկրի միակ հաջողությունը Կիրանցի հատվածում կառուցած պատն է։ Այն, որ նիկոլն ու նիկոլականները հպարտանալու ոչինչ չունեն,...