Ռուսական ոսկու վերարտահանման կրճատումը հունվարին 40%-ով նվազեցրել է արտաքին առևտրաշրջանառության ծավալները. Սուրեն Պարսյան

2 Մարտի, 2025

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը թելեգրամի իր ալիքում վերլուծել է ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին ցուցանիշները

ՄԱՍ 1.
2025 թվականի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվությունն աճել է 7.1%-ով, այդ աճը հիմնականում ապահովել են շինարարությունը(11,6%) և առևտուրը(9,6%): Ռուսական ոսկու վերարտահանման կրճատումը իր բացասական ազդեցություն է թողել արդյունաբերության(-10,4%) և արտաքին առևտրաշրջանառության(-40%) ծավալների վրա: Արտաքին առևտրի ծավալների էական կրճատում կլինի նաև հաջորդ ամիսների ընթացքում, ինչը այլ հավասար պայմաններում իր բացասական ազդեցություն կթողնի փոխարժեքի շուկայի վրա:

ՄԱՍ 2.
Ուշագրավ է նաև այն փաստը, որ 2025 թվականի հունվարին դեկտեմբերի համեմատ տնտեսական ակտիվությունը նվազել է 45.3%-ով(նման մտահոգիչ ցուցանիշ վերջին տասնամյակում չի գրանցվել). անկում են գրանցել տնտեսության բոլոր ճյուղերը, այդ թվում` արդյունաբերությունը` -41,3%, շինարարությունը` -86,3%, առևտուրը` -51,8%, ծառայությունները` 19,7%:     Շինարարության և ֆինանսական ծառայությունների անկումը հիմնականում պայմանավորված է եկամտային հարկի վերադարձի ծրագրի դադարեցմամբ, որը հաջորդ ամիսների ընթացքուն էլ ավելի կխորանա:
2025 թվականի տնտեսական ցուցանիշները անհնար է լինելու հասնել առանց նոր աճի գործոնների, իրավիճակը չի փրկի նաև Ամուլսարի հանքավայրի հապշտապ, առանց բավարար հիմնավորվածության շահագործումը:

Մաս 3.
Միջին անվանական աշխատավարձը հունվարին դեկտեմբերի համեմատ նվազել է 21,3 տոկոսով. նվազել են և մասնավոր, և պետական հատվածների աշխատողների աշխատավարձերը, ինչը կարող է պայմանավորված լինել դեկտեմբեր ամսին տրվող առատ պարգևավճարների, հավելավճարների հետ:

ՄԱՍ 4.
Հիմնականում դրամի արժևորմամբ, ներկրումների աճով պայմանավորված գնաճը գտնվում է ցածր մակարդակի վրա` 1,7%, որը բացասական ազդեցություն է թողնում տեղական արտադրության վրա:

Նմանատիպ նյութեր

Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող են քննարկել նոյեմբերի 11-ին

Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող են քննարկել նոյեմբերի 11-ին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատարանը հրապարակում է Սեդրակ Քոչարյանի վերաբերյալ որոշումը

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում քննվել է հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Այս պահին հրապարակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի...

Ասատրյանին և Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը

Ասատրյանին և Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը

Ստեփան Ասատրյանին (Տ. Արամ քահանա Ասատրյան) և Արամայիս Թախմազյանին (Տ. Թադե քահանա Թախմազյան) կարգալույծ հռչակելու՝ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությունն անվավեր ճանաչելու հայցը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չէ։ Համապատասխան որոշումը կայացրել է...

Փաշինյանը հանրաքվեի է նախապատրաստվում. «Հրապարակ»

Փաշինյանը հանրաքվեի է նախապատրաստվում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ուժեղ Հայաստանում» երեկ երկար են քննարկել՝ հրապարակայի՞ն պատասխանել Փաշինյանի հայտարարությանը, որ եթե չհաջողվի համոզել ընդդիմությանը նոր սահմանադրության հարցում, արտահերթի կգնան, թե՞, այնուհանդերձ, խուսանավել, քանի դեռ հարցն օրակարգ չի մտել։...

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ «Ժողովուրդ»

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության շուրջ սկանդալային և անսպասելի իրավիճակ է ստեղծվել։ Մեզ հաջողվել է պարզել, թե առաջադրված դատավորներից ով քանի ձայն է ստացել ՍԴ ներսում....