ՀԷՑ-ը փորձում են խլե՞լ «Տաշիր գրուպից». News.am

11 Հոկտեմբերի, 2024

NEWS.am-ի տեղեկություններով՝ Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանի հրաժարականը նույնպես առնչություն ունի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի շուրջ վերջին շրջանում ստեղծված զարգացումների և դրան հաջորդած էլեկտրաէներգետիկ ոլորտի պատասխանատուների պաշտոնանկությունների հետ:

Բանն այն է, որ գործող կարգի համաձայն՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության  ներդրումային ծրագրին պետք է հավանություն տա նաև Էկոնոմիկայի նախարարությունը, ինչից հետո ծրագիրը կներկայացվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատմանը:

Ըստ մեր տեղեկությունների՝ ՀԷՑ-ի ներդրումային ծրագրին հավանություն տալու խնդիրն էլ պատճառ է դարձել էկոնոմիկայի նախարարի տեղակալի հրաժարականի:

Հիշեցնենք, որ Տերտերյանը էկոնոմիկայի նախարարի տեղակալ էր նշանակվել  2021թ. ապրիլին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ պաշտոնից ազատման դիմումներ են ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը: Վերջինս, վարչապետի հոկտեմբերի 11-ի որոշմամբ, ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Մեր տեղեկություններվ՝ բարձրաստիճան պաշտոնայների հրաժարականները պայմանավորված են Էլեկտրական էներգիայի մատակարարման ոլորտում առկա խնդիրներով, մասնավորապես էլեկտրաէներգետիկ ոլորտի պատասխանատուների, այդ թվում ՀԷՑ-ի նկատմամբ իշխանությունների խորը դժգոհությամբ և անվստահությամբ:

Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների՝ տևական ժամանակ է իշխանությունը քննարկում է ՀԷՑ-ը ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր գրուպ» ընկերությունից «խլելու» հարցը։

Ուշագրավ է, որ երեք պաշտոնյաների հրաժարականներից օրեր առաջ ՝ հոկտեմբերի 9-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի էր ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել էին էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները:

Պատասխանատուները ներկայացրել են առկա իրավիճակը, խնդիրների լուծման շուրջ հնարավոր քայլերն ու լուծումները:

Փաշինյանը պատասխանատուներին տվել էր հստակ հանձնարարականներ, որոնք, ինչպես պարզվեց, ոչ բոլորն են համաձայնել կատարել:

Նմանատիպ նյութեր

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։ Ուկրաինայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով, հայտնում են կառավարությունից: Կողմերը քննարկել են նաև Հայաստան-Ուկրաինա երկկողմ...

Իրավունք չունենք լուռ հետևելու, թե ինչպես է Արցախը զրկվում ինստիտուցիոնալ ներկայությունից․ Ռոման Երիցյան

Իրավունք չունենք լուռ հետևելու, թե ինչպես է Արցախը զրկվում ինստիտուցիոնալ ներկայությունից․ Ռոման Երիցյան

Հրապարակային դիմում եմ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերին, լրատվամիջոցներին, հասարակական և իրավապաշտպան գործունեություն ծավալող բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև ստորև շարադրված խնդրով մտահոգ և հետաքրքրված բոլոր անձանց։ Այս...

Կիևյան կամրջի երթևեկությունը օգոստոսի 14-ից կվերականգնվի

Կիևյան կամրջի երթևեկությունը օգոստոսի 14-ից կվերականգնվի

Երևան քաղաքում օգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումները: Այս մասին հայտնում է  Երևանի քաղաքապետարանը։...

Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ

Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան օգոստոսի 12-ին հայտարարել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի 103-ամյա վետերան Ռոզալիա Աբգարյանին հարցաքննելու` Հայաստանի իշխանությունների ծրագրերը ցույց են տալիս Եվրոպական Միության (ԵՄ) և Կիևի...

Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան

Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ Ա.Թամանյանի անվան Հայաստանի ճարտարապետության թանգարան- ինստիտուտում էի։ Ցավալի է այն, ինչ տեսա։ Շենքի հարակից ամբողջ տարածքը «բարեկարգվել է»․ այլևս չկա խաղողի վազով գեղեցիկ կանաչ պատը Ալեքսանդր...