1 ու կես տարվա պարտադիր ծառայության շուրջ դիտարկումներ․ Գեղամ Մանուկյան

24 Նոյեմբերի, 2025

Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովում քննարկվելու է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը, որն առավել հայտնի է պարտադիր ծառայության ժամկետը կրճատելու եւ մեկ ու կես տարի դարձնելու առաջարկ։

Ցավոք, բացակայելու եմ նիստից, քանի որ գործուղման եմ գտնվում ու մասնակցում եմ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին։

Այդ իսկ պատճառով պարտքս համարեցի հրապարկել դիրքորոշումս այս հարցի շուրջ, որը ներկայությանս դեպքում կբարձրաձայնեի հանձնաժողովում։ (հասկանալի պատճառով՝ փոքր ինչ երկար եղավ)։

Զինված ուժերում պարտադիր զինծառայության ժամկետի կրճատման հանրային այս քննարկումը խիստ արհեստական է եւ ընթանում է անառողջ հունով, երբ քննարկման ջրբաժանը, ոչ առանց հետին նպատակով, հունավորվում է ծառայության ժամկետի կրճատման «կողմ թե դեմ» բաժանման։

Դեռ ոչ վաղ անցյալում, երբ հիշեցվում էր ծառայության ժամկետի կրճատման կառավարության նախընտարական խոստման մասին, ՀՀ պաշտպանության նախարարը ԱԺ ամբիոնից նախատում էր, թե բազում գործոններ պետք է հաշվի առնել եւ չի կարելի շտապել։

Հիմա, առանց փաստարկված, հրապարկված տվյալների, հիմնավորումների, այդ «գործոնները» վերացված լինելու մասին փաստարկված բացատրությունների, հապշտապ նախաձեռնությամբ, տպավորություն է, որ գործ ունենք լոկ նախընտրական քարոզարշավի գործիքի հետ։

ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄՆԵՐ

ԶՈՒ հետ կապված բոլոր նախաձեռնությունների, բարեփոխումների գերագույն խնդիրը, ելակետը ՀՀ ազգային անվտանգությունն է, պաշտպանունակությունը, երկրի այս տարածաշրջանում խաղաղ, ապահով, արժանապատիվ ապրելու հիմքերի ստեղծումը։

Պարտադիր զինծառայության ժամկետը գերնպատակ չէ, պարտադիր զինծառայության ժամկետները, տարիքային սահմանափակումները, գերնպատակ չեն։ Դա շատ այլ անվտանգային, ապահովական միջոցներից զուտ երկար շարքում մեկն է։

Ցանկացած քայլ, նորամուծություն պետք է հիմք ընդունի այս ելակետը, հիմնված լինի այս ամենի համապարփակ ուսումնասիրության, ծրագրավորման միջոցով։

Անվտանգությունը, ԶՈՒ զորությունը միշտ էլ բոլոր համակարգերում երկրի պաշտպանունակության, խաղաղության հաստատման, պարտադրման եւ ապահովման հենքն է՝ միահյուսված այլ բազում գործոնների հետ։

Պետական մտածողությունից զուրկ, լոկ ժողովրդահաճոյության վրա հիմնված քաղաքականությունը հղի է անդառնալի կորուստներով եւ անվատանգային համակարգի փլուզմամբ։

Չկա փաստարկված հիմնավորվում այն մտահոգության փարատման, թե պարտադիր ծառայությունը մեկ ու կես տարի կրճատելով հնարավոր կլինի նշանակալի նվազեցնել բանակից տարբեր զարտուղի միջոցներով խուսափելու ցավալի ցուցանիշը։

Այս ծրագրի ազդարարման, մեկնարկի, ժամկետների փոփոխությամբ, «լայվային», քարոզչական մանիպուլացիաներով համեմված ազդարարումը փաստում են, որ այն նախընտրական, քվեի ակնկալիքով այսրոպեական քայլ է։

