«Չաղ Ռուստամի» հոր սպանության գործով ձերբակալվել է «Կուկ» մականունով Արթուր Ասրյանը

9 Հունվարի, 2026

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ Չաղ Ռուստամի հոր սպանության գործով ձերբակալված անձը քրեական աշխարհում հայտնի «Կուկ» մականունով Արթուր Ասրյանն է։

«Իշխանության» հետ զրույցում Ասրյանի մտերմիներից մեկն ասաց, որ «Կուկին» մի քանի օր առաջ կալանավորել էին մեկ այլ քրեական վարույթի շրջանակում։ Պարզվում է՝ Ասրյանը մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեղադրանքով գտնվել է տնային կալանքի մեջ, որի ընթացքում ոտքից պոկել է պրոբացիայի ծառայության սարքը եւ դիմել է փախուստի։ Սեպտեմբերից նա գտնվում էր հետախուզման մեջ։ Չաղ Ռուստամի հոր սպանությունից օրեր անց Ասրյանին հայտնաբերել եւ դատարանի որոշմամբ կալանավորել են։

«Իշխանություն» լրատվականը «դատալեքս»-ից տեղեկացավ, որ Արթուր Ասրյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու, կրելու և պահելու, ինչպես նաև ՀՀ պետական սահմանը ապօրինի հատելու համար։ Ըստ գործի նյութերի՝ 2020 թվականի սեպտեմբերի 3-ին Երևան քաղաքի Հալաբյան փողոցի 53-րդ շենքի հետնամասում գտնվող այգում, նա ապօրինի կերպով ձեռք բերված ատրճանակից կրակոցներ է արձակել չորս անձանց՝ Դավիթ Տոնոյանի, Տիգրան Թամրազյանի, Վարդան Փաշինյանի և Տարոն Թամրազյանի ուղղությամբ։ Նշենք, որ հիշյալ անձանցից երկուսը հանդիսանում են օրենքով գող Կանևսկոյի ազգականները։

Նմանատիպ նյութեր

«Ընդունվել է ի գիտություն». Ռուբինյանը պատասխանել է Վարդանյանի՝ ԱԺ պատգամավորական պատվիրակության Բաքու մեկնելու առաջարկին

«Ընդունվել է ի գիտություն». Ռուբինյանը պատասխանել է Վարդանյանի՝ ԱԺ պատգամավորական պատվիրակության Բաքու մեկնելու առաջարկին

Նախորդ քառօրյայում՝ սեպտեմբերի 15-ին,առաջարկ-հայտարարություն էի արել. Նպատակն էր ձեւավորել ԱԺ պատգամավորական պատվիրակություն եւ մեկնել Բաքու։ Այս մասին հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Նույն օրը պաշտոնական...

Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը ծրագրված է սեպտեմբերի 23-ին. ՏԱՍՍ

Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը ծրագրված է սեպտեմբերի 23-ին. ՏԱՍՍ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումը նախատեսվում է սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա աշխատանքներին Լավրովի գլխավորած ռուսական պատվիրակության մասնակցության ընդառաջ այս մասին...

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մինչ օրս չի պատասխանել մեր խնդրանքին. Լավրով

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մինչ օրս չի պատասխանել մեր խնդրանքին. Լավրով

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մինչ օրս չի պատասխանել Բուչայում տեղի ունեցած, այսպես կոչված, սադրանքի ժամանակ զոհված մարդկանց ցուցակը հրապարակելու խնդրանքին, հայտարարել է Լավրովը։ Նախարարը հիշեցրել է, որ այդ խնդրանքով ամեն տարի դիմել է Գուտերեշին, իսկ վերջերս նրան ուղարկել...

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևանում սեպտեմբերի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում սեպտեմբերի 22-ին, 25-27-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Սեպտեմբերի 23-24-ին սպասվում է առանց...

Ադրբեջանը շարունակում է առաջ տանել «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզը. ստեղծվել է աշխատանքային խումբ

Ադրբեջանը շարունակում է առաջ տանել «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզը. ստեղծվել է աշխատանքային խումբ

ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը գրում է. ««Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում՝ պատմական Զանգեզուրի, Դարալագյազի և  Սևանա լճի  ավազանում գտնվող աղվանական քրիստոնեական...