Նախագիծը ոչ այլ ինչ է, քան պատերազմ սեփական ժողովրդի և պետության դեմ․ Նաիրի Սարգսյան

Մրտ 3, 2025

Նիկոլ Փաշինյանը սոցիալ-տնտեսական պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետությանը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է  «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:

«ՀՀ Արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել հերթական պետականակործան, բիզնեսաքանդ օրենքի նախագիծը, որը վերաբերում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելուն։

Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը, որոշակի փոփոխությունների ենթարկելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածը։

Ըստ ներկայիս իրավակարգավորման, եթե անձը վիճարկման հայց է ներկայացնում դատարան, որն ընդունվում է վարույթ, ապա վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցվում է, մինչև այդ հարցով վերջնական դատական ակտի ուժի մեջ մտնելը։

Օրինակ, եթե հարկային մարմնի կողմից տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կազմվում է վարչական ակտ՝ տուգանք նշանակելու կամ այլ լրացուցիչ հարկային պարտավորությունների առաջադրման վերաբերյալ, ապա այդ ակտի վիճարկման նպատակով ներկայացված հայցը ՀՀ վարչական դատարանի կողմից վարույթ ընդունելու դեպքում այդ հարկային մարմնի ակտը ենթակա չէ կատարման (վճարման), մինչև դրա վերաբերյալ ՀՀ վարչական դատարանի կողմից կայացված վճռի կամ որոշման ուժի մեջ մտնելը։

Իսկ նոր կարգավորումներով, ստացվում է, որ անձը՝ լինի իրավաբանական, թե՝ ֆիզիկական, պետք է իր նկատմամբ կիրառված տուգանքը վճարի և նոր միայն բողոքարկի այդ ակտը։

Այսինքն, ստացվում է, մի հարկային տեսուչ կարող է բիզնեսին ապօրինի կերպով տուգանել 100 մլն, 1 մլրդ և այլն, դրամով, բիզնեսը պետք է վճարի տուգանքը, մարի հարկային պարտավորությունը, նոր միայն բողոքարկի ՀՀ Վարչական դատարան, որտեղ գործի քննությունը կարող է տևել 4 – 5 տարի։

Կամ ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձին Հարկային մարմինը, Պարեկային ծառայությունը և այլ պետական կամ տեղական ինքնակառավարման պարմինները անհիմն տուգանեն, ստիպված ՀՀ քաղաքացիները պետք է վճարեն տուգանքը, նոր միայն կարողանանան բողոքարկել ՀՀ Վարչական դատարան։

Նախագիծը ոչ այլ ինչ է, քան պատերազմ սեփական ժողովրդի և պետության դեմ։

Նախագծի ընդունումը կհանգեցնի

· Բիզնեսների փակման

· Գործազրկության

· Արտագաղթի

· Կապիտալի «փախուստի»

· Ներդրումների զրոյացման

· Կաշառակերության և կոռուպցիայի ծավալների մեծացման

· Համատարած աղքատության

· Հայաստանի Հանրապետության հետագա գոյության վտանգի

Սիրելի հայրենակիցներ, գործարարներ,

Կո՛չ ենք անում համատարած ձեր դժգոհությունն արտահայտել և պայքարել նախագծի դեմ»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր

«Ի դեպ»․ Երեկոյան՝ մարդու իրավունքների վերաբերյալ ժողով, առավոտյան՝  իրավունքների խախտում

Ի դեպ, մայիսի 5-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ նվիրված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությանը։ Ընդամենը մեկ օր հետո վաղ առավոտից բոլորը տեղեկացան Երևանի...

Երևանում կրկին երթևեկության փոփոխություն կկատարվի

Երևանում կրկին երթևեկության փոփոխություն կկատարվի

Մայիսի 12-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Կողբացու փողոցում՝ Եղիշե Չարենցի անվան դպրոցի հարակից ճանապարհահատվածում, ուղղությունը դեպի Ամիրյան փողոց, երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի: Մայրաքաղաքում...

Փաշինյանը կմեկնի Մոսկվա, բայց չգիտի՝ ում հետ է հանդիպելու 

Մենք հրապարակային ենք արտահայտել, որ բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն ենք որդեգրել և դրա մեջ չի մտնում ամենևին, որ մենք մի ուղղությամբ մեր հարաբերությունները կառուցելու ենք ի հաշիվ մեկ այլ հարաբերությունների: Իհարկե,...

Չեմ կարող գնահատական տալ, կառավարության ներկայացուցիչ չէ. Սրբուհի Գալյանը՝ Մասիվի թաղապետի մասին

Ես չեմ կարող դրան գնահատական տալ, համայնքային ծառայություն իրականացնող անձանց մասին է խոսքը, կառավարության ներկայացուցիչ չէ: Այս մասին լրագրողնրի հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով Նոր Նորքի թաղապետի...