Եղիշե Կիրակոսյանը ստացել է Բաքվում պահվող անձանց վերաբերյալ տեղեկություններ և լուսանկարներ

28/02/2025 18:17

Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, այդ թվում նաև Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված քրեական գործերով դատաքննության ընթացքի առնչությամբ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հիշեցման կարգով հայտնում է, որ դեռևս 2021-2024 թվականներին Հայաստանի Հանրապետության կողմից՝ Ադրբեջանում ապօրինաբար մեղադրվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց կյանքի իրավունքի, խոշտանգումից և այլ դաժան և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու,  արդար դատաքննության, ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների, ինչպես նաև մի շարք այլ իրավունքների պաշտպանությանն ուղղված միջպետական գանգատներ են ներկայացվել և՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, և՛ Արդարադատության միջազգային դատարան։

2025 թվականի հունվար ամսին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջոցով ստացվել են վերը նշված անձանց վերաբերյալ տեղեկություններ և լուսանկարներ, որոնք փոխանցվել են հարազատներին:

Ի պատասխան՝ Հայաստանի Հանրապետությունը ս.թ. փետրվարի 27-ին ներկայացրել է իր դիտարկումները ադրբեջանական կողմից ներկայացված դիրքորոշումների և տեղեկությունների վերաբերյալ՝ պահանջելով Ադրբեջանին պարտավորեցնել առավել մանրամասն տեղեկատվության տրամադրում: Միաժամանակ, Դատարանի ուշադրությունն է հրավիրվել Ռուբեն Վարդանյանի նկատմամբ իրականացվող դատավարությունում տեղ գտնող խախտումների և նրա առողջական վիճակի վատթարացման վրա, և պահանջվել է լրացուցիչ տեղեկատվություն:

Վերոնշյալի համատեքստում հիշեցնում ենք, որ այս պահին ուժի մեջ են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2020 թվականի սեպտեմբերի 27-ի, նոյեմբերի 3-ի,  դեկտեմբերի 11-ի և 23-ի, 2021 թվականի փետրվարի 17-ի, 2023 թվականի նոյեմբերի 21-ի և 2024 թվականի նոյեմբերի 6-ի որոշումները, որոնք ընդունվել են միջանկյալ միջոցի կիրառման ընթացակարգի շրջանակում և վերաբերում են, ի թիվս այլնի, գերեվարված անձանց, այդ թվում այս պահին Ադրբեջանում գտնվող աձանց իրավունքների պաշտպանությանը:

Շարունակում է նաև ուժի մեջ մնալ Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը, որով Դատարանը, Ադրբեջանի դեմ կիրառելով ժամանակային միջոցներ, ի թիվս այլնի, սահմանել է, որ Ադրբեջանը պարտավոր է 2020թ. պատերազմի ընթացքում և դրանից հետո գերեվարված և Ադրբեջանում պահվող բոլոր անձանց պաշտպանել բռնությունից և մարմնական վնասվածքներից, ինչպես նաև ապահովել նրանց անվտանգությունը և օրենքի առջև հավասարությունը։ Միաժամանակ, իր 2022թ. հոկտեմբերի 12-ի որոշմամբ Դատարանն արձանագրել և ի գիտություն է ընդունել Ադրբեջանի հանձնառությունն՝ ապահովելու 2021թ․ դեկտեմբերի 7-ի որոշմամբ սահմանված վերոնշյալ պարտավորությունների կատարումը Ադրբեջանում պահվող ցանկացած հայազգի անձի նկատմամբ:

«Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հետևում է այս օրերին Ադրբեջանում ընթացող դատավարություններին։ Տեղեկացնում ենք, որ ըստ սահմանված ընթացակարգի Եվրոպական դատարան և Արդարադատության միջազգային դատարան կներկայացվեն անհրաժեշտ լրացուցիչ ապացույցներ և պահանջներ»,-ասված է հայտարարության մեջ։

Զելենսկին հեռացել է Սպիտակ տնից

Զելենսկին հեռացել է Սպիտակ տնից

Վլադիմիր Զելենսկին ու Դոնալդ Թրամփը համատեղ ասուլիսով հանդես չեն գա։ Սպիտակ տանը կայացած թեժ բանավեճից հետո Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին պատրաստ չէ խաղաղության, իսկ Սպիտակ տուն կարող է վերադառնալ այն ժամանակ, երբ պատրաստ կլինի...