Միայն փաստը, որ նախապես պլանավորված 2026 թվականի ամառային զորակոչի փոխարեն, միայն Փաշինյանի կարճ «լայվով» ազդարարվեց, թե այն սկսվելու է ձմեռային զորակոչից սկսած, փաստում է այս նախաձեռնության հետեւողական, հիմնավոր պլանավորման բացակայության մասին։

ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1․Նախաձեռնությունը հիմնված չէ համապարփակ վերլուծության, և պլանավորման վրա։ Օրինակ, սեպտեմբերին հարցումով պահանջել էի այս փոփոխության համար հիմք դարձած ուսումնասիրությունները, վերլուծությունները, ծրագրերը։

2 ամիս հետո միակ պատասխանը լոկ երկու թվի տարմադրում էր՝ «Հայրենյաց պաշտպան» ծրագրի մասնակիցների թիվը եւ ատեստացիայով աշխատավարձերի բարձրացման տոկոսը։

2․ԶՈՒ ԳՇ, պաշտպանական այլ ստորաբաժանումների հստակ գնահատականները, կանխատեսումները, կարծիքները բացակայում են ու սահմանափակվում են հատուկենտ կցկտուր հայտարարությունները, թե ամեն ինչ կառավարելի է այս ծրագրի գործարկման դեպքում։

3․Առաջնագծում արձանագրված վիճակը, մարտական հերթապահության այսօրվա շարքային, պայմանագրային կազմի ծանրաբեռնված հերթապահությունը, բազմաթիվ մարտական դիրքերի, հենակետերի թափուր լինելը, ստեղծում են անվտանգային մեծագույն սպառնալիք։

4․Ամրագրված «խաղաղությունը», սահմանազատման-սահմանագծման գործընթացի տեղում դոփելն ու ժամկետների անորոշությունը, չեն ստեղծում այն գրավականը, թե նման կրճատումները էականորեն չեն ազդի առաջնագծի, անվտանգային համակարգի միասնականության վրա։

5․Առնվազն 3 զորակոչ ՀՀ ԶՈՒ կազմում ստեղծելու է անառողջ հոգեբանական, տրավմատիկ, իր ազդեցությունը բացասաբար թողնող վատ նախադեպ, երբ Սահմանադրության պարտադիր զինվորական ծառայության ժամկետները տարբերակված են լինելու։

6․Առաջնագծի վրա այս պայմաններում ապագա զորակոչվածները շատ ավելի դժվարին, երկարատեւ մարտական հերթապահություն են իրակացնելու, դրա բացասական հետեւանքներով հղի իրականության առաջ են կանգնեցնելու զինված ուժերին։

7․Բացը լրացնելու համար ԶՈՒ ղեկավարությունը, զորակոչի պատասխանատուները, ՀՀ կառավարությունը ստիպված են լինելու 25-օրյա վարժական հավաքների անվան տակ շատ ավելի մեծ թվով քաղաքացիների զորակոչել՝ նրանց շուրջ մեկ ամիս զրկելով քաղաքացիական կյանքից, պատճառելով տնտեսական, ֆինանսական, ընտանեկան դժվարություններ։

ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

1․Ծառայության ժամկետների կրճատումը պայմանավորել մի շարք զուգահեռ, ներդաշնակված, համադրված գործողություններով։

2․Ուսումնասիրել եւ լուծել ՀՀ ԶՈՒ ծառայողների բազային աշխատավարձի բարձրացման հարցը՝ սահմանափակվելով ատեստացիայի անվան տակ զինծառայողների մեծ մասի չվերաբերած, շատ ավելի քիչ թվով անձանց վճարման բարձրացմանը։

3․Փոխել Բանակի, ծառայության նկատմամբ հանրային ընկալումը՝ դադարեցնելով ՀՀ ԶՈՒ արժեզրկման, զինծառայողին, նրա առաքելության նսեմացման, այլ սոցիալական շերտերին ստորադասման իշխանական գործելաոճը։

