1 տարում ՔՊ կուսակցությանը ֆիզիկական անձանց կողմից նվիրատվությամբ տրվել է 138 մլն 880 հազար դրամ. «Ժողովուրդ»

25 Օգոստոսի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պետական պաշտոնյաներից զատ՝ հայտարարագիր է ներկայացվում նաև կուսակցությունների կողմից։ «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած 2024 թվականի հաշվետվությունը։

Համաձայն այդ հաշվետվության՝ ՔՊ-ի ղեկավար կազմը բաղկացած է 15 հոգուց՝ Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան, Արայիկ Հարությունյան, Արմեն Փամբուխչյան, Արսեն Թորոսյան, Արփինե Դավոյան, Գեւորգ Պապոյան, Գնել Սանոսյան, Ռոմանոս Պետրոսյան, Ռուբեն Ռուբինյան, Սասուն Միքայելյան, Սուրեն Պապիկյան, Վահագն Ալեքսանյան, Վաղարշակ Հակոբյան, Տիգրան Ավինյան։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի տարածքային 41 ստորաբաժանում։

Կուսակցությունը նախորդ տարի իրականացրել է 6 հետազոտություն․

«Ինչպես են գյումրեցիները վերաբերվում նախնական ընտրությանը» hարցում,

«Հարցում Երևանում» hարցում,

«Հայաստանում հարցվածների մեծ մասը կարծում է՝ երկրում կա խոսքի ազատության բարձր մակարդակ» վերլուծական, «Հայաստանի Հանրապետության սոցիալ-հոգեբանությունը» նկարագրական,

«Իշխանության ճյուղերի տարանջատումը» նկարագրական,

«Ի՞նչ է քաղաքական պատասխանատվությունը»։

ՔՊ-ի դրամական մուտքերը նախորդ տարի կազմել են ընդամենը 487 մլն 522 հազար դրամ, որից Օրենքով սահմանված կարգով ստացված բյուջետային ֆինանսավորումը կազմել է 214 մլն 646 հազար դրամ։

Ֆիզիկական անձանց դրամական նվիրատվությունները կուսակցությանը կազմել են 138 մլն 880 հազար դրամ, որոնք տրվել են 590 անձանց կողմից։

ՔՊ կուսակցությանը անդամավճար է վճարել 10 հազար 277 մարդ, որոնց վճարած գումարը կազմել է 109 մլն 199 հազար դրամ։

Տեղական և միջազգային համագործակցության շրջանակներում կուսակցությանն ու նրա անդամներին ուսումնառության, վերապատրաստման, համաժողովներին, սեմինարներին ու նմանատիպ այլ միջոցառումներին մասնակցության նպատակով հատուցված համապատասխան միջոցների շարքում ներառված է «Չինաստանի կոմունիստական կուսակցության պատմությունը» թեմայով միջոցառումների շարքը, որի գնահատվող գումարը կազմել է 7 մլն 765 հազար դրամ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու Հակակոռուպցիոն դատարանի որոշումը պատրաստվում է բողոքարկել պաշտպանական թիմը: Այս մասին news5tv-ի փոխանցմամբ՝ ասել է  փաստաբան Արամ Օրբելյանը։ Փաստաբան Արամ Օրբելյանը երկուշաբթի է ստանալու դատական ակտի...

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ: Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության։ Այս...

Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես»

Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես»

«Ականատես» դիտորդական առաքելությունը տարածել է հայտարարություն ընտրությունների նախաշեմին իրավապահ գործողությունների թափանցիկության, համաչափության և հանրային վստահության ապահովման վերաբերյալ։ Հայտարարության մեջ ասված է. «Հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական...

ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ  

ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ  

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները նշանակվելուց հետո՝ մինչև քվեարկության նախորդ օրը՝ հոկտեմբերի 24-ի ժամը 19։00-ն, թվով 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից երեքում՝ թիվ 12, թիվ 25 և թիվ 36, ստացվել է ընդհանուր 6 դիմում և գրություն, որոնցից մեկը՝...

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ նժույգթափեր վարժության եզրափակչում հավաքելով 15,300 միավոր։ Այս վարժությունում Հայաստանի...