Սկանդալային ձայնագրություն` «փողը չեն մուծում, մի´ քշեք»․ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն մեկնաբանություն չունի

25 Փետրվարի, 2025

Համացանցում ձայնագրություններ են տարածվել ավտոբուսի վարորդների և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ղեկավար անձնակազմի միջև եղած տարբեր խոսակցություններից։ Դրանց մեծ մասը վերաբերում է քաղաքացիների կողմից ուղեվարձը չվճարելու դեպքում ավտոբուսը չվարելու հրահանգին։ Factor TV-ն լսել է ձայնագրությունները, առանձնացրել դրանք։ Ներկայացնում ենք ձայնագրությունների սղագրությունը։

«Տղերքին փոխանցեք՝ հետներդ մարդիկ կան, որ ասում են՝ մի քշեք։ Վարորդներին ասեք՝ թո՛ղ չքշեն, էդ մարդիկ մեր մարդիկ են»։

«Տղերք, ուրեմն նայեք ոնց եք անում․ մենք հազար անգամ ասում ենք, ոնց որ հազար անգամ ոչ մեկ ուշադրություն չի դարձնում մեր ասածներին։ Շատ սխալ եք աշխատում, երկու դուռը միանգամից բացել չկա, հազար անգամ ասում ենք, հազար անգամ էլ նույն բանը տենում ենք։ Մի դուռը բացում եք, մտնում են, երկրորդ դուռը բացում եք՝ իջնում են, ինչքա՞ն կարելի ա նույն բանը ասել։ Ի՞նչ անենք ախպեր ջան, դրա համար իրարից հրաժարվե՞նք, հա՞, տղերք։ Էդ խոսակցությունը մեր վրա ա գալիս, չէ՞։ Մինչև էդ լավ աշխատում էիք, ախպե՛ր, հիմա խի՞ չեք աշխատում՝ երկու դուռ եք միանգամից բացում»։

«Տղե՛րք, մի հատ սաղին փոխանցեք՝ էդ վարորդները սրտացավ չեն մոտենում, հեչ պետքները չէ՝ ստանո՞ւմ են, չեն ստանո՞ւմ։ Տղե՛րք, ասեք՝ տենց չի կարելի, ապե՛, թող իրանք սրտացավ մոտենան, իրանցն ա էլի, ի՞նչ տարբերություն։ Թող ասեն՝ վճարե՛ք, իջե՛ք։ Հիմա ահագին, լիքը բողոքներ են եկել մեր տղերքի վրա, ավելորդ բացատրություններ պիտի տաք, տույժեր, կամ չգիտեմ՝ ոնց կորոշեն։ Դրա համար նկատողություն, ասե՛ք՝ թող իրանց անտարբերի պես չպահեն»։

«Տղե՛րք, սաղդ ձեր գծերին փոխանցեք՝ որ փողը չեն մուծում, մի՛ քշեք, կանգնեք ասեք՝ վճարե՛ք, թե չէ՝ չեմ քշում։ Ոչ մեկ ձրի չնստի, բոլորին փոխանցեք, տղե՛րք»։ «Տղե՛րք ջան, բարև ձեզ, Վահեն ա ձեր հետ խոսում։ Տղե՛րք ջան, ուրեմն լսեք, ցավդ տանեմ, եթե չեն վճ

արում, ընդհանրապես չեք քշում, չեք շարժվում տեղից, կանգնեք, մի՛ քշեք, մինչև չվճարեն։ Էն որ ստից «դռռցնում ա», վերցրե՛ք կտրոնը, նայե՛ք, որ չխաբեն ձեզ, ոչ մեկս էշ չենք, մենք ուզում ենք գնանք արդար նպատակի։ Ով «վիզ դրեց» չվճարողների դեմ, ես իրան պատասխան եմ տալիս իր աշխատանքով, եկեք պայքարենք թող վճարեն»։

«Տղե´րք ջան, ձերոնց ասեք՝ ում ավտոն ընդդիմադիր նստի, վռազ կապվեն ձեր հետ, դուք էլ մեզ ասեք արագ, իմանանք՝ ինչ ենք անում»։

Հրապարակված ձայնագրության մեջ մի հատված էլ վերաբերում է փետրվարի 20-ին ձյան առատ տեղումների ժամանակ ստեղծված իրավիճակին։