4․Հանրակրթական համակարգում հստակ գործիքներով խթանել ՆԶՊ առարկայի խստացված ուսուցանումը, ներդնել զինվորական ուսումնական հաստատություններ դիմորդների ուղղորդման խրախուսման մեթոդներ:

5․Մշակել պարտադիր եւ պայմանագրային զինվորական ծառայության ավարտից հետո քաղաքացիական կյանքին ինտեգրման առավել բարենպաստ պայմանների ներդրման համալիր ծրագիր, երբ կխրախուսվեն առողջապահական, կրթական, զբաղվածության ապահովման ծրագրերը։

6․Հանրային իրազեկման, հասարակական ընկալման փոփոխության բազմակողմանի և երկարատև արշավ՝ հանրության շրջանում զինծառայության նկատմամբ վստահության եւ հարգանքի արժանացման համար»։

Գեղամ Մանուկյան

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Մի շարք օրենքներում տեղի են ունենում փոփոխություններ և լրացումներ

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Մի շարք օրենքներում տեղի են ունենում փոփոխություններ և լրացումներ

  Ազգային Ժողովում տեղի է ունենում Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի  և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը։ Նիստի օրակարգն՝ այստեղ։ Մանրամասները՝ ուղիղ...

Երկրորդ ընդդիմադիր գործիչն է մահանում անազատության մեջ. ո՞վ է պատասխան տալու. Սամվել Հակոբյան

Երկրորդ ընդդիմադիր գործիչն է մահանում անազատության մեջ. ո՞վ է պատասխան տալու. Սամվել Հակոբյան

«Հայաստան» դաշինքի անդամ Սամվել Հակոբյանը գրում է. «Արդեն առնվազն երկրորդ ընդդիմադիր գործիչն է մահանում անազատության մեջ։ Հարց է առաջանում՝ արդյոք նրանք այսօր ողջ չէի՞ն լինի, եթե դատարանները նրանց նկատմամբ նույնքան մեղմ գտնվեին, որքան երեկ Գյումրիում թմրանյութի...

Պուտինը ՀԱՊԿ երկրներին կոչ է արել ուժեղացնել համագործակցությունը

Պուտինը ՀԱՊԿ երկրներին կոչ է արել ուժեղացնել համագործակցությունը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները համագործակցության զգալի փորձ են կուտակել, սակայն, հաշվի առնելով միջազգային լարվածությունը, անհրաժեշտ է ավելացնել կազմակերպության առջև ծառացած խնդիրների լուծմանն ուղղված ջանքերի համակարգումը։ Այս...

Քաղաքական բանտարկյալների և այլ հետապնդվող անձանց իրավունքների համար պայքարը պետք է լինի առաջնահերթություն. փաստաբան

Քաղաքական բանտարկյալների և այլ հետապնդվող անձանց իրավունքների համար պայքարը պետք է լինի առաջնահերթություն. փաստաբան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Հատկապես ծանր է գիտակցել, որ Արսենի կալանավորվել էր մի ընթացքում, երբ արդեն հարյուրավոր դարձած քաղաքական կալանավորումները վերածվել էին բթացած վիճակագրության: Ինքս ափսոսում եմ, որ այս կալնավորման դեպքով որևէ...

Աշխարհաքաղաքական «գործ»․ տեղի կունենա Աննա Գրիգորյանի, Սևակ Խաչատրյանի  և  Արամ Օրբելյանի ասուլիսը

Աշխարհաքաղաքական «գործ»․ տեղի կունենա Աննա Գրիգորյանի, Սևակ Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը

Չորեքշաբթի ՝ նոյեմբերի 11-ին, ժամը 11:00- ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում (Էրեբունի Պլազա Բ/Կ) տեղի կունենա ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանի, Սևակ Խաչատրյանի և փաստաբան Արամ Օրբելյանի ասուլիսը: Այս մասին հայտարարություն...