Սուտ, այս անգամ՝ ՄԱԿ նստաշրջանում

26 Փետրվարի, 2025

 

Փետրվարի 25-ին Ժնևում` ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և խոսքով է հանդես  եկել «Ազատություն առցանց կոալիցիայի» «Միացրեք համացանցը. համացանցի անջատումների ազդեցությունը» խորագրով բարձրաստիճան միջոցառմանը։ Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում անդրադարձել է թվային տեխնոլոգիաների ընդլայնմանը, ինչը ստեղծում է նոր մարտահրավերներ, որոնք հաղթահարելու համար անհրաժեշտ են ոչ ավանդական լուծումներ և միջազգային սերտ համագործակցություն:

Նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկաների ուշադրությունն է հրավիրել Հայաստանում խոսքի ազատության և մարդու իրանունքների պաշտպանության բարձր ցուցանիշներին և այս ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

ԱԳ նախարարի տեղակալը մասնակցիներին ներկայացրել է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդում թվային տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող աշխատանքները: Այս համատեքստում առանձնանշվել է Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի և Էստոնիայի կողմից նախաձռնված համատեղ հայտարարությունը՝ թվային տեխնոլոգիաների և կանանց ու աղջիկների իրավունքների վերաբերյալ:

Արձանագրենք, որ ՀՀ-ում խոսքի ազատության և մարդու իրավունքների իբր բարձր մակարդակի մասին խոսում է միայն իշխանությունը, իսկ նրանց հակադարձող փաստերը բազմաթիվ են

 

Նմանատիպ նյութեր

ԱԳ փոխնախարարները վերանշանակվել են

ԱԳ փոխնախարարները վերանշանակվել են

Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 26-ի N 749-Ա, 750-Ա, 751-Ա որոշումներով Մնացական Սաֆարյանը, Վահան Կոստանյանը և Ռոբերտ Աբիսողոմյանը վերանշանակվել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի...

Ինձ մոտ տպավորություն է, որ մեզ նոր աղետ է սպասվում․ Մեսրոպ Մանուկյան 

«2018 թվականին, երբ որ հետապնդումը սկսվեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, հետևից տեսանք՝ ինչ արհավիրք եկավ մեր պետության, մեր ազգի գլխին։ Եվ այսօր, այսօր այն տպավորությունն է իմ մոտ, որ մեզ նոր աղետ է սպասվում։ Նոր արհավիրք է սպասվում։ Եվ ո՞նց։...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հիվանդանոցից ԱԱԾ ուղեկցությամբ տեղափոխեցին Հակակոռուպցիոն դատարան։ Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեում Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը վատացել էր: Մանրամասները՝ ուղիղ...

Նարե Առաքելյանը` Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Նարե Առաքելյանը` Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Պատանի ծանրորդները շարունակում են հաջող ելույթների շարքը Եվրոպայի առաջնությունում: Կոսովոյում ընթացող Եվրոպայի պատանիների ու Մ15 տարեկանների առաջնության մինչև 15 տարեկան աղջիկների պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Նարե Առաքելյանը պոկում վարժությունում երեք հաջող...

Իրանն ու Օմանը պայմանավորվել են կիսել Հորմուզի նեղուցում նավագնացությունից ստացվող եկամուտները. ԻՀՊԿ

Իրանն ու Օմանը պայմանավորվել են կիսել Հորմուզի նեղուցում նավագնացությունից ստացվող եկամուտները. ԻՀՊԿ

Իրանն ու Օմանը պայմանավորվել են կիսել Հորմուզի նեղուցում նավագնացությունից ստացվող եկամուտները, հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին։ Իրանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր օմանական կողմի հետ Հորմուզի...