«Տղե՛րք կանգնած տեղներդ մնացեք, պիտի մաքրեն, որ գաք, չեք կարա գաք, ստեղ ավելի վատ վիճակ ա, կխփեք ավտոները կջարդեք, կմնաք ջարմի տակ, որտեղ կանգնած եք՝ ըտեղ էլ կանգնած մնացեք»։

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը Factor TV-ին ասել է՝ տեսել է հրապարակումները, բայց չի մեկնաբանում։ Ուշագրավ է, որ մինչ այս «Երևանի ավտոբուս» ընկերությունը՝ քաղաքային իշխանության գլխավորությամբ, պնդում էր, որ վարորդներին չվարելու որևէ հրահանգ չի տրվել, միայն ասվել է, որ քաղաքացիներին հորդորեն վճարել ուղեվարձը։ Այսօր հրապարակված ձայնագրությունները, ստացվում է, հակասում են մինչ այս հնչած պնդմանը։ Ի դեպ, գերմանական MAN մակնիշի ավտոբուսներում վերջերս տեղադրվել են երկրորդ վալիդատորները, որպեսզի ուղևորները նաև երկրորդ դռնից մտնելիս կարողանան վճարել։ Առավոտյան և երկոյան ժամերին տրանսպորտը գերբեռնված է և քաղաքացիները  տրանսպորտ բարձրանալու հնարավորություն չեն ունենում անգամ երկրորդ կամ երրորդ դռնից: Հրապարակված ձայնագրության մեջ հնչած հրահանգը, թե երկու դռները միանգամից մի բացեք, առնվազն տրամաբանական չէ: Ուղեվարձի 100 դրամ սակագնի թանկացումից հետո պարբերաբար են արձանագրվել դեպքեր, երբ վարորդները չեն վարել ավտոբուսը, անգամ ուղևորներին իջեցրել են չվճարելու համար: Նրանց աշխատանքային պայմանագրում այդպիսի որևէ կետ առկա չէ: Վարորդները իրավունք ունեն միայն անհրաժեշտության դեպքում ուղևորներին զգուշացնել, որպեսզի ուղևորավարձը վճարեն միայն օրենսդրությամբ սահմանված կարգով, չթույլատրել ուղևորավարձի առձեռն վճարում:

Նմանատիպ նյութեր

Մեյմունի նման էն զնաչոկը կպցրել ա, ասում ա՝ Արարատը մոռացեք․ սարսափելի թուրքամետ ա․ Հարցում

  «Ձեզ համար է՞լ է պարզ, որ խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարող բերել, քանի որ Ազգային Ժողովում այս անգամ այդքան պատգամավոր չունի, որ խաղաղության պայմանագրի օգտին քվեարկեն»,- այս հարցն է տրվել Լոռվա բնակիչներին։ Կարծիքները՝...

Գազը կթանկանա, հացը կթանկանա․ Եվրոպայից բան դուրս չի գա, խաբեբա են․ Հարցում

  «Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր խմիչքները, գյուղմթերքը։ Ասել են՝ գազն էլ այլևս արտոնյալ գնով չեն տալու։ Քաղաքացին հույս ուներ, որ գոնե իշխանափոխությամբ ռուսների հետ...

«Հիմա շտապում եմ հաց ուտելու»․ Սրբուհի Գալյանը պատասխանեց ընդամենը 1 հարցի

  «Ասում եք՝ ի՞նչ գիտեք, որ «Քաղաքացիական պայմանագրին» չեն գաղտնալսել։ Եթե այդպես է, ինչո՞ւ հրապարակում չեղավ, և բոլոր հրապարակումներն ընդդիմությանն են վերաբերում»,- արդարադատության նախարարին հարց ուղղեց լրագրողը։...

Լսեցինք ձևակերպումներ, թե ՍԴ-ն քննել է նման գործեր․ ՀՀ պատմության մեջ նման գործ չի եղել, սա առաջինն է․ Օրբելյան

  ՀՀ Սահմանադրական դատարանում շարունակվում է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը։ Հիշեցնենք, որ ՍԴ դիմել էին ընտրությանը մասնակցող 18 քաղաքական ուժերից 7-ը՝ «Ուժեղ Հայաստան» և...

ԿԸՀ ներկայացուցիչը ակնհայտ դժգոհ դեմքով քննարկում էր ՔՊ-ի հետ

«Երեկվա մեր դիրքորոշման մեջ ես անդրադարձ կատարեցի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առերևույթ, մոտավորապես՝ 50%-ի չափով նախընտրական հիմնադրամում թույլատրելի ծախսերի գերազանցման մասին,...