Ուկրաինայի խնդրով բանակցություններն ապագա աշխարհակարգի սկզբունքների մասին են. Ստեփան Դանիելյան

3 Մարտի, 2025

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրել է. «Ուկրաինայի խնդրով բանակցություններն ապագա աշխարհակարգի սկզբունքների մասին են։

Ովքեր լինեն պայմանավորվող կողմերը, նրանք էլ կլինեն նոր «Անվտանգության խորհրդի» անդամներն ու երաշխավորները։

Եվրոպան դուրս է մնացել այդ բանակցություններից, այսինքն՝ ԵՄ գլխավոր երկրները դառնում են «սովորական» պետություններ։

Սա է պատճառը, որ խանգարում են խաղաղության բանակցության կնքմանը։ Ուկրաինացիները պետք է զոհվեն այնքան ժամանակ, մինչեւ ԵՄ-ին թույլ տան բանակցությունների սեղանի շուրջ նստել, որ ապագա աշխարհակարգի փայատեր դառնան։

Պարզ է, որ թեման ոչ ուկրաինացիներն են, ոչ մարդասիրությունը, ոչ զոհվող ուկրաինացիների իրավունքները։ Մեկ է՝ ցանկացած պարագայում Ուկրաինայի հաշվին են պայմանավորվելու։

Նույնը մեր «խաղաղության պայմանագրին» է վերաբերում, ուղղակի մեր հերթը դեռ չի հասել։

Խնդիրն այն է, թե մեր հաշվին ովքեր են միմյանց հետ պայմանավորվելու։ Առավել եւս, որ եւ Ուկրաինայում, եւ Հայաստանում իշխող կլոուններն արտաքին օրակարգեր են սպասարկում»։

Նմանատիպ նյութեր

Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունները շարունակում են գտնել ՊԵԿ խոշորացույցի տակ

Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունները շարունակում են գտնել ՊԵԿ խոշորացույցի տակ

ՀՀ ՊԵԿ հետաքննության  և օպերատիվ հետախուզության վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Վերին Պտղնի` Երևան-Աբովյան խճուղու 5 հասցեում գործող «Օ․ Ք․» ՍՊ ընկերությունը, որը հանրությանն առավել հայտնի է որպես զվարճանքի և ժամանցի...

ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ լայնամասշտաբ պատերազմի. ԶԼՄ-ներ

ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ լայնամասշտաբ պատերազմի. ԶԼՄ-ներ

«The Washington Post» թերթը, հղում անելով ամերիկացի պաշտոնյային, գրում է, որ ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ լայնածավալ պատերազմի՝ մեծացնելով տարածաշրջանում իր ռազմական ներկայությունը։ Գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԶԼՄ-ներին: «Միևնույն ժամանակ, գործողության...

Երևան-Գյումրի ճանապարհին «Mercedes CLA»-ը կողաշրջվել է․ կինը և անչափահաս երեխաները հոսպիտալացվել են

Երևան-Գյումրի ճանապարհին «Mercedes CLA»-ը կողաշրջվել է․ կինը և անչափահաս երեխաները հոսպիտալացվել են

Երեկ՝ հուլիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 87-րդ կմ հատվածում Երևանի բնակիչ 40-ամյա Արմեն Փ․-ն իր վարած «Mercedes CLA» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել...

Հայաստանում 1 օրում 2-րդ ջրահեղձության դեպքն է եղել

Հայաստանում 1 օրում 2-րդ ջրահեղձության դեպքն է եղել

Shamshyan.com-ը հայտնում է, որ հուլիսի 19-ին՝ 17։50-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Շիրակամուտ բնակավայրի մոտ քաղաքացի է գետն ընկել։ Մոտ մեկ ժամ տևած որոնողական աշխատանքներից հետո գետից դուրս է բերվել Լոռու մարզի 43-ամյա բնակիչ Վաչագան Հ․-ի մարմինը։...

Եկեղեցու ապագան ձեր դեմքն ունի, այն սկսվում է ոչ թե վաղը, այլ այսօր՝ ձեր հավատքից․ Ռուբեն Սրբազան

Եկեղեցու ապագան ձեր դեմքն ունի, այն սկսվում է ոչ թե վաղը, այլ այսօր՝ ձեր հավատքից․ Ռուբեն Սրբազան

Դվինի Սուրբ Հարություն եկեղեցու հովվության նախաձեռնությամբ կազմակերպվել էր երիտասարդական հանդիպում-քննարկում, որին հրավիրվել էին Մասյացոտնի թեմի տարբեր ծուխերի «ջահակիր» երիտասարդներ։ «Ջահակիր» երիտասարդական շարժման նպատակն է ձևավորել երիտասարդների համախմբված համայնք,...