Կամ մենք ստորագրում ենք պայմանագիրը, կամ դուք դուրս եք գալիս, ձեր ձեռքում ոչ մի ուժեղ խաղաքարտ չկա․ Թրամփը՝ Զելենսկուն

Սպիտակ տանը թեժ բանավեճ է տեղի ունեցել Զելենսկու և Թրամփի ու Վենսի միջև։ Հրադադարը չի աշխատի, Պուտինի զինվորները վախենում են մեր զինվորներից, երբ մենք բավականաչափ ուժեղ ենք՝ ասել է Զելենսկին։ Պետք է երախտապարտ լինեք, ձեր ձեռքին խաղաքարտեր չկան, զինվորականներն սպառվում...

Երբևէ չեմ տեսել, որ ցուցադրական որևէ նախագահի այսպես ծաղրեն ու ստորացնեն, ինչպես անում են Զելենսկու հետ. թյուրքագետ

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամիիր ալիում գրել է․ Այս պահին դիտում եմ Թրամփ-Զելենսկի հանդիպումից հետո համատեղ ասուլիսը: Երբևէ չեմ տեսել, որ ցուցադրական որևէ նախագահի այսպես ծաղրեն ու ստորացնեն, ինչպես անում են Թրամփն ու իր թիմակիցները Զելենսկու հետ: Մարդկայնորեն...

Զելենսկին ստիպված կլինի փոխզիջումների գնալ․ Թրամփ

Մենք բոլորս սպասում ենք այս պատերազմի արագ ավարտին, մենք չենք խոսում անվտանգության երաշխիքների մասին: Այս մասին Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ հանդիպման ժամանակ ասել է ԱՄՆ նախագահ Թրամփը։ «Զելենսկին ստիպված կլինի փոխզիջումների գնալ։ Մենք համաձայնության կգանք, և...

Այսօրվանից ՀՀ-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետում սահմանային ծառայությունն իրականացվում է ՀՀ Սահմանապահ զորքերով

Այսօրվանից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ զորքերի ուժերով։ Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ «Մարգարա» անցման կետը չի գործում Հայաստանի և Թուրքիայի...

Սպիտակ տանը մեկնարկել է Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը

Սպիտակ տանը մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Զելենսկու հանդիպումը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամերիկյան կողմի հետ հանդիպումների օրակարգում օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագրի կնքումն է, որը ենթադրում է ԱՄՆ համագործակցությունը Ուկրաինայի հետ...

Մարտ ամսվա ընթացքում օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 1-2 աստիճանով

Մարտ ամսվա ընթացքում օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 1-2 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմային մոտ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից: «Մեզ սպասվում է մի փոքր տաք և բավարար տեղումներով մարտ»,- ասված...

Սահմանամերձ Բարեկամավանի միջնակարգ դպրոցն այս տարի շրջանավարտ չի ունենալու․ Ոսկան Սարգսյան

Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Սահմանամերձ Բարեկամավանի միջնակարգ դպրոցն այս տարի շրջանավարտ չի ունենալու Հեռավոր, սահմանամերձ Բարեկավավանի 8-ամյա դպրոցը 1970-ական թվականների կեսերին ուներ 330 աշակերտ,իսկ գյուղի 9-10-րդ դասարանցիները հաճախում էին հարևան...

Սամվել Կարապետյանը Forbes-ի վարկածով ռուսական վարձակալական անշարժ գույքի 10 գլխավոր «արքաների» ցանկում է 2-րդն է

Սամվել Կարապետյանը Forbes հանդեսի վարկածով ռուսական վարձակալական անշարժ գույքի 10 գլխավոր «արքաների» ցանկում է ընդգրկվել՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը։ «Տաշիրը» (պատկանում է Կարապետյանին) բազմապրոֆիլ հոլդինգ է, որը զբաղվում է բնակարանաշինությամբ, ինչպես նաև...

Աբովյան փողոցի շենքերից մեկի տանիքից սառույցն ընկել է երիտասարդ անցորդի գլխին. 168.am

Ձմռանը սպասվող ձյունը Երևանի քաղաքային իշխանությունների համար անսպասելի է գալիս․ քաղաքացիներն ահազանգում են՝ ձնամաքրման աշխատանքներն առատ տեղումներից օրեր հետո էլ պատշաճ չեն իրականացվում, չեն մաքրվում մայթերը, շենքերի տանիքներից կախված հսկայական սառցալուլաները...