«Չաղ Ռուստամին» կալանքից ազատած դատավորը Մասիս Մելքոնյանն է

27 Փետրվարի, 2025

Երեկ հայտնի դարձավ, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը` Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, բավարարել է փաստաբանների միջնորդությունը` սպանության կազմակերպման մեջ մեղադրվող «Չաղ Ռուստամը»` Ռուստամ Ստեփանյանը, ազատ է արձակվել, նրա նկատմամբ կիրառվեց այլընտրանքային խափանման միջոց:

Ուշագրավ է, որ սպանության համար կալանավորված «Չաղ Ռուստամին» ազատ է արձակել  դատավոր Մասիս Մելքոնյանը։

Հիշեցնենք, որ նա Արամ Զաավենի Սարգսյանի կուսակցության ցուցակով ընտրությունների էր մասնակցել՝ լինելով Հանրապետության կուսակցության անդամ։ Դանալով դատավոր՝ հիմնականում նրան մակագրվել են ընդդիմադիրներին կալանքի տակ տանելու գործերը, մասնավորապես՝ Լևոն Քոչարյանի, Գարիկ Գալեյանի և այլ ընդդիմադիրների, և նա կալանքի միջնորդությունները բավարարել է։

Ստացվում է՝ դատական բարեփոխումների ենթարկված Հայաստանում դատավորը բողոքի ակցիայի մասնակիցներին կալանավորում է, սպանության գործով կալանավորվածին բաց թողնում։

Հիշեցնենք, որ սպանությունը տեղի էր ունեցել հունիսի 11-ին՝ ուշ երեկոյան, Աջափնյակ վարչական շրջանում. մահաբեր կրակոցներն արձակվել էին բնակելի շենքերի մոտ։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Սերգեյ Գրիգորյանի սպшնությունից շուրջ մեկ ամիս անց ձերբակալվել, ապա՝ կալանավորվել էին Ռուստամ Ստեփանյանը՝ «Չաղ Ռուստամը» և Ա․ Կյուրեղյանը՝ սպшնության կազմակերպման մեղադրանքով։ «Չաղ Ռուստամը»,  ըստ շրջանառվող լուրերի, կապ ունի գործող իշխանության որոշ ներկայացուցիչների հետ։

Նմանատիպ նյութեր

«Նիկոլ Փաշինյան, ո՞վ է ձեզ տվել իրավունքը որոշելու, թե ով պետք է ղեկավարի Հայ Եկեղեցին». Հարություն Աղա-Սարգսյան

«Նիկոլ Փաշինյան, ո՞վ է ձեզ տվել իրավունքը որոշելու, թե ով պետք է ղեկավարի Հայ Եկեղեցին». Հարություն Աղա-Սարգսյան

Կա մի բան, որը Նիկոլ Փաշինյանը, որքան էլ փորձի վերաձևակերպել քաղաքական բառապաշարով, չի կարող ջնջել. Հայ Առաքելական Եկեղեցին պարզապես կրոնական կառույց չէ, Սփյուռքն էլ պարզապես Հայաստանից դուրս ապրող հայերի հանրագումար չէ, այս մասին հայտարարել է Հայոց Եկեղեցու...

Մայորը համածառայակիցների ներկայությամբ սրբիչով քերել է զինվորի դեմքը. «Հրապարակ»

Մայորը համածառայակիցների ներկայությամբ սրբիչով քերել է զինվորի դեմքը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Սյունիքի զորամասերից մեկում ամիսներ առաջ ժամկետային զինծառայողի նկատմամբ բռնության դեպք է տեղի ունեցել, որը, ըստ մեզ փոխանցված տեղեկությունների, դուրս է եկել նաև իրավապահների տեսադաշտ։ Մեզ պատմեցին, որ զորամասի մայոր Վահե Աբրահամյանը ֆիզիկական...

Իրանի առևտրաշրջանառությունը նվազել է. Փեզեշքիան

Իրանի առևտրաշրջանառությունը նվազել է. Փեզեշքիան

ԱՄՆ գործողությունների պատճառով Իրանի առևտրաշրջանառությունը նվազել է 25-35%-ով, հայտարարել է երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Մենք տեսել ենք 25-35% անկում։ Մեր արտահանումը նվազել է, իսկ ներմուծումը՝ ավելի», - Փեզեշքիանի խոսքերն է մեջբերել IRNA-ն։ Իրանի նախագահը...

Ռոբերտ Քոչարյանի 4-րդ կալանքը. իշխանությունը փորձում է չեզոքացնել համախմբման առաջնորդին․ Նարեկ Մանթաշյան

Ռոբերտ Քոչարյանի 4-րդ կալանքը. իշխանությունը փորձում է չեզոքացնել համախմբման առաջնորդին․ Նարեկ Մանթաշյան

«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ռոբերտ Քոչարյանի 4-րդ կալանքը. թալան չկա, կա քաղաքական առևտուր․ 8 տարի շարունակ «ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» մասին խոսող իշխանությունն այսօր դիմում է ծայրահեղ քայլի, որովհետև նրա առջև...

ՌԴ-ն արձագանքել է Երևանից հնչող մեղադրանքներին

ՌԴ-ն արձագանքել է Երևանից հնչող մեղադրանքներին

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ հայկական գյուղատնտեսական արտադրանքի որոշակի կատեգորիաների ռուսական շուկա մատակարարման դեմ ենթադրյալ պատժամիջոցների մասին հայկական հայտարարությունները...